Իվետա Ջանազյանին և Գոհար Եղոյանին շնորհակալ եմ իմ օրվա գրին արձագանքելու և իրենց կոնկրետ ուսումնասիրությամբ տխուր իրողությունն արձանագրելու համար՝ Սևանա լճի ափին հուլիսին հանգստացողները գիրք չեն կարդում… Հուսանք, որ թղթի տպագրությամբ գիրք չեն կարդում, բայց էլեկտրոնային գիրք՝ ամենատարբեր կրիչների վրա, կարդում են, որը մեր սիրելի ուսումնասիրողները արձանագրել չէին կարող: Այս եզրակացությունը բարձրացնում է մեր կիրակնօրյա ընթերցարանի, մեր ինտելեկտուալների ակումբի, մեր գրադարանի ամառային ընթերցանության նախագծի, մեր կրտսեր դպրոցների լողափնյա ճամբարների, անհատ ծնողների և ուսուցիչների ջանքերը, կարևորում… Կեցցեք, ընթերցողների հաշիվը Հայաստանում, մեզանում հարյուրներով ու հազարներով չի գնում, այլ մեկիկ-մեկիկ… Շարունակեք խրախուսել ընթերցումը, ընթերցածի քննարկումը որպես կարևոր՝ մտածողության ակտեր… Տե՛ղ տվեք ընթերցողին ու ընթերցանությանը նաև «Ուսումնական ամառ» նախագծի բոլոր նախաձեռնություններով մեկ… Բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներ, որտեղ էլ որ եք, սկսեք ընթերցումը որևէ ձևով՝ թղթե տպագիր թե էլեկտրոնային (որևէ կրիչով ձեր ձեռքին գտնվող)՝ վստահեք կրթահամալիրի գրադարանին, Հասմիկ Ղազարյանին ու Նունե Մովսիսյանին, mskh ֆիլմին… Լավ ֆիլմեր դիտեք… Եվ մարզական վիճակի մշտական պահպանման համար լսեք հին հույների խորհուրդը… «Եթե ուզում ես ուժեղ լինել՝ վազիր, ուզում ես գեղեցիկ լինել, վազիր, ուզում ես խելացի լինել` վազիր»։

Չե՞ք վստահում հին հույներին, այլընտրանք եմ առաջարկում՝ երեքը մեկում՝ վազքը, լողը և հեծանիվը… Իմ օրինակով հաստատեմ՝ փառահեղ միացություն է… Ես հուլիսին կարդացի ու դիտեցի, լողացի բոլոր տեսակի ջրերում, ամեն օր՝  սառը ցնցուղի տակ, անցա շատ ճանապարհներ՝ վարգով, վազքով, ոտքով թե հեծանվով… Հիմա էլ, երբ կկարդաք այս իմ գիրը կիրակնօրյա ու աչքի կանցկացնենք իմ հաստատած թեթև-օգտակար կիրակնօրյա ժանրի ընթերցանությունը, ես եղբորս՝ Ստեփանի հետ կլինեմ Զիկատարում, Մարթա Ասատրյանի հիմնած սեբաստացիական-բնապահպանական միջազգային ճամբարում…

Լուսանկարները`  Դավիթ Խալաթյանի:

Կիրակնօրյա ընթերցանություն

Դավիթը կիրակնօրյա տնային հոգսերով է զբաղված: 
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորական լինելը` հոգևոր հասունության որակ

Վերնագիրը՝ Նունե Մովսիսյանի հրապարակումից է, կարդացեք: Իսկ մի քանի հարցադրումների շուրջ Արմինե Թոփչյանի հետ արած տեսապատումը ձեր ուշադրությանն եմ ներկայացնում:

Հոմեր և Յուլիսիս սեբաստացիների մասին է իմ գիրը

Հորեղբորս մեծ տղան` Լևոն Թադևոսյանը, որ բնակվում է ԱՄՆ-ում, շատ ուշադիր է Հայաստանում բնակվողներիս ֆիզիկական, մտավոր ու հոգևոր առողջության վերականգնման պահպանման համար։ Նրան խոստացել եմ իմ օրագրում տարածել կրթահամալիրին քաջածանոթ

Պրծա՞նք էս «հին ու նոր» տարիների ծուղակից…

Օրը «մեր Բենուրինն է»՝ մաթեմատիկայի ուսուցիչ Բաբկեն Փաշինյանի ծննդյան օրն է: Աստղիկ Ավագյանի ղարաբաղերենով ողջ «ուզում եմ, որ» և «ուզում չեմ» մաղթանքները mskh.am-ի փաթեթով քեզ, եղբայր իմ… Զարմանալի-եզակի մասնագիտություն դառավ