Իսկ Շուշան Բլեյանն իր վոկալիստ Մանե Բաղդասարյան ընկերուհու հետ երեկ նստեց գնացք ու հայդե՜… Գյումրի… վոկալի իրենց նոր ուսուցչուհու հետևից… Գնում են պարապելու. Շուշանը Հայաստան հո չի՞ եկել՝ ման գալու-արձակուրդ անցկացնելու, եկել է Հայաստան՝ սովորելու… Ապրելու է ուսուցչուհու տանը. հա՛մ վոկալի դասեր կառնի, որքան սիրտն ուզենա, հա՛մ կծանոթանա Հայաստանի մշակութային մայրաքաղաքին… Հեռախոսով խոսեցինք, երբ Գյումրի էր հասել, տեղավորվել… Հետաքրքիր են ինձ Վիեննա-Երևան-Գյումի չվերթով Շուշանի տպավորությունները… Ծրագրում է այցելություններ Մարմարաշեն, Հառիճավանք… Մենք Գյումրիում կայցելենք դեռ Շուշանին՝ նրա աչքերով և ուղեկցությամբ Գյումրին տեսնելու… Հետաքրքիր նախագիծ ստացվեց ապակենտրոնացման… Ինչո՞ւ է Հայաստանում ամեն ինչ կապվում Երևանի հետ… մեկ քաղաքով երկիր է վաղուց դարձել Հայաստանը… Մարդ վերցներ ու մի շաբաթ ապրեր, ասենք, Արթիկում կամ Հրազդանում…
Հետաքրքիր նախագիծ ստացվեց ապակենտրոնացման
27.04.2015
0 Comments
Explore More
«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի ընտանեկան փուլի մեկնարկի օրը
Աշոտ Տիգրանյանը չլիներ, երևի չկարդայի «Новое время»-ի 2015 թ. մարտի 26-ի համարը, չէի իմանա, որ ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը 1930-ի գարնանը մեկ ամիս տևող գործուղումով եղել է Հայաստանում… “Я в себе
Միջազգային ծրագրեր փնտրողներին… Համեցեք…
— Դուք է՞լ եք հիվանդանում, չէի պատկերացնում…- հիվանդանոցից դուրս գալիս ինձ ճանապարհեց երիտասարդ մի կին, ում անկեղծ զարմանքը դեղի նշանակություն ունեցավ… Ես մեղավոր ժպտացի… Խոսքեր չկային… Երկու ժամ անցկացրի Նոր Նորքի
Գերբնական ուժով ազդել՝ փշաքաղվելու աստիճան
Միˊ կասկածեք Վահան Տերյանի ազդեցության այսպիսի ուժին, դա ես չեմ ասում՝ ըստ Տերյանի ծոռ Գևորգ Էմին Տերյանի` «ամենատերյանասեր տիարը». կարդացե՛ք «Կարդում ենք Տերյան» ստուգատեսի մասնակիցներից Մարգարիտ Մանվելյանի այս հրապարակումը կամ լսե՛ք