Ես սկսում եմ կրթահամալիրի ավագ դպրոցների պատանիներից աշխատանքային ջոկատի ստեղծումը և այդ գործի ղեկավարումը վստահում եմ 2015-ի մեր շրջանավարտներին՝ Հարություն Ալեքսանյանին և Աննա Գսպոյանին… Նախաձեռնության առիթը տվեց Ավագ դպրոցի մեր Բագրատը Մարտիրոսյան, ով մոտեցավ ինձ՝ հասուն հայացքով, նայեց աչքերիս մեջ ու հայտնեց.

– Ամառը ես պիտի աշխատեմ, Տիար: Կարո՞ղ եք ինձ աշխատանք առաջարկել:
– Իհարկե, եղբայր իմ, Բագրատ:
Այս ֆիզիկապես ուժեղ, աշխատանք սիրող, սարեր շուռ տվող Բագրատն աշխատանքից երբե՛ք չի փախել, առաջինն է արձագանքել, ծանր կողմը բռնել… Ինչը տղայի մոտ ես կարևորում եմ: Հիմա պիտի կատարի վճարովի աշխատանք՝ փող աշխատի, ինչպես հասուն, ինքնուրույն մարդ… Հարությունն ու Աննան՝ մեր բոլոր դրական առումներով ընդունակ շրջանավարտները, Ավագ դպրոցի, Գեղարվեստի ու Վարժարանի հետագա մասնագիտական կրթության ճանապարհն ընտրել են փող աշխատելու-ինքնակրթությամբ ընտրած մասնագետը դառնալու հեռանկարով… Աննան՝ գրադարանի մեր աղջիկը, ինչպես հմայիչ Զառա Առաքելյանը, գրադարանային գործը մասնագիտական կդարձնի հեռակա ուսուցմամբ, Հարությունը հնչյունային օպերատոր դառնալու վճիռ է կայացրել՝ կրթահամալիրի քոլեջում սովորել-աշխատելով… Ձեզ ամառային աշխատանք, բարեկամներ, շինջոկատ ձևավորեք. ես ձեր պատվիրատուն եմ… Մեծ հեծանվահրապարակն ավարտենք, հեծանվադպրոցի տարածքը մաքրենք, «Ցանկապատ» նախագծերը շարունակենք, իմ խոստացած կրթահամալիրի յոթ մասնաշենքը ողջ ամառ գրավիչ ու բանուկ պահենք… Էլի, էլի…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր Ակումբը՝ որպես սեբաստացիների հաղորդակցման մտերմիկ կերպ

Սպասված-ցնծալի լուրով սկսեմ իմ գիրը՝ մեր Էմանուել Ագջոյանի ու Անահիտ Գրիգորյանի պսակադրությունը կայանալու է 2014-ի հոկտեմբերի 19-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում: Ես ասացի՝ սպասված-ցնծալի, ոչ թե ցնցող, քանզի երկար սպասված այս

Երբ հիմքում խոհն է ամենուր

— Գարո՜ւն,- թռավ մեր Շամիրամի շուրթերից, երբ ես իմ խոսքի մեջ Սոնա Փափազյանի մասին հիշատակում արեցի… Հիմնական դպրոցի իդիլիայում, խոհանոցի մի անկյունում, գործի-կյանքի երկու ընկերների աշխատանքային ապրեցնող-արբեցնող զրույց էր. այսպիսին