Գևորգ Հակոբյանը մեր գո՞հ մնաց իր ավագ ծննդյան օրից՝ չի իմացվի… Լավ է, որ Հակոբյանների ավանդական հայաթին միացան Մարմարյա սրահն ու Գեղարվեստի բակը. որքա՜ն հուզիչ պահեր եղան օրվա մեջ։ mskh-ի և «Դպիր» ամսագրի հղումներին որ լուրջ մոտենաս ու կարդաս, հավատդ չի գա. էս անհոգ-անփույթ մարդը, ում ողջ կյանքը՝ սկսած 17 տարեկանից, իմ աչքի առաջով է անցել, միասին ենք անցել ուսանող-ընկեր, քավոր-սանիկ, տնօրեն-փոխտնօրեն ճամփեն, այս ե՞րբ հասցրեց այսքան թարգմանել-խմբագրել, այսքան ծրագիր և ուսումնական ձեռնարկ ստեղծել, այսքան վերապատրաստվել-վերապատրաստել… Բա տված դասե՜րը… Հալա՜լ է քեզ, ախպե՛ր ջան։ Լավ է, որ հիմա, երբ ես իմ գիրն եմ գրում՝ երեկվա անցուդարձը, Գևորգն իր արշավախմբային պատրաստության մեջ է,  համալսարանական ընկերների՝ Ալբերտ Տոնեյանի, Հրաչ Մակարյանի ու Տիգրան Աղաբեկյանի հետ երկօրյա արշավով գրոհում է Աժդահակը։ Աժդահա տարիք է թվում, բայց տեսեք՝ ի՜նչ թեթևություն է բուրում մեր մանկավարժական լաբորատորիայի ղեկավար-կրթահամալիրի փոխտնօրենից՝ հեծանվի վրա, Աժդահակի, Արագածի գրոհի ճանապարհին, սեղան նստելուց առաջ ու հետո Գեղարվեստի պաղ ջուրը մտնելիս… Իր կյանքի՝ վերելքի ճանապարհն է բռնել ու… Առա՜ջ…

 

Ինձ ոգևորում-գոտեպնդում փաստը երեկվա օրվա՝ ճիշտ նույն ժամին, երբ մենք համերգ-տոնախմբությամբ կենդանի էինք արել Մարմարյա սրահը, կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիների 40 հոգիանոց խումբը պատմական Խնձորեսկից Արցախի Նոր Այգեստանի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ճանապարհին էր, պատանիների մի այլ՝ 20 հոգիանոց խումբ Աղավնավանք-Կարմիրով Գետիկի հովտում էր, Ջիլի տարածքում… Իսկ ավագ դպրոցի եռանդուն-հմայիչ ղեկավարը՝ Մարթա Ասատրյանը, պատանիների մի այլ խմբի հետ փութաջան պատրաստվում էր  Տավուշի Զիկատարի 6-օրյա բնապահպանական ճամբարին: Այսպիսի կենդանացնող ավագ դպրոց՝ իր հայրենատեր-հայրենաճանաչ-հայրենաշեն պատանիներով… միշտ վերելքին, միշտ իրական՝ կյանքի դժվարություններ հաղթահարելու ճամփին, հայաստանյան կյանքի խնդիրների լուծումով տարված…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարող ենք, ասել է թե՝ պարտավոր ենք

 Կարող ենք, ասել է թե՝ պարտավոր ենք. ապրո՞ւմ ենք, չէ՞: Ահա, մեր սիրելի ուսուցիչ Մարինե Ամիրջանյանը երրորդ բալիկն ունեցավ՝ Գրիշա անունով… Ո՛չ տուն ունեն, ո՛չ կարգին ապրուստ, հիմա էլ՝ ֆիզարձակուրդի նպաստը… Կեցցե´,

Բարձունքներ նվաճած սեբաստացիներին բարի «իջնունք» 

Առավոտ լուսո ժամը 06-ն է: Ավարտել եմ օրվա՝ թվով 455-րդ գիրը, բայց տեղս չեմ գտնում: Գնում-գալիս եմ բնակարանով. ի՜նչ լավ է, վերջապես հողաթափիս թայը պոկվեց, նետեցի, ազատվեցի. ինչքա՜ն կարելի է:

Մի՛ գնացեք. ճամփորդեք ձեր երկրով ու պատմե՜ք

Ի՛նչ զարմանալի խորագիր է՝ «Ճամփորդական պատումներ»… Սոնա Փափազյան ջան, նոր անվանակարգ՝ ո՞ր ստուգատեսով՝ ուսումնահայրենագիտական ճամփորդությունների՞… Զարմանալի էնքա՜ն բան կա, Սոնա աղջիկ, բա էս մի տնօրենի գո՞րծ է. էսքան ճամփորդական պատմություն, որ