…. Ու Սոնա Փափազյանը պարտադրեց և՛ վերնագիրը, և՛ սկիզբը իմ օրվա գրի. ««Սեբաստացիներ» երգչախմբում երգելը միֆային մի բան էր: Լսում ես, վայելում, քթիդ տակ երգում նրանց հետ, հուզվում, մտահորիզոնումդ չկա՝ համալրել շարքերը, ինչո՞ւ, դե որովհետև քեզ շատ պարզ ու հստակ «համոզել են», որ չես կարող…»: Ավելացնելու մի բան ունեմ իմ անխոնջ-պայծառ քույրիկի պառթկումին… Սոնայի տարին է 2016-ը… Ի՜նչ լավ է, որ ապրիլին՝ հաղթահարած: Անհամբեր: Ոգևորված, անպատմելի ուրիշ:
Ապրիլը փոփոխությունների ամիս է՝ մայիսյան ստեղծագործական հավաքով պարտադրված բոլորիս՝ սովորող-ուսուցիչ ծնող… 2016-2017 ուստարվա հետ կապված ցանկությունները, 2015-2016-ի յուրաքանչյուր դժգոհություն, անբավարարվածություն պիտի ձևակերպվեն, որ լուծում ստանան, փորձարկվեն՝ հետագա ընթացքը որոշելու համար: Երբեք ո՛չ հետո, այլ հիմա՝ ապրիլի՛ն… Ես, տեսեք, այդպես եմ գործում՝ ավելի ու ավելի մոբիլ, հիմա-ն չեմ հետաձգում… Առավոտյան, որպես ընդհանուր պարապմունք, հանդիպում եմ Ավագ դպրոցի ղեկավարի և մարզիչների մի խմբի հետ, իններորդ-տասներորդցիների հետ… Ունեմ իրավունք իմ օրինակով խոսելու նախ մարզական կեցվածքի-վիճակի մասին՝ անընդհատ, ուսումնական-աշխատանքային ողջ օրվա… Տարատարիք սովորողի, ամեն ուսուցչի համար հարմար-մարզական հագուստ, անընդհատ շարժուն, մոբիլ, ընթացքի մեջ, որպես արշավ, ճամփորդություն, բարձունքի հաղթահարում, մարմնի կոփման պահանջ՝ հեծանվով, լողով, այլ մարզաձևով… Մարմնամարզական նախանձելի միջավայրը, որ շարունակ զարգանում է, պատանեկան ազարտի-մրցունակության՝ առողջ մարմնի, ֆիզիկական կեցության խթան է… Պետք է փոխել կազմակերպումը՝ ամբողջությամբ թե մասնակի, ձևակերպե՛ք ու փոխե՛ք, հիմա՛, որ մայիսի 2-5-ը մենք ապրենք-ցուցադրենք-ներկայացնենք 2016-2017-ի ռեժիմը…
3-րդ դասարանի սովորողները ունկնդրում են Ամադեուս Մոցարտի 21-րդ սիմֆոնիան:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:
Փոփոխությունների, նորամուծությունների պաշարով վերադարձանք Աշտարակում գտնվող «Այրուձի»-ից՝ մեր գործընկերների մոտից: Նախ՝ դպրոցների ղեկավարների, կազմակերպիչների, մարզիչների երեսուն հոգիանոց խմբով համոզվեցինք, որ արտագնա մանկավարժական դպրոցը՝ միացյալ սեմինար-պարապմունքն ապրիլյան, հավեսով, երեքը մեկում… Հետո՝ «Այրուձիի» ղեկավար Գագիկ Փարադյանի և Հայոց համազգային շարժումից ինձ ընկեր Արմեն Կիրակոսյանի հետ ձևակերպեցինք հինգի չափ նախագծեր, որոնցով համակվեցինք այնպես, որ սկսեցինք դրանց իրագործումը… Ապրիլի 21-ին «Ստվերների թատրոն»-ի ելույթով կսկսվի սեբաստացիական նոր թատրոնը, ձիախաղերը… Ձիավարժ մեր երկու տասնյակ պատանիներ հաջորդ շաբաթ հեծանիվներով կուղևորվեն «Այրուձի»…
Սեբաստացի Լիլիթը՝ հեծանվորդ, լողորդ, ձիավար, նկարող, երգող…
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։
Նելի Փիլոյանը, մեր երաժշտական լաբորատորիան Արագածոտնի սքանչելի միջավայր-ուսումնական ճամբարում կսկսեն «Խարույկային մշակույթ» նախագիծը… Հետևե՛ք իմ օրագրին՝ ամեն օր, որ փոփոխությունների ապրիլից անմասն չմնա ոչ մի սեբաստացիական կյանք… Մենք ձրի ստանում ենք ու ձրի տարածում…
Իսկ հաջորդ չորեքշաբթի՝ ժամը 12-ին, ես ընդունելու եմ երկարացված օրվա մեր կազմակերպիչների՝ երկու ամիս տևած հեծանվային պարապմունքների ստուգարքը… Ինչպե՞ս. սիրով ու հեշտությամբ… Երիտասարդացած, գետնից կտրված, հմայքն ավելացրած կազմակերպիչներին իմ հեծանվով առաջնորդելու եմ դեպի… Կյանքով ու կյանքի համար. այսպիսին է մեր հեղինակած մանկավարժությունը… Դպրոցների ղեկավարների և երկուսից վեց տարեկանների դաստիարակների խումբը թող գա կենտրոն՝ հեծանվահրապարակ…
— Մայրիկ, ինձ համար «Քաջ Նազարը» ծիծաղելի հեքիաթ է, դրա համար, հաճելի է… Դու կարդա՛:
Ու այսպես՝ երկու ամիս… Հավատացի՞ք: Արմինե ուսուցիչ-մայրիկն անզոր է հրաժարվել, հեքիաթ փոխել…
Ջ Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհը». շոկոլադոտվում են Նոր դպրոցի նախակրթարանի սաները:
Մաթեմատիկայի ուսուցիչ Արամ Մկրտչյանի հետ նույն շենքում ենք ապրում… Արամը շատ ուշադիր է Դավթի նկատմամբ. խելացի-խաղաղ են նրա զրույցները Դավթի հետ՝ Արմինե մայրիկի մեքենայում՝ Բանգլադեշի ճանապարհին… Արամն ամեն անգամ մրգեր է վերցնում Դավթի համար… Դավիթը մեքենայի մեջ ու հաջորդ օրը ոգևորված պատմում է՝ ինչպես պիտի տանի-կիսի դաստիարակ Շողիկի հետ, Ռուզանի հետ՝ հավասար մասերի, խմբում ինչպե՜ս են բոլորով կերել… Դրական կերպար, հայրիկի ուրախություն… Ես էլ՝ ոգևորված պնդացնում եմ արարքի բարոյական-դաստիարակչականը… Երեկ, պարզվում է, մեր բկլիկը երկու բանանը կերել է մենակ, քաշվել խմբասենյակի կողմը, խփշտել բանանը, թույլ չի տվել, որ խմբից որևէ մեկը մոտենա, հետո… Արմինե մայրիկը, որպես կարևոր իրադարձություն, իրիկունը տանը պատմում է…
— Դավի՜թ,- դիմելաձևիս մեջ եմ դնում իմ ողջ վերաբերմունքը արարքի նկատմամբ…
— Պա՛պ, մեր ընկեր Արամը (իմ դիմելաձևը յուրացրել է) ինձ է տվել, ասել է. «Դավիթ, կուտես՝ կմեծանաս, ուժեղ առյուծ կդառնաս»… Համ էլ, պապ, շա՜տ էի ուզում ուտեի…
Հեռախոսով խոսում եմ Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեի հետ… ռուսերեն… Գիտեք՝ այսօր մեր բարեկամ-գործընկեր դպրոցի սովորողների, ուսուցիչների, ծնողների՝ մեծ այցով, մեր հրավերով, ժամանում են Երևան… Վրացերենի, Վրաստանի, եղբայրության այսպիսի տոն՝ կրթահամալիրում… Դավիթը՝ խոհանոցում, բարձր.
— Հիմա, որ Նիկոլոսը գա (Գեորգիի տղան է), ես էլի ռուսերե՞ն պիտի խոսեմ հետը… Թող հայերեն սովորեր մինչև հիմա…
Խաղում ենք Հ. Թումանյանի «Բզեզի դպրոցը»:
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի:
ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 642