Հայերս սիրում ենք կրկնել՝ հարց չկա, երբ աջ ու ձախ, վերից վար հարցեր են` չլուծված, խորացող, խճճող… Երևի սրա համար Վազգենը չի սպասում հարցերի ու միանգամից անցնում իր պատասխաններին՝ առաջացնելով հարցե՞ր… Դրա համար պիտի կարդանք…

Կրթահամալիրի «Սեբաստացի» ռադիոյի ութ խմբագրությունների հաղորդումները՝ սկսած Գեղարվեստի կրտսերից մինչև«Նոր» ռադիոյիխմբագրություն՝ բոլորը Վազգենի մասին, հուզեցին ինձ: Ահա, տարածում եմ, լսեք, տեսեք, երբ սովորողներն ազատ են մեծանում, մտածում, գործում, տեսեք՝ ինչքա՜ն սիրով-շնորհքով-անբռնազբոս պատմում են, մեկը մյուսին շարունակում, ամբողջացնում, գրավիչ և անմիջական ներկայացնում Վազգեն Սարգսյանին…

Շատ կարևոր են սեբաստացիական համերաշխության, ամբողջականության, մեկ միասնականության հաստատման ուսումնական նախագծերը, ինչպիսիք հիմա Վարժարանում խթանվում-իրականացվում են, ինչպիսին մեր Վարժարանի 10-րդ դասարանի Նարե Ղալամքարյանն իրականացրել է Գեղարվեստի կրտսերում, խաղաղ-խելացի՝ ճիշտ իր նման՝ նարեավարի: Կեցցեք:

Լուսինե Պետրոսյանը՝ իմ սիրելի սանը և գործընկերը, Բանգլադեշի Լուսոն՝ ընդունակ-ընդվզող-անցումներով, հիշում եմ, փախավ՝ խանութում աշխատելու, դժվար բերեցինք Գեղարվեստ, կեսից դասվարությունից փախավ ֆոտոյի-տեխնոլոգիայի աշխարհ. ընդունակ է, կարող է… Հետո, մեր Լուսոն գնաց ավելի հեռու… Ցավոտ բաժանում էր. ինձ համար, հատկապես: Իսկ այս փախուստը Չինումաչին՝ աշխարհի մի ծայր Բանգլադեշից մյուս ծայր Վլադիվոստոկ, մեզ միացրեց… Կլոր է, ախր, էս բազմատեր գունդը: Մենք կրկին միասին ենք, իմ խիզախ, շուտ ձանձրացող, ընդունակ, ճանապարհորդ քույրիկ, միշտ սեբաստացի Լուսինե Պետրոսյան: Անհամբեր սպասելու ենք քո՝ հազարներով հրապարակումներին: Պատմիր մեզ ու քեզ անծանոթ աշխարհի մասին. ստացվո՞ւմ է, լսվո՞ւմ է, նայվո՞ւմ է: Այդ աշխարհում, գնալուց առաջ քեզ ասել եմ, Լուսինե, ես եղել եմ 1977-ին՝ երախտահիշատակ Համբարձում Գալստյանի հետ՝ ճիշտ այս օրերին, երբ համալսարանի 5-րդ կուրսում էինք, նախապատրաստում էինք Երևանի պետական համալսարանի շինարարական ջոկատների աշխատանքները՝ Երևան-Մոսկվա-Նովոսիբիրսկ-Վլադիվոստոկ, հետո՝ Չուկոտկա, Միսս Շմիդտ… Հեքիաթ՝ ճիշտ, ինչպես կրթահամալիրի Բանգլադեշում… ինչպես Դավիթ Բլեյանը երեկոյան մեր տանը, երբ բացեցինք մեր Անի Հովհաննիսյանի նվեր-տոպրակները: Շնորհակալ եմ, Անի ջան, քո երկու բալիկների, քո բերած տիկնիկների աշխարհի, քո աղջկական նվիրումի համար: Պաչիկներ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ով քնած է, արթուն կացեք… Հետո չասեք, որ…

Մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ին, ես աշխատում եմ. կենդանի գործեր ունեմ, որ սկսել եմ, ավարտել է պետք: Սեբաստացիներից ո՞վ կմիանա: Էս հեծանվաուղին, հեծանվաակումբը, հայրենագիտական կենտրոնը, մեր յոթ դպրոցների բակերը, քոլեջի նոր

Եթե ուզում ես ուժեղ լինել…

Իվետա Ջանազյանին և Գոհար Եղոյանին շնորհակալ եմ իմ օրվա գրին արձագանքելու և իրենց կոնկրետ ուսումնասիրությամբ տխուր իրողությունն արձանագրելու համար՝ Սևանա լճի ափին հուլիսին հանգստացողները գիրք չեն կարդում… Հուսանք, որ թղթի

Մի´ ծերացեք ու վերջ. առանց արդարանալու, առանց պայմանի-անսպառ ու անընդհատ, ինչպես այս անձրևը, գործեք…

Լսո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, վայելո՞ւմ եք անձրևն այս անընդհատ. ի՜նչ անձրև է… Քնեցի՝ անձրևում էր, արթնացա՝ ժամը երեքն է գիշերվա, անձրևում է անվերջ… Ես պատմում եմ ձեզ իմ օրը: Աշխարհի