-Ի՞նչ ուտես, Դավիթ…
Առաջարկում ենք ամենատարբեր համեղ բաներ, հրաժարվում է.
— Չեմ ուտում… յա´…
— Բա ի՞նչ ուտես,- համառում է մայրը:
— Ի՞նչ ուտեմ, քաք ուտեմ…
— Դավիթ ջան, ի՞նչ ես  ուզում, դե՝ ասա, որ մայրիկն անի:
— Քո ուզածը չեմ ուզում:
— Էս ի՜նչ տղա է՝ հոր նման ինքն իր ասածի:
— Շատ էլ լավ տղա եմ. իմ հորից էլ լավ…
— Դե, մենք գնանք, դու մնա:
— Աˊյ ապուշներ, ես գնում եմ պարտեզ, սպասեք… ձեզ աստղիկներ չեմ նշանակելու…
— Ես ուզում եմ սկայպով  հենց հիմա Շուշանի հետ խոսեմ…
— Դավիթ, շո՜ւտ-շո՜ւտ, ա՛ռ, Շուշանի հետ խոսի,- մեկնում եմ իմ բջջայինը՝ մյուս կողմում Շուշանն է…
— Չէˊ, դա հեռախոս է, սկայպ չի. ես ասում եմ՝ մայրիկը համակարգչով սկայպը միացնի՝ խոսեմ…
— Ինչո՞ւ սկայպով, Շուշանը Հայաստանում է:
— Որտե՞ղ Հայաստանում… Էստե՞ղ…

Ես հաշվեցի-տեսա Արագածի չորս գագաթները, ես կարդացի մի քանի անգամ ու կարդալ տվեցի Ավետիք Իսահակյանի՝ Վարպետի «Արագածին» բանաստեղծությունը, հաստատեցի, որ Արագածը մայր սարն է մեր՝ մեզ պահող ամեն օր, մեզ կերակրող, մեզ ջուր և ուժ տվող լեռը, ու… մենք չգիտե՞նք, չե՞նք կարդում այս ալմաստի նման մշակված տողերը.

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան 
Կայծակեղեն թրերի, 
Գագաթներդ՝ բյուրեղ վրան 
Թափառական ամպերի։ 
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույսփերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուրհրեղեն
Թռչողճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվենծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։

Սա մենք կսկսենք կարդալ միասին, Մարմարյա սրահում, ինչպես առավոտյան ընդհանուր պարապմունքին կարդում ենք Չարենց, Արարատ-Հայաստանին ուղղված «Ես իմ անուշ»-ը…

Իսկ Արագած մենք բարձրացանք սեբաստացիներով տարատարիք, սովորող, ուսուցիչ, ծնող թե բարեկամ, այնքա՜ն թեթև, երգելով… Հիմա ինձ լավ եմ զգում արագածյան կրթական շքերթի հոբելյանական նախաձեռնության համար, շնորհակալ եմ Գևորգ Հակոբյանին, իմ աղջիկ Տաթևին…  Իսկ իմ ու Գևորգ Հակոբյանի հարյուր տարվա ֆիզիկոս ընկերներ Ալբերտը Տոնեյան ու Հրաչյա Մակարյանն այնքան հմուտ-վստահելի են, որ… նրանց հետ բոլոր գագաթներն էլ մեկիկ-մեկիկ կբարձրանաս, կքայլես բոլոր թումբերով… Այսպես էլ անելու եմ. ո՛չ միայն Արագածի… Հայաստանի բոլոր նշանավոր գագաթներն առաջիկայում գրոհելու եմ: Սկսեցի Արագածի հարավայինով. տոնական սկիզբ էր՝  «Բարձունքի նվաճում» իմ անձնական նախագծի մեկնարկ: Հաջորդը խոստումն է՝ սեպտեմբերի 21-ի առիթով… Ի՞նչ պիտի անեմ ուրիշ ես, որ յուրաքանչյուր սեբաստացի՝ իր ընտանիքով, դասարանով, խմբով, ընկերներով մշակի և իրականացնի «Բարձունքի նվաճման» իր նախագիծը… Եկեք քայլենք, ճանաչենք, հիանանք հայրենիքով, որ կյանք կոչվածը հայրենապատման-հայրենաշենացման մի ընթացք դառնա…

Լուսանկարները՝ Ալբերտ Տոնեյանի:

Իսկ իմ առաջնային գործը դարձել է կրթահամալիրի արշավախմբային-հայրենագիտական կենտրոնի կայանի, հեծանվային ակումբի, «Սեբաստացի» ռազմա-մարզավանի ամբողջացման աշխատանքները մինչև սեպտեմբերի 21-ն ավարտելը: Միացեˊք ինձ, Կարինե Պետրոսյանին, Նաիրա Հարությունյանին, Հրաչյա Առաքելյանին, Խորեն Հազարումյանին, սուսերամարտի, նետաձգության, հրաձգության, հեծանվի մարզիչներին՝ ունենանք մի ուսումնական ծառայություն, որ կհեշտացնի բարձունքի նվաճման, հայրենագիտական այլ նախագծերի՝ յուրաքանչյուրիս իրագործումը, որ դրանք խոսք-բաժակաճառ-դասապատմում չմնան… Իսկ սեպտեմբերի 19-ին «Բարձունքի նվաճում» նախագծով մեկօրյա բանակում անցկացնենք մեր ռազմա-մարզավանում՝ սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, ակումբային, նախագծային խմբերով՝ դրանով մեկնարկը տալով էլի օրացույցով որոշված հեղինակային ծրագրերի աշնանային 10-րդ ամենամյա հավաքի… 

Այո՛, «միասնություն» ասվածը աբստրակտ երևույթ է ինքնին. հասարակությունը բազմաշերտ է, բազմավեկտոր, բազմագույն… բնական վիճակ է սա: «Միասնություն» կոչվածը կարող է տեղի ունենալ կոնկրետ խմբերի ընդհանուր շահերի, հասարակական շահերի հենքի վրա: Հայտնի են երեք սյուներ, որոնց վրա կարող են խարսխվել այդ շահերը՝ անվտանգություն, իրավահավասարություն կամ իրավապաշտպանվածություն, բարեկեցություն… Ճիշտ է: Ճիշտ է նաև, որ երկար ժամանակ՝ 25 տարի, սրանցից ոչ մեկը դրված չէ հայաստանյան ազատ հռչակված հասարակության միասնացման գաղափարի հիմքում: Իհարկե, բայց… ավա՜ղ…  Հիմա, երբ ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանը (Սևքարը նույնքան է սահման, որքան Իջևանը, որքան…) ռազմաճակատային գոտի է դարձել, ուզում եմ կրկին անդրադառնալ նրան, ինչը ինձ 1989-ին քաղաքականություն է բերել՝ այս հենասյուներից յուրաքանչյուրը հնարավո՞ր է ունենալ առանց հաշտության կամ համաձայնության արցախյան հարցում, առանց հայ-թուրքական բնական համակեցության: Սրանց կարևորությունը ինձ ժամանակին բերեց Նոր ուղի…

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Այսպիսի խոստովանություն-շնորհավորանքներ սեպտեմբերի 4-ից.

  • Մայիս Նիկողոսյան.
    Սիրելի սեբաստացիներ, իմ, Մեծամորի ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների անունից շնորհավորում եմ բոլորիս   տիար Բլեյանի ծննդյան 60 ամյակի առթիվԱստված արասցե տիարի 30 տարվա արարումը մեր համակարգում շարունակվի էլի 30 տարի, ու հաղթանակը կլինի բոլորինսԱչքալույս…
  • Արմինե Գյոնջյան.
    «Համով-հոտով մաղթանքներ»
  • Թամարա Աճեմյան և շողակնցիներ.
    Մարդիկ միշտ շտապում են… Շտապում են ամեն ինչում… Անգամ այն ժամանակ, երբ պետք է սպասել, նրանք շտապում են:  Ոմանք շտապում են ինչ-որ տեղ, ոմանք շտապում են ապրել, իսկ մյուներն էլ շտապում են….շտապել:
    Մենք միշտ մտածում ենք, որ ունենք ժամանակ, բայց երբեմն այդ ժամանակը լինում է կարճ մտածելու համար:
    Հարկավոր է գործել, քանի որ ամեն ինչ, ինչպես կյանքը, տրվում է մեկ անգամ, երկրորդ շանսը սխալը չկրկնելու համար է:
    Մարդիկ, միˊ եղեք անորոշ, այլ եղեք ապրող, լիարժեք ապրեք ձեր կյանքը, ինչպես մեր Տիարը:
    Շտապեք ապրել, ապրել այնպես, որ առավոտյան արթնանալիս հասկանաք, որ կյանքը նվեր է: Ճիշտ այդպես Տիարն է մեզ համար նվեր ու իսկական պարգև:
    Ծնունդդ շնորհավոր, տիար Բլեյան:

Իսկ Արագածի գագաթին Աննա Հայրոյանի «Խուտուտներն» էին ինձ հետ անընդհատ, իմ հիացմունքը… Շնորհակալ եմ բոլորիդ. Տոնը կյանքն է մեր հեղինակած, ահա մեզ մեկ դարձրեց…

… [youtube https://www.youtube.com/watch?v=HZNacF_qHok?rel=0&controls=0&showinfo=0]

#442

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հրաշալի ես, օ՜ր, իրականում, իմ գրում…

Վիգեն Ավետիս հայտնի քանդակագործը, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իր հեղինակած-ստեղծած, իր անունով՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի շնորհիվ նույնչափ հայտնի է դառնում-կդառնա ամեն օր, նաև հրաշալի ընկեր է ու … վարորդ,

Լսեցի. միշտ ուրախ լինեմ՝ շուրջ տարի և այսօր` սեպտեմբերի չորսին-հինգին…

Դավիթ Բլեյանն իր նախաձեռնությամբ, հայրիկից թաքուն, շնորհավորական բացիկ է պատրաստել Արմեն եղբոր և մայրիկի աջակցությամբ… Սա՝ սեպտեմբերի երեքին, մինչև ժամը տասը, իմ քունը… Իսկ այսօր շուտ է արթնացել, յոթը չկա,

Ամեն նոր օր ես սկսում եմ աղոթքով…

Մեր յուրօրինակ, միակ 12-րդ դասարանի Արման Մարտիրոսյանը գիտի՞, որ այն գործը, որ կարելի է թողնել վաղը չէ մյուս օրվան, վաղվան չեն թողնում… Կտակարանային միտք է. օրվա հոգսը բավ է, օրվա