Գիտե՞ք, որ Դավթի արտիկը մկրատով ցուցադրաբար խուզած Արամ Խաչատրյանը հենց հաջորդ օրը իր արտիկը բերել ու նվիրել է Դավթին… Տեսնողները՝ դասարանում, մենք՝ տանը, տեսել-լսել ենք, ինչպես է Դավիթը պատմում Արամի քայլի մասին․.. Մանկավարժություն եմ ասել՝ Բլեյան-Խաչատրյան ընտանիքների ու Արևմուտքի դպրոց-պարտեզի, Լուսինե Փաշայանի դասարանի` Դավթի անհատական-ուսումնական բլոգում, կրթահամալիրի տիարի օրագրում լուսաբանում ստացած։ Շնորհակալ եմ։
Մարդու քայլքի մասին իմացեք: Գիտե՞ք, որ AI-ն մարդուն ճանաչում է քայլվածքից։
Կրկին Դավթի ու կրկին մանկավարժական քայլի մասին։ Արմինեն Դավթին հորդորում է․
— Դավիթ ջան, դու լուրջ պիտի վերաբերվես դաշնամուրի պարապմուքներին։ Պիտի ամեն օր նվագես, որ մատներդ վարժվեն, նոտաները սովորես, ու ինչքան հնարավոր է լավ նվագես, համերգ տաս…
— Մա՜մ, դու չգիտես, ես դաշամուրի գնում եմ ոչ թե նվագել սովորելու, այլ ստեղծագործելու համար․․․
Կավե հուշանվերներ կրթահամալիրի հյուրերի համար:
Լուսանկարները՝ Լուսինե Փաշայանի:
Ի՞նչ պիտի անի Դավթի երաժշտության ուսուցիչ Լիլիթ Առաքելյանը․․․ Պարապմուքների ընթացքում մե՛կ Շառլ Ազնավուրի մասին է պատմում, մե՛կ Չարլի Չապլինի… Ամեն կերպ փորձում է գրավել, զարգացնել Դավթի ճաշակն ու բավարարել մեր տղայի անհագ հետաքրքրասիրությունը։ Դե, ինչ վերաբերում է նվագելուն…
Արմինեի օգնությամբ մեջ եմ բերում Լիլիթի վայբերյան վերջին գրառումը․
Պարապմունքների ընթացքում Դավիթը ստեղծագործում է ու ասում՝
— Ընկեր Լիլիթ, դե նվագի իմ ստեղծագործությունը․․․
Լիլիթ ջան, մեր ընտանիքը, Բլեյանի մանկավարժությունը այսպիսի՛ երաժշտական լրացուցիչ կրթության պատվիրատուն է։ Ա՛յ, սա ենք մենք անվանում անհատի հեղինակային կրթություն։ Ինչի՞ համար են Դավթի, նրա ուսուցիչների, քո, Լիլիթ Առաքելյան, ուսումնական բլոգները, եթե ոչ երաժշտական-բնագիտական, կենդանի-ստեղծականության նմուշների գրանցման ու հրապարակման, հեղինակային մակավարժությունը՝ որպես բաց համակարգ, հանրայնացնելու։
Հիմա տանը, Արմինեի խնամքին հանձնված, ես մտածում եմ, թե ինչու հայրերին գոնե երեխայի նախածննդյան վերջին երկու շաբաթը պարտադիր արձակուրդ չեն տալիս․․․ Պատկերացրի՞ք այսպիսի հասարակություն, որտեղ երեխայի ծնունդը՝ որպես սիրո-ստեղծականության բարձրագույն դրսևորում, այսպիսի՜ պաշտպանության է արժանանում։
Վահանապատում:
Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:
Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիան, որ ղեկավարում է Գևորգ Հակոբյանը, մանկավարժության կենտրոնը, որ ղեկավարում է Սուսան Մարկոսյանը, լաբորատորիայի-կենտրոնի աշխատողները՝ մեր մանկավարժության հեղինակ ուսուցիչները, յուրաքանչյուր մանկավարժական աշխատող կեցցե՜ն, որ թույլ չտվեցին փչացնելու Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն, ամբողջական, նախագծային «Տոնից տոն» հանրային ստուգատեսը,» շարունակեցին մեր բաց կրթական համակարգի հանրայնացման, կրթահամալիրի ուսումնական տարվա օրացույցով որոշված շրջանը։ Համեցե՛ք, գնահատե՛ք յուրաքանչյուրդ մեդիա ու ֆիզիկական միջավայրում․․․ կրթական փոխանակումների արտագնա-ներառող նախագծերով ընկերներ։ Ներառողի վրա կանգնեմ՝ Վայոց ձորի Գլաձորից, Վերնաշենից, Արտաբույնքից, Արցախի Վանքից, Արագածոտնի Ծաղկաշենից, Շիրակի Ազատանից, Սյունիքի Կոռնիձորից․․․ միաժամանակ, հավուր պատշաճի գնահատեք այն վտանգները, որ հետհեղափոխական (էյֆորիայի) շրջանում ունենում է կրթահամալիրը՝ որպես միշտ ընդդիմություն մանկավարժության մեջ ավանդական-պետականի զուբրիտի և հեղինակայինի՝ նորի, նոր դպրոցի հակադրություն այս միացանց իրականության մեջ։ Իմ հեղինակային իրավունքը հարգեք։ Ես ընդամենը խորհրդանիշն եմ այս 30 տարվա ստեղծողի մոբիլ դպրոցի և զուբրիտի դպրոցի դեմ պայքարի։ Սրա ետևում ստեղծողի դպրոցի նոր ուսուցիչն է, ստեղծագործական հավաքանին, որը հանդգնեց մեր իրականության մեջ «Բլեյան կրթական ցանց» բրենդը ստեղծել։
Պատրաստվում ենք ցուցահանդես-վաճառքին:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:
Երեկ կրթահամալիրի մանկավարժական լաբորատորիան ինձ ներկայացրեց նոր փորձաքննության արդյունքները՝ այսպիսի պաշտոնական նամակների տեսքով։ Ուժո՞վ, հարցնում եմ, ԳԹԿ-ից վերցրած 2018-ի սեպտեմբեր-նոյեմբերի անօրինական գործողությունների, երբ պետական կառավարչական մարմին դարձած ԳԹԿ-ն, ունենալով աջակցություն, թե պատվեր, կորցրած կանոնադրական անկախությունը, ո՞նց ավելի մեղմ արտահայտվեմ, ինքնիրավչությամբ է զվաղված հանրապետության մեջ՝ մսխելով պետական միջոցներ, ՀՀ հանրակրթության մասին օրենքով, հանրակրթական դպրոցի ուսուցչին վերապահված ընթացիկ ստուգումներ է իրականացնում քիչ է, իր թրի տակով է փորձում անցկացնել անգիրի համատարած պետական դպրոցին միակ պետական այլընտրանք կրթահամալիրը։
Մենք վերջապես ստացանք ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի՝ սեպտեմբերի 11-ի թ. 157 Ա/Ը հրամանը՝ «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների 12-րդ դասարանում ընթացիկ գնահատում իրականացնելու և Գնահատման և թեստավորման կենտրոնի մի շարք աշխատակիցների՝ ՀՀ մարզեր գործուղելու մասին», իր 2-րդ հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների և Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցների ցուցակ, այդ հրամանում փոփոխություններ և լրացումներ անելու մասին 157/2 Ա/Ը, 157/3 Ա/Ը հրամանները։
Արձանագրենք։
Ինչպես պնդում էինք անգամ առանց այդ հրամանը տեսնելու, ԳԹԿ-ն յուրացրել է օրենքով ուսուցչին վերապահված գործը և ընթացիկ գնահատում է իրականացնում՝ խախտելով Հանրակրթության մասին ՀՀ օրենքը։ ԳԹԿ-ի կանոնադրությամբ որոշված առարկան տնօրենի պաշտոնակատարը ինչպես է այլ բան հասկանում, եթե Հանրակրթության մասին ՀՀ օրենքը գերակա է, իր բառացի-տառացի նշանակությամբ սահմանում է 18-րդ հոդվածում. «Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան»։
Ունենք այլ հարցեր։
Որտե՞ղ են հրապարակված հրամանի կատարման նպատակով կազմված թեստերը։ Ի՞նչ փորձաքաննություն են անցել, ե՞րբ և որտե՞ղ են փորձարկվել: Ի՞նչ կառուցվածք ունեն։ Ինչպե՞ս են գնահատվելու, վերլուծվելու։
Ինչո՞ւ է կրթահամալիրի ավագ դպրոցը հատուկ վերաբերմունքի արժանացել ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամաններով՝ ներառվելով սեպտեմբերի 11-ի ցուցակում, դրանից հանվելով հոկտեմբերի 19-ի 157/2 Ա/Ը հրամանով և նորից ներառվելով նույն օրվա 157/3 Ա/Ը հրամանով։
Ինչպե՞ս է հոկտեմբերի 19-ին ներառվել Նոր-Նորքի թիվ 198 դպրոցը, որը սեպտեմբերի 11-ի հրամանով որոշված ցուցակում չի եղել. իր խնդրանքո՞վ:
Առաջին հրամանով կրթահամալիրում ստուգման օրերը հոկտեմբերի 11, 12-ն են, ինչո՞ւ կրթահամալիրի ավագ դպրոց առաջին զանգը եղել է հոկտեմբերի 22-ին։
Հրամանում նշված մյուս դպրոցներում գնահատման գործողությունն ավարտվել է մինչև հոկտեմբերի 10-ը։ Դպրոցներն ստացե՞լ են պատասխանները։ Ինչո՞ւ դրանք չեն հրապարակվում ԳԹԿ կայքում։ Ի՞նչ փակ փաստաթուղթ է։
Վերջապես, ի՞նչ նպատակով է անցկացվել այս տիտանական աշխատանքը։ Հրամանում դա չկա։
Այսպիսով՝ անգիրի դպրոցը պարտադրվում է անգամ հեղինակային կրթական ծրագիր իրականացնող կրթահամալիրի ավագ դպրոցում, որը ԿԳՆ պատվերով և պետական աջակցությամբ, ՀՀ Օրենքով իրականացնում է «Ստեղծողի մոբիլ դպրոց» ընդհանուր անունով կրթական ծրագիրը՝ իր նախակրթարանով, տարրական, միջին, ավագ դպրոցներով, լրացուցիչ կրթության ծրագրերով, որպես այընտրանք անգիրի դպրոցին։ Իսկ ՀՀ ԿԳ նախարարը պնդում է, որ պետք է ջախջախել անգիր անելու ինստիտուտը…
Այստեղ՝ դադար․ դուք շարունակեք լաբորատորիական, իրավական փորձաքննությունը ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի երեք՝ 157 Ա/Ը, 157/2 Ա/Ը, 157/3 Ա/Ը հրամանների, որ մեր ձեռքի տակ են 2018-ի նոյեմբերի 6-ին, երբ ոչ միայն ավարտված պիտի լինեին ընթացիկ անօրինական ստուգումները ԳԹԿ-ի՝ անգիրի դպրոցի ուժի հրապարակային ցուցադրություն, ԿԳ նախարարության բարձր հովանու ներքո․․․
Այո՛, միշտ, մեր տիպի հասարակության, պետության մեջ՝ մշտապես անցումային փուլերով, ինքնապաշտպանությունը ստեղծողի գործն է, իր ստեղծագործությամբ իրենն է Արարչի իրավունքը, թե չկարողացավ պաշտպանել, թերագնահատեց զուբրիտի դպրոցի անհագուրդ ախորժակը խժռող․․․ թող իրեն մեղադրի։ Ես սա գիտեմ 1989-ից, երբ Արցախյան շարժման, հայաստանյան անկախ պետության վերածննդի մի շրջանում՝ 1989-ին, իմ նախաձեռնությամբ կարողացանք Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հուսավառ կառավարությանը դարձնել հիմնադիրը մեր մանկավարժական դպրոցի, որպես այլընտրանք պետականին․․․
Հետաքրքիր շրջադարձ իմ գրում, չեք ձանձրանա․ հատկապես, որ գրել-պատմել-գործելս միլիոնի վրա է։ Հետևեք իմ գրին, ամեն օր, անընդհատ, մինչև հոբելյանանկան 1500-րդը։
Ֆլեշմոբ-ծառատունկ: Լուսանկարները՝ Մարիաննա Գրիգորյանի, Արևմտյան դպրոց, 4-րդ դասարան:
Հիմա ամենակարևորի մասին, որ չգտանք ո՛չ հրամանում, ո՛չ ԿԳՆ, ո՛չ էլ ԳԹԿ-ի կայքերում, ոչ էլ… Ինչի՞ համար են այս մեծամասշտաբ, երկու ամիս հանրապետությունը բռնած, զուբրիտի դպրոցի խայտառակ նմուշ-թեստերով «ընթացիկ» կոչվող անօրինական ստուգումները, դրանց ֆոնին՝ զուբրիտի դպրոցի մահախոսականը շարունակ կարդացող կրթության հարգելի նախարարի հատարարությունները։ «Էստեղ է մոմենտը», կասեր՝ Չարենցը Եղիշե։
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1488