Իմ ընկեր, ճարտարապետ Համլետ Խաչատրյանը Դավթի ծնունդին մի ճոճանակ է նվիրել կախովի՝ երեք տարի գործածում ենք, տարվա բոլոր օրերին… ա՜յ քեզ որակ ու էսթետիկա… Չգիտեմ, Սուսան Ամուջանյանի կինո-ֆոտոակումբի, մեր Քոլեջի-ավագ դպրոցի սովորողների 2015-2016 ուստարվա նախագծերի մեջ տեղ կգտնե՞ն Բանգլադեշի բակերի վիճակի նախագծեր…

Երեկ երեկոյան, երբ Սուսան Մարկոսյանի հետ ավարտեցինք օրը, օրագրի 361-րդ համարի թողարկումը, կարճ-էական բամբասեցինք, տունդարձի ճանապարհին որոշեցի այցելել ստուգատեսային ճամբարի վրաց մեր նոր գործընկերներին՝ Թբիլիսիի Գլդանի թիվ 132-րդ դպրոցի թատրոնի խմբին, որ քիչ առաջ էր ժամանել… Մենք այս դպրոցում եղել ենք, արժանացել խանդավառ ընդունելության… Բոլորն առաջին անգամ են Հայաստանի Հանրապետությունում, Բանգլադեշում… Հետաքրքիր խումբ է վրաստանցի, ազգությամբ՝ վրացիներ, հայեր, ռուսներ… Անհամբեր սպասում են հաջորդ օրվան, սեբաստացիների հետ շփմանը, ստուգատեսային ելույթին…

«Պատշգամբը՝ պարտեզ», լողափերի, ցանկապատերի ձևավորման նախագծերի առատությունն ինձ ոգևորեց… ինչպես և կրտսեր դպրոց-պարտեզներում մանկական ճամբարների՝ որպես լրացուցիչ ծառայություններ, մեկնարկային օրվաբազմաքանակությունը… Չորս ճամբար՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Նոր դպրոցում,Հիմնական դպրոցում, Դպրոց-պարտեզում, հաճախող 50 տարատարիք սովորող-երեխա ունենք, որոնց կեսը՝ ոչ սեբաստացիներ… Լողը, շրջակա միջավայրի ձևավորման նախագծերը, բացօթյա երաժշտական թատրոնը կդառնան ճամբարականների գլխավոր զբաղմունքը…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ֆլեշմոբ-ընթերցանության, ֆլեշմոբ-նկարչության…

Մեր մեդիան՝ mskh.am-ը, երեկ արձանագրեց 7000-ին մոտ օգտատեր, մուտք կրթահամալիրի աշխարհ-մոլորակ, և սա մեկնարկած Մայիսյան ստեղծագործական 10-րդ հավաքի նկատմամբ հանրային հետաքրքրության ցուցանիշ է… Մենք ստեղծել-զարգացնում-պահպանում ենք բաց համակարգ՝ առանց լեզվական-տարածքային վարչարարական

էլեկտրոնային ռոյալը

Աչքալուսա՜նք, Սվետա Ճաղարյանը, կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավարը, Կարեն Խաչատրյանը՝ նշանավոր Կայը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը, և Լիլիթ Առաքելյանը՝ իմ սիրելի Պիլոն դաշնակահար, հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին…

Բանգլադեշի Մանկավարժական դպրոցի «Ուսումնական ամռան» եռուզեռում

Ամեն օր՝ արդեն 370-րդ անգամ (իմ գիրը հաշվիչ ունի), մեկ տարին անցկացրած կրթահամալիրի տնօրենի բլոգն իր պատմությունն ունի՝ օրվա դեպքերով, իրադարձություններով, «չի կարող պատահի»-ներով, դժվարություններով… Երեկ Սուսան Մարկոսյանը հանկարծ առողջական խնդիր