Կարդացի երջանիկ մարդկանց 13 սովորությունները, որպես թեսթ լրացրի. ես երջանիկ մարդ եմ: Թող ընթերցողն էլ լրացնի, տեսնենք նույն ուղղությա՞մբ ենք նայում…

Դժբախտ դեպքերի տեսականին ավելացավ ևս մեկով՝ հոսանքահարություն. 2015թ.-ի հունիսին էլեկտրահարության հետևանքով Աջափնյակում մահացել է 4 տարեկան մի երեխա: Երեխան էլեկտրահարվել է բնակիչներից մեկի կողմից բնակարանից շենքի բակում գտնվող ավտոտնակի տանիք տարված հոսանքալարով… Ես հաճախ եմ մտնում բնակելի թաղամասերի մեծ ու փոքր բակեր. Դավիթ Բլեյանի հետ սիրում ենք ուսումնասիրել մետաղե-ասֆալտե-բազալտե-պլաստմասե ծանոթ, զզվացնելու աստիճանի միանման-անճաշակ, կյանքի համար վտանգավոր, շատ հաճախ մոռացված՝ կարուսել կոչված սարքավորումները, խաղերը մանկական, զբաղմունքները… Ջանի Ռոդարինդիպուկ է ասել՝ երեխան կխաղա և ջարդած կոճակով. այսպես են մտածում մեծահասակները… Տարբեր ռանգի մեծերը տարբեր առիթներով ու գումարներով՝ Երևան քաղաքի ծրագրերով, որպես նախընտրական կաշառքի ձևեր, բերել լցրել են այս կարուսելներն ու մոռացել դրանց մասին… Անհասկանալի է՝ ով պիտի իրականացնի դրանց անվտանգ շահագործումը. ո՞վ է ընդունել դրանք, ո՞վ է ստուգել, ո՞վ պիտի իրականացնի այս կամ այն բակի կարուսելային համալիրի վերահսկողությունը… Մահացու են սրանք, ընկերնե՛ր… Թաղի, շենքի որևէ պապիկ, թոշակի տարիքի նախկին ինժեներ-վարպետ, սրտացավ մեկը, որ ձանձրացել է նարդուց-գյալաջիից, բռնի ու որոշի դառնալ պատասխանատու՝ իր թոռան ու թոռընկերների ժամանցի։ Սա է փրկությունը մեր երեխաների, թե չէ առավոտից գիշեր պիտի ամեն մեկը իր երեխաների ձեռքից բռնած ման գա… Իսկ ես պատմում եմ երեխայի ձեռքը թողնելու անհրաժեշտության, ազատ երեխայի ինքնաբուխ գործունեության ու անվտանգ միջավայրի մասին…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վազգեն Սարգսյանը

Երևի չթողնեմ՝ Վազգենի մասին սկսված զրույցն ընդհատվի ու չհետաձգեմ, ես էլ պատմեմ իմ տեսած-իմացած Վազգենի մասին: Պատմելուց կերևա՝ կավարտեմ մի գրով, թե անշտապ՝ շարքի ձևով… 1990-ին, երբ Վազգեն Սարգսյանն Արարատի

Մարտի 8-ին

Ափսոս, որ մարտի 8-ին կինը կնոջն ավելի հաճախ թանկ-էժան-անվճար ծաղիկ նվիրելուց այն կողմ չանցավ… Կանանց իրավունքի համար պայքարի օրվա որևէ հետաքրքիր նշույլ-ներկայության ես չհանդիպեցի Յուլիսիս-Դավթի հետ իմ շրջագայության-թափառումի ողջ օրվա

Ոչ մի դրական սպասելիքի տեղ չի թողել

Այո՛, ոչ մի դրական սպասելիքի տեղ չի թողել 2015-ը մեկնարկով՝ մեր հանրային, պետական կյանքում, քաղաքական իրադարձությունների հունվար-փետրվարի արդյունքների վրա անգամ գարնան առաջին օրը, Էդիտա Հովհաննիսյանի՝ իմ սքանչելի քույրիկի ծննդյան օրը,