Այդպես է եղել միշտ իմ ռեժիմում, այդպես է եղել մեր տոնացույցով սեբաստացիական, այդպես է ավանդույթի ուժով՝ ուրբաթ օրերը ամենալեցունն են գործերով, ամենախիտը ժամանակացույցով։ Հատկապես՝ անցնող 2014-2015 ուսումնական տարում։ Ասում եմ՝ անցնող, քանզի հուլիս-օգոստոսյան «Ուսումնական ամառ» նախագծով բոլոր նախաձեռնությունները 2014-2015 ուսումնական տարվա մեջ են… Մեր սեբաստացիական 2015-2016 ուստարին մեկնարկում է 2015թ. օգոստոսի 28-ին։ Այ, Սյուզի Մարգարյանը Կարինե Բաբուջյանի, Դիանա Գևորգյանի ու Արմինե Թոփչյանի հատուկ ուղեկցությամբ Ջերմուկ է գործուղվում՝ մի այլ աշխարհում վերջին վերաձևումներն անի նոր օրացույցի, ու կտեսնենք… այն, ինչ 2014-2015-ին չենք տեսել… Իսկ հուլիսի 17-ի ուրբաթը ես անցկացրի, իմ հեծանվի արագաչափով որ ասեմ՝ 46, 6 կմ/ժ-ի վրա։ Արագընթաց օր էր… Հեծանվասպորտի կառուցվող դպրոցի և արշավախմբային-հայրենագիտական կենտրոնի արտաքին պատերը բացվեցին. թափով առաջ են գնում ներքին բոլոր պատերի քանդման, շինաղբի հավաքման, կենտրոնի ու դպրոցի տարածքների ազատման աշխատանքները… Ես խոստացել եմ մինչև օգոստոսի 28-ը՝ 2015-2016-ի մեկնարկը, հեծանվասպորտ, արշավախմբային տուրիզմ, ձիասպորտ, հրաձգություն-նետաձգություն… Դուք դա կունենաք…. Չե՛նք սպասում… Սպասելը ծույլի-անճարի-մոլորվածի գործիք է, սպասելը կյանքի իներցիան է… Մերը՝ տեղից պոկվելն է, պոկվել ես՝ շարժմանը թափ հաղորդելն է, շարժման մեջ շտկումներ կատարելը…

Քոլեջ-արհեստագործականում Անահիտ Մելքոնյանի-Էլյա Սանդրյանի աշխատանքային ջոկատի գործունեության նոր արդյունքները աձանագրեցինք տեղում. մեր շենքերն ամբողջությամբ լինում են պարտեզի մեջ, կրկնակի օղակով՝ առաջին օղակը շենքի շուրջն է, որպես ոտքի-անվի անարգել գրավիչ ուղի, երկրորդ օղակը՝ ցանկապատը՝ կանաչ-խնամված-հետաքրքիր-գրավող սահման կադաստրային…

Հուլիսի 18-ին՝ շաբաթ: Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:

Գեղարվեստում Հայկ Գրիգորյանի, Արմինե Թոփչյանի, Գայանե Առաքելյանի, Կարինե Բաբուջյանի… Լիլիթ Ավագյանի (լրագրող, սեբաստացի Աստղիկ Վարսանյանի մայրը, որ սպասում էր Օհանավանից իր ճամբարական աղջկա վերադարձին) հետ որոշեցինք կերպարվեստ-լող-անիմացիա ճամբարի մեկնարկի հարցերը։ Օրվա վերջում Մեդիակենտրոնում՝ մանկավարժական լաբորատորիայում Սուսան Մարկոսյանի, Մարիետ Սիմոնյանի ներկայությամբ և Գևորգ Հակոբյանի բացակայությամբ ես հայտարարեցի իմ որոշումը՝ մենք սկսում ենք Գեղարվեստի ճամբարը, և ճամբարի բացումը վստահում ենք Գեղարվեստի 2014-2015 ուստարվա շրջանավարտներին՝ արդեն ուսանող սեբաստացի տղաների ու աղջիկների խմբին՝ Հայկ Գրիգորյանին, Էլիզ Բաղդիյանին, Արթուր Շահվերդյանին, Անի Ջեյրանյանին, Քնքուշ Բաղդասարյանին, Մոնիկա Մեհրաբյանին… երկար ու սիրելի շարք… Փոխեփոխ, տարբեր խմբերով, տարատարիք սովորողների համար, բաց… անեզր ու իրական հեքիաթ Գեղարվեստի Բանգլադեշում… Գայանե Առաքելյանին խնդրում եմ մարզական մասը կազմակերպել մեր շրջանավարտ մարզիկների միջոցով՝ երեքը մեկում՝ լող-վազք-հեծանիվ…

Առավոտյան պիցա պատրաստելուց և նախաճաշելուց հետո, Գեղարվեստի ճամբարն իր օրը շարունակեց Դպրոց-պարտեզում: Լուսանկարները՝ Լուսինե Բուշի:

Այս ուրբաթի մեջ ուրիշ թեթևություն կար. օրվա մեջ մի քանի անգամ Դպրոց-պարտեզում, Մայր դպրոցում, Մեդիայում թե Գեղարվեստում ինձ գրավում էին դասվարական վեցօրյա ճամբարի մասնակիցները։ Աջ ու ձախ տեսա լողում-ջրում մարմնական ազատության, մարմնի տիրապետման նոր մակարդակով ձեռքբերվող վայելքը, որին ես ծանոթանում եմ շնորհիվ հեծանվի… Կարինե Բաբուջյանը, Տաթև Թամազյանը, Գայանե Սարգսյանը, Տաթև Մելքոնյանը, Դիանա Գևորգյանը… համոզեցին, որ դասվարական ամառային դպրոցի հաջողությունը եռամիասնության մեջ է՝ առանցք ունենալով հենց լողը և Գևորգ Հակոբյանի մաթեմատիկան, որ իրոք ինտելեկտուալ պարգև է արժանի ազատ-խելացի կանանց… Խելացի կինը ազատ ընտրությամբ խնդիրներ է լուծում, մաթեմատիկական հասկացություններ յուրացնում… Կարևոր են Գևորգ Հակոբյանի՝ ուսուցիչների ուսուցչի դիտարկումները, ինքնազգացողությունը…

Դասվարների ճամբարից։ Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Մեր Աբրահամը Հովհաննիսյան՝ միշտ ոտը կախ գցող, բայց միշտ սեբաստացի, միշտ հարազատ, սեբաստացիներ Անի, Անդոկ Հովհաննիսյանների հայրիկը, Լալիկ Հովհաննիսյանի պապիկը, Արեգ անունով թոռնիկ է ունեցել: Ինձ ու ձեզ՝ ավետի՜ս… Ինձ դուր եկավ գյուղացիական տնտեսության ճանապարհից նկատվող աղմուկ-աշխույժ- պատրաստությունը… ներս տարավ… Դեռ գալու են, ինչքա՜ն մարդ է հավաքվելու, Երևանից ու Կաթնաղբյուրից…  Ինձ այս բաժակը, այս սպասումը, Անդոկին գրկախառնվելը, Անիի անընդհատ հորդող աղջկական կյանքը բավարար են: Կեցցե՜ս, Արե՛գ, որ եկար հենց 2015-ի հուլիսին, հաստատվեցիր Բանգլադեշի հողում, քո նշանավոր Մկրտիչ ու Աբրահամ պապիկների ձեռքերով դրված այս տանը… Դու իսկական գյուղացիական տնտեսությունում կմեծանաս՝ իր դպրոցով, իր ընթերցարանով, իր գեղարվեստով… Սա երևում է, այնպես, որ խոստանալու բան չէ…

Քոլեջի նախակրթարանի սաներն են շաբաթօրյա լողափում:
Լուսանկարները՝ Լիլիթ Մեղրյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթության մասին ՀՀ օրենքով

— Հայրիկն ի՞նչ է աշխատում կրթահամալիրում,- Դավիթ Բլեյանն է հարցնում իր մայրիկին, ինքն իրեն… Հետաքրքիր է, չէ՞, ինքն ամենուր է մեր կրթահամալիրում ու ամեն տեղ ինձ հանդիպում է երեխաներով-ուսուցիչներով շրջապատված,

Մեր վարժարանի սաները

Ալբերտ Էյնշտեյնը սա էր կրթություն անվանում: Եթե համաձայն եք, անցեք առաջ՝ 138-րդ գրին իմ բլոգապատման… Մեր սովորողների ծնողները մարդիկ են. հենց դրանով կարող են տարբերվել իրարից ու մյուսներից, ինչպես մեր սովորողները՝ նրանց

Գիր՝ գրից առաջ

Պատրաստվում եմ իմ ամենշաբաթյա «Չեմ թողնի՝ անտարբեր մնաք» 4-րդ հրապարակային խոսքին։ Երեկ «ԱրմԴեյլի» լրատվականում իմ հին բարեկամ Արթուր Կիրակոսյանն ինձ պարտադրեց խոսել հայաստանյան հասարակության մեջ  դպրոցի և եկեղեցու հարաբերությունների մասին։ Առիթը