Օրը «մեր Բենուրինն է»՝ մաթեմատիկայի ուսուցիչ Բաբկեն Փաշինյանի ծննդյան օրն է: Աստղիկ Ավագյանի ղարաբաղերենով ողջ «ուզում եմ, որ» և «ուզում չեմ» մաղթանքները mskh.am-ի փաթեթով քեզ, եղբայր իմ… Զարմանալի-եզակի մասնագիտություն դառավ քոնը հայոց մեջ՝ մաթեմատիկոսի բարձր որակավորում, Հայաստանի բանակում բարեխիղճ ծառայություն, աշխատանքով իրենը գտնելու փնտրտուք… քսանչորս տարեկանում… դեռահասների հետ ֆուտբոլ խաղացող, նաև մաթեմատիկայով իրենց կյանքը գրավիչ դարձնելու անսպառ հնարավորություններով… Քեզ այս տարիքում Նիկոլ Փաշինյանը, անգամ, կնախանձեր, ում հետ, պարզվում է, ազգակցական կապեր չունես: Եղի՛ր-դարձիր մեր Նիկոլը… Փարո՞ս քո այս կյանքում, համեցիˊր. «Քանի որ մաթեմատիկայում հմտությունը գիտելիքից կարևոր է, ապա իմ կարծիքով՝ մաթեմատիկա սովորեցնելիս շատ ավելի կարևոր է ինչպե՛ս դասավանդելը, քան այն, թե ի՛նչ եք դասավանդում»։ (Ջորջ Փոյա)

Ձմեռային ընտանեկան նախագիծը շարունակվում է.
տեխնոլոգիական հմտությունների փոխանցում:
Լուսանկարները՝ Մելինե Մարտիրոսյանի։ 

Պրծա՞նք էս «հին ու նոր» տարիների ծուղակից… Սիրում եմ 2016-ի հունվարի 14-ը՝ իր սովորական առօրյայով, որքան էլ H1N1 վիրուսը շարունակում է իր «խոզություն»-ը… Կտրենք դրա խռխռոցը մեր կենդանի առօրյայում… վերականգնելով յուրաքանչյուրիս բնականոն գործունեությունը… Այսքա՜ն հոգսի-խնդրի-անելիքի մեջ, տեսեք, ի՜նչ իրավական է դարձնում ծուլությունն այս վիրուսը… Հիվանդ եմ… «Ո՜ւխ», թե՞ «վա՜յ», այս գրիպը… Ու գրողի ծոցը մնացին բոլոր ծրագրերը, նախագծերը, բա լավ, էս գործն ո՞վ պիտի անի… Սկսում ենք 2016-ը՝ իր անկրկնելի-նոր-թարմ առօրյայով… Ինչպես «Սեբաստացիներ» երգչախմբի բլոգի ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը, երգչախմբի նորեկ-սպասված Արմինե Բաղդասարյանն ու Անի Հովհաննիսյանը, երգչախմբի ավագի հավաստագիրն ինձնից, մաեստրո Թոփիկյանից ու բոլոր երգող սեբաստացիներից հավատարմությամբ վերցրած Արմինե Թոփչյանը…

Աշխատանքային հանդիպում Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Յուրա Գանջալյանի։

Գեղարվեստի սրահում «Սեբաստացիներ» հին ու նոր երգչախմբերի միասնական պարապմունքն էր: Մաեստրոն ջահելացա՜ծ, թա՜րմ, խանդավա՜ռ, երգչախմբի երկու տասնյակ նորեկների պես: Այս թափին արժանի են Ջրվեժ գյուղը, եկեղեցին՝ իր Տեր Կյուրեղով: Համեցեք, ունկնդրեք մեզ: «Սեբաստացիներ» ընտանիքի տատին՝ Գրետա Սոխակյանը՝ հաշվապահը մեր, որ հազվադեպ է իր գործում վրիպում, բայց այս տեսանյութում տես մեղմ ասենք՝ վրիպել է… Քրջիկն էն համադամը (դելիկատեսը) չէ, քույր իմ, որ տնեցիքով ջիջիլ անեք, ուտեք, մեզ էլ թե՝ իշտահներիդ քացախ… Շատ անմարդկային վերաբերմունք է… ասենք… մի փորձեք այս ամենին տիար Գևորգի հայացքով նայել… Նախագիծը մարդկային-բնական ավարտ պիտի ունենար՝ քրջիկի կաթսան վերցնում, իջնում ենք Մեդիակենտրոն կամ Գեղարվեստ, ու միասին վայելում ենք այն… Տա՞նք հնարավորություն:

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունքն այսօր:
Լուսանկարները՝ Արմինե Բաղդասարյանի:

Արեգ Տոնոյանի գունավոր անձրևից ողջ 2016-ին բոլորս անպակաս լինենք…

Իսկ իմ օրագրի ընթերցարանից յուրաքանչյուրը կարդացեք այբ-ից ֆե՝ տեսեք՝ խոսքս ուր է թռչում քաջ որսկանի գյուլլի պես…

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Մարինե Ասատրյան
# 552

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորական գիր, ամենօրյա պատում

Որ նոր տարին շարունակենք, ինչպես ավարտում ենք, կամ հակառակը սրա… Օրերն իմ այդպիսին են տարեմուտի, ու երեկը բացառություն չեղավ, եղավ հերթականը… Համերաշխ ստեղծումի ցույց էր մի, խիտ ու տոնական, որ այն

12-ամյա կրթությունը դիպլոմի առուծախի, ժամանակ ու հնարավորություններ մսխող համակարգ է

Newsbook.am 08.04.2015թ. Հավանության արժանացնելով պարտադիր 12-ամյա կրթության օրենքի նախագիծը` փոխանակ ազատվելու հին, պարսավելի բարքերից, վերադառնում ենք հետխորհրդային շրջան, այն է` կեղծիքի, ձևականության և պարազիտիզմի շրջան: NewsBook-ի հետ զրույցում այս մասին

Էս գիշեր երազ տեսա, հերկերը վարած տեսա…

Կիրակի առավոտյան վճռական սկսեցի քանիցս հետաձգած մի նախագիծ՝ կարդում եմ Կոմիտաս՝ երգարան, «Հազար ու մի խաղ»… Վերակազմեց՝ Արթուր Շահնազարյանը, «Կուլտուրալ ռենեսանս» հիմնադրամի պատվերով, 2015թ. … Կոմիտասի գրառած մի քանի հազար