Իջևանի հետ կապված եմ, իմ հարազատ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է, դրանից հետո ես տասնյակ ու տասնյակ անգամ եղել եմ Իջևանում, գիշերել, բայց Իջևանը մնում է իմ մեջ այդ 1992-ի նոյեմբերի 9-ի գիշերվա պատկերով: Անջնջելի են տպավորություններն օրվա:

Ահա ինչու՝ 2013-ի հոկտեմբերին ես նախաձեռնեցի «Սեբաստացիներ» երգչախմբով Իջևանի «Արվեստի» փառատոնի շրջանակում երախտագիտության այց Իջևան, Աչաջուր, ի հիշատակ իմ պայծառ ընկերոջ, խորհրդային շրջանում Իջևանի քանդակների պուրակի և սիմպոզիումի նշանավոր հիմնադիր-կազմակերպիչ Սարո Սարուխանյանի հիշատակին Մակարավանքում երգեցողությունը, իմ սրտի խոսքը: Ահա ինչու՝ ինձ հարազատ Իջևանից այս մթագին հիշողությունը ես ուզում էի կուրացնել պայծառ մի նոր հիշողության լույսով։ Դավիթ Ասլանյանի և մեր քանդակագործ անդադրում գործընկերոջ՝ Հերիքնազ Գալստյանի ջանքերով այդպիսի հնարավորություն ստեղծվեց. 2013թ. Իջևանի արվեստի փառատոնի շրջանակում Անկախության փողոցի 27 մետրանոց պատի ձևավորումը և Իջևանի միակ կամարանցման նորացումը մեր Գեղարվեստի Լուսինե Մանուկյանի (տեսեք, ինչպես շնորհքով է նկարում Լուսինեի տաղանդավոր աղջիկ Աստղիկը, տեսեք՝ ի՜նչ բլոգ ու խոսք ունի) և Արման Գրիգորյանի անձնական ջանքերով իրականացավ «ապուշիս երազանքը»… Ես պատմել եմ այս մասին: Թարմացեք և թարմացրեք Իջևանյան պատումներով…

Ես իմ օրագրում արդեն ներկայացրել եմ մեր գերմանացի նկարիչ Սամ Գրիգորյանին։ Մենք «Դալան» ցուցասրահում մասնակցեցինք նրա անհատական ցուցահանդեսին։

Կրթահամալիրի շախմատի մրցաշարն այսօր արդեն Դպրոց-պարտեզում է։ Հետևեք՝ մեզ շախմատային հետաքրքիր հանդիպումներ են սպասում։

Այսօր ես տիկին Աիդայի հետ մասնակցեցի «Շրխկան» դաստիարակ-դասվարական համույթի պարապմունքին. մեր տոնին՝ նոյեմբերի 14-ի համերգին, 1-3-րդ դասարանցիներով ներկայանում ենք Կոմիտասով-Թումանյանով, «Տրոփ-տրոփ» ներկայացումով… Մեր տոնին պատրաստությունն է, որ պիտի տոն դառնա ու մեզ տոնին մասնակից դարձնի։ Տոնն սկսված է, ընկերներ, նրանց համար, ովքեր արդեն պատրաստության մեջ են։ Իսկ այ, Տոնից դուրս գտնվողներին ի՞նչ անենք… Նոյեմբերի 10-12-ի, 13-14-ի, 15-ի տոնական  բովանդակությունը միջոցառումային չէ, այս կամ այն խմբի համար որոշված աշխատանք, յուրաքանչյուրս և՛ մասնակից-կատարող ենք, և՛  մասնակից-հանդիսատես։ Այսօր Սյուզի Մարգարյանի, Գրիգոր Խաչատրյանի, Արմինե Թոփչյանի, Քնարիկ Ներսիսյանի, Կայ Խաչատրյանի հետ նորից շրջեցինք Մայր դպրոցով՝ ներսով-դրսով, Գեղարվեստով… Ի՜նչ հրաշալի տոնական միջավայր ունենք. դժվար է չոգևորվելն ու չոգևորելը տոնով, ինչպես դա անում են ամեն օր մեր Միջին դպրոցի 6-րդ դասարանցիները։ Մի՛ սպասեք, սկսե՛ք Ձեր տոնը, սեբաստացիներ՝ որտեղ էլ որ լինեք։

Մեր տիկին Սիլվա Հարությունյանը, Լիլիթ, Լուսինե, Անժելա Գասպարյանների մայրիկը, վեց թոռ ունի կրթահամալիրում, գումարած եղբոր թոռները: Մարիետ Սիմոնյանը՝ ընդամենը երկու, Աիդա Պետրոսյանը՝ երեք, բայց տեսեք ձայներն ինչքան բարձրից են գալիս… Մեր խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, մեր Քոլեջ-արհեստագործականի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը պապիկ չեն, բայց ամեն մեկը չորս սեբաստացի ունի այսօր կրթահամալիրում։ Մենք վատ գիտենք մեր ընտանիքները, և Տոնը կօգնի, որ ճանաչենք։ Հասմիկ Նալբանդյան, ա՛յ, հատուկ մրցանակի անվանակարգ է… Թե չէ՝ ընկած ենք ինչի ետևից…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես Դավիթ Բլեյանը «ձնծաղիկ» դարձավ…

Այս շաբաթ, օրագրի ընթերցողի մոտ չգիտեմ, ինձ մոտ շաբաթվա օրերը խառնված էին. այսօր էլ վատ եմ պատկերացնում, որ օրն ուրբաթ է, վաղը՝ շաբաթ… Ի՞նչ օր է կիրակին… Ինչո՞ւ է այսպես…

Եղած չափերով անտանելի դարձած ռոբոտաշինության մեր սրահը

Ստեփանակերտի մանկապատանեկան կենտրոնի պարի խումբը՝ իր երկու տասնյակի չափ պարողներով ու ղեկավարներով, իրական Արցախն է՝ ապրող մայրաքաղաքով, այսօրվա-վաղվա օրով… Ինձ, կրթահամալիրին, մեր գործը բոլորն են Արցախում ճանաչում. դա վերջին անգամ շոշափելի

Մանկավարժությունը մեր` թիթիզության հարթա՞կ….

Քիչ, բայց լինում է՝ Դավիթ Բլեյանը հայտնվում է իր մայրիկ Արմինեի մեքենայում, միայնակ՝ ետևի նստարանին, ինչպես երեկ, Դպրոց-պարտեզի ճանապարհին, երբ մեր ընկեր-հարևան Արամ Մկրտչյանն իջել էր Բաբաջանյան փողոցում՝ Մայր դպրոցում…