Ումի՞ց եմ լսել, «Թարգմանիր», որ խորհուրդները հենց նրա համար են, որ ոչ ոքի կողմից չեն գործածվում: Ես, իհարկե, համաձայն եմ իմ երկար տարիների բարեկամ Բեռնարդ Շոուի «Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր»` բնագիր դարձած ձևակերպման հետ: Դրա համար ուզում եմ թարգմանել Ալիսա Պետրոսյանի՝ «Թարգմանիր» բլոգի «Գիտահանրամատչելի» բաժնում հայտնված «Բացասականը մաքրելու հզոր միջոցը», որ հասկանամ: Ավելի լավ հասկանալու ճանապարհին կա՞ այդպիսի հանգրվան՝ հասկանալ: Իմ կյանքով գիտեմ՝ զայրույթը հաճախ, անգամ ազատ կամքով ընտրված պահքի շրջանում, այնքան խիստ է խոչընդոտում, որ կորցնում եմ լիարժեքությունը: Սեբաստացիներ, այս հանրահայտ բլեյանական «անմեղ» զայրույթն ինձ երկարատև շրջան զրկում է լիարժեքությունից, ու ես չեմ կարող նրանից չազատվել: Սիրելի Ալիսա, իսկ դու, անձամբ, օգտագործե՞լ ես առաջարկվող մեթոդը: Կարևոր է, որ այսպիսի առաջարկներն ունենան առաջարկողի (թարգմանողի) լաբորատոր հետազոտությունների մասին անդրադարձներ… Ես, օրինակ, փորձեցի, փորձեցի փորձել առաջարկվող եղանակն ու ծիծաղելի իրավիճակների հանդիպեցի… Շնորհակալ եմ՝ ինձ պատճառած զավեշտի համար:
Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներն Արա Թարզյանի ղեկավարությամբ «Միջավայր, փոխազդեցություններ, շարունակականություն» նախագծով Հիմնական դպրոցի հյուրատանն են
Արթնանալուց հետո 2-րդ բաժակ ջուրը խմեցի: Մնաց խմեմ ևս 2 բաժակ ու… «Արթնանալուց հետո 4 բաժակ ջուր խմեք» վերնագրով ինտերնետային հոդվածն իմ ուշադրությունը գրավեց իրագործման պարզությամբ ու բնականությամբ: Ես սովորական ջուր, կասեր Դավիթ Բլեյանը, շատ եմ սիրում: Ճապոնացիների տեսակը միշտ հետաքրքրել-լրջություն է հաղորդել նրանց վերագրվող փորձին: Տեսնենք, տեսնենք… Ես չեմ կարող 2015 — բեկում տարին ինձնից չսկսել… Մշտապես առողջ լինելը, հոգս չլինելը հարազատներիս՝ Բլեյաններին ու ոչ Բլեյան սեբաստացիներին բոլոր տարիքի, իմ խնդիրներով, այդ թվում՝ առողջական, նրանց չծանրաբեռնելը բեկման կոնկրետ ընթացք է… Բնական ինքնակարգավորիչների պակաս կա՝ ամենօրյա մարզանքի, զբոսանքների, ճամփորդությունների, ակումբային առօրյայի, ամենօրյա պարի… էլի, էլի… շարունակեք, խնդրում եմ, ու սկսենք. մեր գործն այս՝ մեր կյանքի բեկման, նորեն սկսենք…
Մի բաժակ ջուր էլ խմեցի հաճույքով. պիտի 2015-ին, հիմա, ամեն օր, ազատվեմ ավելորդ քաշից: Գարնան հետ, շաբաթներ հետո, կազատվենք բաճկոն-պիջակից, ու ավելորդ քաշի բերած անհարմարությունն ավելի ուժեղ կզգամ: Կախվեմ, պրծնեմ… գոնե կպրծնեք: Կպրծնե՞ք…
Ընտանեկան, դասարանական ներկայացում-դրսևորումները շարունակվում են։
[embedplusvideo height=”170″ width=”300″ editlink=”http://bit.ly/1LIydZV” standard=”http://www.youtube.com/v/_0rx0MIrYug?fs=1″ vars=”ytid=_0rx0MIrYug&width=350&height=200&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep3885″ /] [embedplusvideo height=”170″ width=”300″ editlink=”http://bit.ly/1LIytbm” standard=”http://www.youtube.com/v/Q_MRH5jaDFU?fs=1″ vars=”ytid=Q_MRH5jaDFU&width=350&height=200&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep2918″ /]
Զորավար Անդրանիկի 150-ամյակը, որին հետևեցի մի քանի TV-ներով, համացանցի կայքերով, նմանվեց նրա կյանքին. թանգարանի տնօրեն Իլյիչ Բաղդասարյանը շեշտեց իր խոսքում՝ անզորք զորավար… Գլուխ գովելո՞ւ, թե՞ ամոթի բան: Զորավարի անժողովուրդ տարեդարձ ստացվեց: Անգամ mskh.am-ը, մեր ակումբները, երեկվա մեր հետաքրքիր-մեծաքանակ հանդիպումն Ալբերտ Իսոյանի հետ, Վարժարան—Միջին դպրոց ընդհանուր պարապմունքը, մեր օրացույցը… անգամ Նունե Մովսիսյանը, չարձագանքեցին հոբելյանին… Զորավարի կյանքի դրաման շարունակվում է: Հենց այսպիսի վերնագրով հոդված գրեցի ես Երևանի թիվ 1 կալանատանը՝ 2000թ. փետրվարի 25-ով թվագրված: Այս փոքրածավալ հոդվածը (խոսքը) ծավալուն ուսումնասիրության-դիտարկման արդյունք էր, որ կարողացա անցկացնել կալանատանը: Կարդացեք, ահա ֆինալը. «Զորավարի կյանքը կենդանի, գերլարված, նպատակաուղղված մի դրամա է՝ ողբերգական ֆինալով… Չի կարելի շարունակել ներկայացնել զորավարի կյանքը, որպես հերոսական, մեզ փոխանցվող պատահարների շրջան»… Ինձ այս հոբելյանին այն ներկայացավ ընդհատված…
Հիմնական դպրոցի 4-րդ դասարանցիները տեխնոլոգ-ուսուցիչ Զառա Ոսկանյանի հետ Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը թղթե թատրոնի են վերածել:
Նիկոլ Փաշինյանին և ինձ կապում է 20 և ավելի տարիների համատեղ կյանքը. շարունակ հարցնում են-ճշտում՝ Նիկոլի նկատմամբ իմ վերաբերմունքը: Այս օրերին՝ ավելի շատ: Նիկոլն իմ կրտսեր եղբայրն է. սա մի կատեգորիա է, որն անսասան է՝ սրանից բխող հարազատությամբ: Նիկոլը վառ, ընդունակ, նպատակասլաց անհատականություն է, գործիչ, հիմա ինձ համար ավելի ու ավելի հետաքրքիր-հրապարակային քաղաքական գործիչ: Ես հետևում եմ, կարդում, ձեզ եմ փոխանցում. առիթներ, իհարկե, լինում են, քննարկում, փոխանցում եմ իմ տեսակետը, իմ քաղաքական կենսափորձը: Ընդունակ-ծրագրով անհատը միշտ հայոց «Կարմիր գրքում» է եղել, մեր օրերում՝ վերացող տեսակ. երեկ այս միտքը որևէ ձևակերպմամբ մի քանի անգամ հնչեց՝ հայտնի թարգմանիչ-խմբագիր, վաղամեռիկ Սամվել Մկրտչյանի ծննդյան օրվա հավաքին: Տպավորիչ, մտավորական հավաք: Ի՜նչ լավ է, որ Սամվելն այսպիսի գնահատող-ընթերցող լսարան ունի: Ի՜նչ լավ է, որ Նիկոլ կա: Այս օրերին Մայր դպրոցի մեծ ծավալում ամենախանդավառ-երևացող դեմքը Մարիամ Փաշինյանն է: Մարիամը հաջողությամբ անցել է Ամերիկյան համալսարանի ընդունելության քննական փուլերը, ապահովել իր ընտրած տեղը, ու վերագտել իր վստահությունն ու լիարժեքությունը. բրավո, Մարիամ ու Փաշինյաններ (ծափեր)… Կարծես 2-րդ պլանից 1-ն պլան գալու հերթը սեբաստացի Աշոտ Փաշինյանինն է. մեր սեբաստացիական հանրությունն Աշոտի դրսևորման պատվերն ունի: Բոլոր տարիքի սեբաստացիներ, թևակոխում ենք մեր ուսումնական կյանքի ամենաշրջանը՝ իր մարտ-ապրիլ-մայիս բուռն ընթացքով…
Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներ Սուրենն ու Դավիթն իրենց ուսուցիչների
«Գեղարվեստ» պարային համույթն են ձևավորում
— Չամիչը խաղողի չի՞րն է, հայրիկ,- տնով մեկ, բարձրաձայն հարցնում է Դավիթ Բլեյանը, ով երեկ նորից համառեց ու, մորաքույր Րուզանի ուղեկցությամբ, հայտնվեց Հիմնական դպրոցում… Ինձնից թաքցրել են, ես տանն իմացա Դավթի նոր արկածների մասին… Դավթին դուր է գալիս Հիմնականի 1-ին հարկի ներառական ընդարձակությունը. խմբից խումբ, խմբից ճաշասրահ, ճաշասրահից մարզադահլիճ, մի հարթության վրա են, իրար շարունակելով՝ ձևավորում են հեծանվահրապարակ-հրապարակ-ճեմասրահ… Ստացված կրթական միջավայրը Գոհար Բալջյանն իր ընկերներով ավելի ու ավելի արժեքավոր կարող են ներկայացնել. չնայած, ամենօրյա իրական-գործուն հեծանվահրապարակը կոնկրետ ազդեցիկ է… 2015-16 ուսումնական տարվա պատրաստությունը ենթադրում է, որ մեր ութ դպրոցներից յուրաքանչյուրը յուրաքանչյուրինը դարձնի այն առանձնահատուկը, այն հնարավորությունը, որի գործածմամբ կարող է շոշափելի առաջխաղացում գրանցվել. չեղածի վրա սուգ-շիվան-երազանք մաշելը չէ ճանապարհը, այլ ջրի՝ թույլ արտահայտված, բայց առկա հունը, որ կարող է և ավելի վարար ջուր բերել:
Տիար ջան, ընդունեցի, տեղին էր, մանավանդ որ Անդրանիկ Օզանյանը իմ ընտանիքում ներկայացված է եղել ականատեսի պատմություններով: Ինչևէ, սխալս ուղղեցի: