Մեր ծանոթությունը կայացավ 2008-ին, երբ Երևանում հանդիպեցինք երկու ուսումնական հաստատությունների տնօրեններով և հայտարարեցինք «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի մեկնարկի մասին։ Նախագիծն արժանացավ Հայաստանի և Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունների հավանությանը։

Հանրակրթական կամուրջներով այս տարիներին հարյուրավոր սովորողներ և ուսուցիչներ, ծնողներ ծանոթացան-հայտնաբերեցին Երևանն ու Թբիլիսին, Հայաստանն ու Վրաստանը, մտերմացան-ընկերացան, կրթական-մշակութային փոխանակումներ իրականացրին։ Իսկ մենք ապրեցինք, գործեցինք, կանք՝ որպես ընկերներ, նաև ընտանիքներով, մեր երեխաներով։ Եվ ի՜նչ լավ է, որ մեր ժողովուրդների համար այս կարևոր տոնական օրերը՝ Հայաստանի ու Վրաստանի անկախ հանրապետությունների հռչակումը 1918-ի մայիսին Թբիլիսիում, մեր դպրոցների պատանիները  միասին են տոնում-շնորհավորում։ Կրկին դիտեք, որպես մեկ շնորհավորանք, այս երկու հոլովակները։

Միշտ անկեղծ․ մենք եղբայրներ ենք՝
ես՝ Աշոտ Բլեյանը, Երևանում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,
Գեորգի Մոմցելիձեն՝ Թբիլիսիում, թիվ 98 հանրային դպրոցի տնօրեն։

Վրաստան և Հայաստան. ուրախ՝ միմյանց հաջողություններով, մտահոգ՝ մեկմեկու դժվարությունների համար և միշտ անկեղծ։

2017թ․ մայիս

[youtube https://www.youtube.com/watch?v=yUeN2vzQ3k4?rel=0] [youtube https://www.youtube.com/watch?v=RARZUH7PHUc?rel=0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսումնական նորը՝ 2018-2019-ը, չունենա՞ իր առաջին սուրհանդակը…

Ու իմ գիրը օրվա դարձավ այդպիսին։ Այս օրերին ինձ ամենաշատն անհանգստացնող-զբաղեցնողը, բոլոր կարգերի սեբաստացիներ, սիրելիներ, որ եղել է ու կա, սովորողի-ուսուցչի անվտանգությունը՝ մոբիլ, ճամփորդությամբ ուսուցումով, կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր դրսով-ներսով-փողոցով, կրթական

Երևանի քաղաքապետարանի, մարզային կրթության վարչության պետերին, համայնքապետերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին

Հարգելի գործընկեր. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջում, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության այլ մասնագիտությունների հետ, իրականացվում է նաև «Պարտեզապուրակային գործ» մասնագիտական ուսուցումը՝ ուղղված նախ և առաջ դպրոցական, ուսումնական այլ հաստատության

Ողջույն, մայիսյան հավաք՝ իր հեղինակներով, կրթական ծրագիր ստեղծողներով…

Հավաքը ոչ միայն ընթացքի մեջ է, հավաքը թափ է առնում, մտնում իր պատրաստության ավագ շաբաթը։ Ապրիլի 25-30-ը արդեն մեր աշխատանքների կոնկրետացման, հրապարակումների ժամանակն է։ Յուրաքանչյուր սեբաստացի ուսուցիչ, սովորող, խումբ, ընտանիք