Մայիսի 27, ժամը 11.00։ Մարմարյա սրահ

Իմ խոսքը՝ որպես մեկ խնդրանք շրջանավարտ 2016-ին, որպես ճամփորդի երկարատև սքանչելի ճամփորդության ուղեկից, կողմնացույց, ես ասել եմ, ահա, Դուք ունեք այն ձեր մեդիայում։ Շնորհակալություն «Սեբաստացի» TV-ին, նրա ղեկավար, մեր 2009թ. շրջանավարտ Անի Սարգսյանին այս 3 րոպե 33 վայրկյանի համար։

Իմ, կրթահամալիրի խոսքի, խորհրդի կարիքը երբ կզգաք, դրանից էլ հեշտ բա՞ն։ 2016-ի հունիսի 17-ին լրանում է 2-րդ տարին իմ ամենօրյա, անընդհատ գրի։ Այդ օրը վստահ եղեք, 705-րդ  անգամ կկարդաք իմ օրվա ուղերձը։

Untitled-99Այս օրվա իմ ասելիքը լուսաբացի հետ, որպես հակիրճ խոսք այսօրվա իմ գրում ես արդեն ասել եմ՝ ուղղված ձեզ։ Կարդացեք տնօրենի բլոգում։ Որպես օրվա հակիրճ խոսք՝ վերջին զա՞նգ, որ հնչում է քննություններին կենտրոն գործող հայաստանյան 14000 դպրոցներում, թե՞ ցնծություն կյանքի դպրոցի՝ մեր հեղինակած մոբիլ ու ստեղծական կրթության կազմակերպմամբ, մշտական խթանող միջավայրով ու ներառական ազդեցությամբ, անընդհատ ստեղծական՝ որպես վիճակ մարդու:  Ես հայտարարում եմ 2016-ի կյանքի դպրոցի ամառային շրջանի՝ Ամառ 2016-ի Զանգը-ավետիսը, ահա այդ թերթիկը, որ դուք հենց հիմա ստացաք ձեր նաև էլեկտրոնային հասցեներին։

Իմ 2016-ի իմ ամենամեծ տպավորությու՞նն եք ուզում։ Այս օրը չէ։ Երեկ էր. ծննդյան ուրախությունն է։

Ամենամեծ մտահոգությունն էլ ունեցել եմ երկու օր առաջ՝ կապված մեր շրջանավարտ 2016-ի, կարծում եմ՝ հայտնի, տղայական խժդժության հետ, որ հիմա կարող ենք ասել անմեղ։ Անմե՞ղ, հարցնում եմ։ Մենք տարբեր ենք բոլորս և տարբեր մնալու ենք, լինելու ենք, բայց սեբաստացիական համերաշխությունը կուզեմ՝ դրսևորվի հենց այսպես՝ մեր ապրած կյանքի, մեր աշխարհում հարազատությամբ։ Գժտվե՞լ եք, կա անհասկացողությո՞ւն, համեցեք կրթահամալիր. ուզում եք՝ Տնտեսություն, որ հուլիսի 1-ից կբացի ձիավարժարանը, ուզում եք՝ Դպրոց-պարտեզ, որի ղեկավար Տաթև Բլեյանը ծնունդով-բալիկով է էստաֆետը փոխանցում Զարուհի Առաքելյանին, Մայր դպրոց, որը տեսեք՝ ինչ սքանչելի ծնունդ ունեցավ հեղինակային՝ մեր-ձեր այսօրվա դպրոցը, Գեղարվեստ, որտեղ մեր պատանիների աշխատանքային ջոկատները կառուցում են պատանեկան նոր ակումբները, քոլեջ, որի ուսանողները ամենատպավորիչ կրթական կասկադն են ստեղծում, որ ձգվում է Նոր դպրոցով մինչև Հիմնական… Կամ խնդրեմ՝ Մեդիակենտրոն, որ հայտնի քամուց հետո ավելի կարճ ու հասկանալի անուն է ստացել՝ «Կենտրոն»։

Էդ բոլորը հեչ։ Քիչ առաջ կշռվեցի, կշռվել էի ուղիղ մեկ ամիս առաջ և խոստումս մինչև սեպտեմբերի 4-ը երկուական կիլոգրամ նիհարելու, արված է…

Հիմա միասին կարդում ենք կրթահամալիրի տնօրենի ուղերձը    էկրանին՝ ուղղված բոլոր ներկաներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառային լողափ 2016

Դպրոցների ղեկավարներ, կազմակերպիչներ, նախակրթարանների դաստիարակներ, լող-հեծանիվ-վազք տրիաթլոնի կազմակերպիչներ, Աիդա Պետրոսյան, Մարիետ Սիմոնյան, Վահրամ Մարտիրոսյան, Ցոլակ Հակոբյան, Գևորգ Հակոբյան, Լիլիթ Ազիզխանյան Սեբաստիա փողոցի իմ հարթակից ուզում եմ տեսնել մեր կրթական պարտեզի

Այս շաբաթվա մեդիաուրբաթը՝ հինգշաբթի օրը

Հարգելի տիար Բլեյան. Հոկտեմբերի 13-ին ուսումնական օրացույցով Ավագ դպրոցի մեդիաուրբաթ-համերգն է: Նույն օրվա Գյումրու համերգում ընդգրկված են  բոլոր երաժիշտ դասավանդողները: Այս մասին Ձեզ հետ բանավոր խոսել էի. խնդրում եմ, հնարավորության դեպքում,

Մեր տոնը բարձունքին

Սեբաստացիներ, որ պատրաստվում եք Հանրապետության օրվա առթիվ նվաճելու Հայաստանյայց բարձունքները, որպես ամենամյա տոնական նախագիծ. Եղանակի տեսաբանները, հիդրոմետ ծառայությունները` Հայաստանի և արտերկրի, տեղեկացնում են, որ երեկ-այսօրվա քամին, որոտ-կայծակն ու անձրևը Հայաստանում