Ես գիտեմ, որ ժամը 7-ին առտու պիտի հեծանվով դուրս գամ տանից, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Արցախ ճանապարհեմ ռազմամարզական ճամբար մեկնող կրթահամալիրի պատանիներին… Անաստասավանից մեզ հեծանվով կմիանա նաև օրվա հերոսը՝ Գևորգ Հակոբյան հոբելյարը: Այս ե՞րբ, այս ինչպե՞ս ես ու իմ հարյուր տարվա ընկեր-սանիկ-գործընկերը դարձանք 60 տարեկան…
– Դու 60 տարեկան չես, դու իմ հայրիկն ես,- նեղանալով կտրեց մի անգամ Դավիթ Բլեյանը…

Գևորգ Հակոբյանի հայր Սեդրակը ողջ կյանքում եղել է թվաբանության ուսուցիչ, Անահիտ մայրիկը՝ ողջ կյանքը մանկապարտեզի դաստիարակ… Ողջ գիտակից կյանքը դպրոցում երեխաների հետ անցկացրին Գևորգի ավագ քույր դասվար Ազգուշը, Գևորգի ավագ եղբայր Հակոբը Հակոբյան… մեր պայծառ, ավա՜ղ, վաղամեռիկ, ֆիզիկայի տաղանդավոր ուսուցիչը, բնագիտության տեխնիկական կենտրոնի հիմնադիրը… Գիտեի՞ք այսքան տեղեկություն Հակոբյանների մանկավարժական դինաստիայի մասին: Գևորգը Հակոբյանն իմ առաջարկով-հորդորով 1987թ.-ին դուրս եկավ Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայից ու եկավ Բանգլադեշի՝ կրթահամալիր ծնած թիվ 183 դպրոցը… Մնացածը կա, ձեր աչքի առաջ է Գևորգի կյանքը, իսկ օրագրի անծանոթ ընթերցողն հենց հիմա պիտի դադար տա ու «շեղվի» ահա այս հղումով…

Կուզեմ՝ միշտ վերելքում լինի մեր հոբելյարը, ամեն տարի հուլիս-սեպտեմբերին Արագած տանի տարատարիք սեբաստացիներին, կուզեմ, որ մանկավարժության ամենակենդանի էջերը թարգմանի-մատուցի իր գործընկերներին, կուզեմ, որ մաթեմատիկական-բնագիտական մտածողության՝ իր Հակոբ եղբոր ներդրումով հետևողական զբաղվի միշտ ու անընդհատ… Կուզեմ, որ չխմի, ինչպես որ չի ծխում, չի ծխել երբեք: Միշտ ուսուցանի կարևոր՝ առանց կարևորելու, ու նրա ամառային երևանյան «Մաթեմատիկա-լող-շախմատ» ճամբարն աշխարհի ամենագրավիչ վայրը դարձնի հուլիսին Բանգլադեշը: Բա մաթեմատիկական ընտանեկան ֆլեշմո՞բը… Աժդահակի գագաթ վրանային վերելքն էլ լինի  պարբերական, թեկուզ ամենաընտրյալների հետ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր խորհուրդը

Բավարար է։ Ուզում եմ խոսել ուրբաթ օրվա կրթահամալիրի խորհրդի նիստից իմ տպավորության մասին։ Մեր խորհուրդը՝ որպես կառավարման բարձրագույն կոլեգիալ մարմին,  յուրահատուկ է: Նրա հետաքրքիր  դարձող բլոգը, վստահ եմ, շնորհիվ Հերմինե

Դավիթ Բլեյանի նման

Դավիթ Բլեյանի նման  ես էլ օրվա մեջ սկսել  եմ «ինչո՞ւ չի կարելի, որ անեմ, ի՞նչ կլինի, ասա տեսնեմ» հարցը գործածել… Մեր նախաձեռնությամբ կրթահամալիրում սկսված հանրապետության հասարակագետ ուսուցիչների հավաք-ամառային դպրոցին մասնակցեցի

Մեր պլեները Երևանի կենտրոնում

Ռեժիսուրան իմ աշխատանքի մեջ կա, ու բեմավարության-հանդիսավարության տեսարանները ես բաց թողնողը չեմ… Իրիկունը «Օպերա Սյուիթ» հյուրանոցի տասներկուերորդ հարկի սրահից, որտեղ Վրաստանի Հանրապետության օրվա պաշտոնական ընդունելության մասնակիցն էի, վերևից, մայրաքաղաքի շենք-շինությունների բարձիթողի