Ջրի պակասի հետևա՞նք է, որ հայաստանցիները, ի մասնավորի՝ երևանցիները, քիչ, շատ քիչ են ջրում-ջրի ափին ապրում, ջրում լողում… Մեկը դներ ու չափեր՝ միջին երևանցին միջին հաշվով տարեկան քանի՞ ժամ է անցկացնում օվկիանոսում, ծովում, լճում, ջրամբարում, գետում, լողավազանում… Խորհրդային շրջանի պարտադիր արձակուրդային-ընտանեկան մինչև 10-15 օր Սև ծովի ափի փոխարինումը-ընդարձակումը Դուբայ-Եգիպտոս-Թուրքիայի հայտնի ափերով իմ ակնհայտ պնդումը կասկածի տակ չի առնում…

Գետառը արագ ծածկեցինք, որ մոռանանք նրա գոյության մասին, Հրազդանի կիրճն օտարեցինք տաշի-տուշիի բիզնեսին ու մեջքով ենք կանգնած Հրազդանին՝ իր զարմանալի ափով, որ ողջ Երևանով մի քանի կմ-ի վրա է… Նույնն արեցինք Սևանա լճի հետ՝ հանրային, բոլորիս ծովի, որ կուզեի՝ հունիս-հուլիս-օգոստոս-սեպտեմբերին յուրաքանչյուրիս համար առօրյա-մատչելի-հարմար ծովափ դառնար… դարձավ միջոցառում։

Վիճակն ավելի վատ է Երևանից դուրս. ավելի լավ չէ մարզերում՝ գյուղերում-քաղաքներում, դրանց վարչական տարածքների հանգստյան գոտիներում… Այսօր մենք «Սեբաստացիներ» երգչախմբով, մաեստրո Հարություն Թոփիկյանի ու անբաժան ընկեր Սեյրան Ավագյանինախաձեռնությամբ կլինենք Թեժառույքում, Մեղրաձոր-Հանքավանում, կանցնենք Մարմարիկի հովտով… Մի կողմից՝ մաեստրոն մեղավորության զգացում ունի, որ Հայաստան-Վրաստան-Թուրքիա ճամփորդությունն անցկացրեց միայն մի երգչախմբով՝ Կամերայինով, առանց «Սեբաստացիների»,  մյուս կողմից՝ սեբաստացիները կարոտել են միմյանց, իրար հետ ճամփորդելուն, խոնարհված եկեղեցիներում պատահական անցորդների համար երգելուն…

Հաշվելու եմ բոլոր կարգի տկլորներին, գետում լողացողներին, թրջվողներին, էն էլ՝ Վարդավառից մեկ օր առաջ… Օրերս Գետիկով անցանք. Աղստևի հովտով. ոչ մի լողացող, ինչպես անցյալ տարի… Նույնն է վիճակը Հայաստանով մեկ՝ Որոտանի, Դեբեդի, Ձորագետի, Արփայի, Ախուրյանի, Ազատի, Արգիճիի հուներում, ափերին ու հովիտներում… Ասում են՝ կեղտոտ է… մի՛ կեղտոտեք, չէ՞ որ լողալու եք։ Ասում են՝ վտանգավոր է… անվտանգ դարձրե՛ք՝ լողացեք։ Պայմաններ չկա՞ն՝ ստեղծե՛ք, գյոլեր-ավազաններ, լողափեր ստեղծեք ու լողացեք։

Ինձ ոգևորում-գոտեպնդում է փաստը երեկվա օրվա՝ ճիշտ նույն ժամին, երբ մենք համերգ-տոնախմբությամբ կենդանի էինք արել Մարմարյա սրահը, կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիների 40 հոգիանոց խումբը պատմական Խնձորեսկից Արցախի Նոր Այգեստանի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ճանապարհին էր, պատանիների մի այլ՝ 20 հոգիանոց խումբ Աղավնավանք-Կարմիրով Գետիկի հովտում էր, Ջիլի տարածքում… Իսկ ավագ դպրոցի եռանդուն-հմայիչ ղեկավարը՝ Մարթա Ասատրյանը, պատանիների մի այլ խմբի հետ փութաջան պատրաստվում էր  Տավուշի Զիկատարի 6-օրյա բնապահպանական ճամբարին: Այսպիսի կենդանացնող ավագ դպրոց՝ իր հայրենատեր-հայրենաճանաչ-հայրենաշեն պատանիներով… միշտ վերելքին, միշտ իրական՝ կյանքի դժվարություններ հաղթահարելու ճամփին, հայաստանյան կյանքի խնդիրների լուծումով տարված…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեծանվով մարդը քաղաքում է

Բանգլադեշ-Կենտրոն-Բանգլադեշ հեծանվուղու մասին շատերն են հարցնում: Նախ, Գևորգ Հակոբյանի հետ համաձայն եմ, ես չեմ կարող օրինավոր հեծանվորդ չլինել, չիմանալ-չկիրառել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգանքով չվերաբերվել հետիոտնին, մշտապես սարքին վիճակում չպահել հեծանիվն

Բարձունքներում անկախության շունչն առավել հզոր է…

Երեկ այդպես էլ չհասկացա՝ ինչու-ինչից թարսվեց օրս, ի՛նչ տեղեկություն-տեսարան խոցեց ինձ այնպես, որ օրվա իմ բազում գործերի, գյոզալ հավաքի մեջ բնականոն չէի տեղավորվում, օրվա իմ հոգսով անբավարար էի… Նկատեցի՞ք՝ կեսօրին

Սկսվեց… ու կանգ չի առնելու

Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց