Ողջույն, տիար Բլեյան, ես լսեցի Azatutyun.am-ին տված ձեր հարցազրույցը: Պիտի ասեմ, որ անչափ գոհ եմ ու տպավորված ձեր դպրոցով ու ուսուցման մեթոդներով: Իմ անունը Մարինա է, ես անգլերեն եմ դասավանդում Բոստոնի մասնավոր քոլեջներից մեկում: Ներկայումս ես Երևանում կլինեմ մինչև սեպտեմբերի 16-ը: Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդիպել ձեզ՝ սեպտեմբերի 14-ին կամ 16-ին որևէ ժամանակ:

Անհամբեր սպասում եմ պատասխանի,
հարգանքներով՝ Մարինա

Համեցեք, հարգելի Մարինա։ Ողջույն։  Ձեզ սիրով հրավիրում եմ կրթահամալիր՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15.00։ Հետո միասին կգնանք համերգ, որ մեր կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնը կազմակերպում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։ Կամ համեցեք սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15.00, կրթահամալիրում ամեն ուրբաթ կազմակերպվող ընդհանուր պարապմունք-համերգի։ Իմ օգնական, իմ զարմուհի Սուսան Հովհաննիսյանի հետ կարող եք ավելի կոնկրետ պայմանավորվել։ Փոխանակեք հեռախոսներ։ Կրթահամալիրն ունի հարմարավետ կացարաններ. Ձեր հարմար ժամանակ համեցեք, եղեք մեր գործընկեր-հյուրը։ Մենք կարևորում ենք կրթական փոխանակման ամենատարբեր ծրագրերը։

Հարգանքներով՝ Աշոտ Բլեյան

Աշոտ, անչափ շնորհակալ եմ հրավերի համար, այնուամենայնիվ, ես քաղաքում չեմ լինի մինչև կիրակի: Վերադառնալուն պես պայմանավորվածություններ ունեմ այստեղ ու այնտեղ: Իսկ ամսի 17-ին վերադառնում եմ Բոստոն:
Հնարավոր կլինի՞ հանդիպել երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին: Ես ունեմ մեկ հանդիպում առավոտյան ժամը 9-ին, և ևս մեկը՝ երեկոյան 5-ին, Բանգլադեշում:

Մարինա

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երևան քաղաքի քաղաքապետ պարոն Տ. Մարգարյան

Հարգելի պարոն Մարգարյան Հարավարևմտյան զանգվածի Առնո Բաբաջանյան պողոտայի վերգետնյան, որը կառուցվել է Հարավարևմտյան զանգվածի Բ-1 և Բ-4 թաղամասերի միջև, տարատարիք, բազմաքանակ մարդկանց շուրջօրյա անվտանգ  անցումն ապահովելու համար, իր նպատակին սկսել

Աստղիկ Ռստակյանին

Աստղիկ Ռստակյան. — Բարեւ Ձեզ, պրն. Բլեյան: Վերջերս բավական հաճախ եք մասնակցում տարբեր հեռուստաեթերների: Երեկ նայում էի «Ազատ գոտին» Ձեր մասնակցությամբ եւ հիացած եմ: Ամեն անգամ Ձեզ լսելիս հաճույք եմ ստանում:

Բանգլադեշ-Ֆլորենցիա. նամակագիր՝ Ավետիսով…

Իմ այս գրով Ձեզ ներկայացվող նամակն Իտալիայի Սիենայից է, Մասիմո Լիպիից*՝ քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխայի հայր։ Մասիմո Լիպին  մեր գործընկեր Վիգեն Ավետիսի միջոցով իր համար հայտնաբերել է