– Էս ի՜նչ ծանր շաբաթ էր, երկար տևեց,- Արմինե Աբրահամյանի՝ մայրենիի ուսուցչի բնութագրումն է, որ, կարծեմ, միայն իրենը չէ, անցած շաբաթվա կրթահամալիրային բնորոշումն է՝ օտար մարդկանց բերած լարվածության ազդեցությունը…Մեզ չի՞ հասկանա օտարերկրացին… Թվում է՝ մենք այնքա՜ն բաց-ճանաչված կյանքով ենք ապրում, անմեղ-օգտակար գործում, նույնիսկ, եթե ուրիշին անընդունելի, դժվար չպիտի լինի հաղորդակցվելը, փոխանակելը… Եթե սկսում ենք ճանաչումից, լավ հնարավորություն է՝ ցանկացած կարգավիճակում մեծ խումբ մարդկանց տարիների (25 տարի և ավելի) ստեղծածը-գործածը ճանաչելու և այս ճանապարհով (հարգանքով) նրանց օգտակար լինելու համար… Հարգանքի բացակայություն՝ մի կողմից: Մեր կողմից՝ ցանկացած առիթ օգտագործել՝ որևէ բան այլոց համար անելու, կենսաձևը հաղթահարելու համար… Մի կյանք՝ մի գործ, քո կյանքը՝ քո գործը, երբեք ուրիշի, օտարի մի մեղադրիր, դու ազդեցության լծակներ ունես քո վրա, միայն քո վրա, նաև օտարի (ուրիշի) վրա կարող ես ազդել քո՝ ամեն պահի փոխվող ուժով… Մենք Բանգլադեշ կղզիում ենք ապրել-գործում, բայց ոչ երբեք կղզիացած, անջրպետներով… Ահա նրանք եկել են, կգան, լարումն արդեն իրենց բերածը չէ: Մեր սեբաստացիական աշխարհում, ներսում ակտիվի-նախաձեռնության-ներառման պակաս կա, որ մենք չենք կարևորում այն: Այսպիսով՝ այն ինքնաբավարարումը, որ ստեղծում են առանձին «կղզյակներով»՝ դպրոցների, խմբերի ձևով… շարունակում են գործել որպես հեղինակային մանկավարժության զարգացման-տարածման խոչընդոտներ:

Սուսան Մարկոսյանի հետ պայմանավորվել ենք՝ օրագրային իմ այսպիսի նամակները գան փոխարինելու իմ սուրհանդակներին տնօրինական, «հիշո՞ւմ եք, հիշո՞ւմ եք, թե՞ ոչ…»։ Թերթեք մեր ուսումնական-ընտանեկան անձնային կյանքի վրա ազդեցություն ունեցող այս ՝2014-15-ի օրացույցը: Առջևում, սեբաստացիներ բոլոր տարիքների, և ոչ սեբաստացիներ, մեր ամենամյա «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսն է: Ստուգատեսի ծրագիրը կհրապարակեն շուտով նրա պատասխանատուները` Զարուհի Ոսկանյանը, ուսկենտրոնի ղեկավար Կարինե Մացակյանը… Շողիկ Պողոսյանը… Երեք ուղղություն կարևորում եմ և առաջարկում չշրջանցել դրանք: Մեկը գեղագրությունն է. հայերեն գրերը կենդանի, գունեղ, գեղեցիկ ներկայացնելու հին ու նոր հնարավորությունները ցույց տվեք, գրեք-նկարեք թղթին ու  ստվարաթղթին, էլեկտրոնային… Մյուսը բլոգների ձևավորումն է: Արդեն ժամանակն է, որ մեր ուսումնական բլոգները ներկայանան նաև իրենց դիզայնով: Ինչպե՞ս ենք անհատական, ոճային ու գրավիչ դարձնում մեր բլոգները, դրա հետ ապահովում ընթեռնելիությունը, ինչպես ենք ընտրում գույները, ձևերը, պատկերները… երրորդը՝ ստուգատեսի ընթացքում սովորողների ամենօրյա ուսումնական անհատական մտավոր-ֆիզիկական շնորհով ստեղծվող նյութական արժեքների ցուցադրություն-վաճառքն է Մեդիակենտրոնում. մտնես Մեդիակենտրոն և բարևդ առնես:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գործողություններ, որոնց շարքը շարժում է առաջացնում

Կարդացե՞լ եք՝ ինչ է գրված Սեբաստիա-Րաֆֆի փողոցների խաչմերուկ չհասած, բարձրահարկ շենքի ճակատին՝ ամերիկացի գրող, լրագրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյին նվիրված պաստառին… Ես էլ, մինչև հեծանիվ նստելը, չէի

Մի կորցրած-գտած ընկերոջ մասին

Մենք ընկերնե՞ր ենք, հարցնում եմ՝ ես, Դավիթ Բլեյանը, Կարինե Խառատյանը, Նոր դպրոցի 5 տարեկան Դավիթն ու Նելլին, Աշխեն Թադևոսյանն ու իր 5 տարեկանները, տիկին Աիդան ու 5 տարեկանսեպտեմբերիկները, Սուսան Ամուջանյանն ու Գեղարվեստի կրտսեր

Նախագծերի առատությունն ինձ ոգևորեց

Իմ ընկեր, ճարտարապետ Համլետ Խաչատրյանը Դավթի ծնունդին մի ճոճանակ է նվիրել կախովի՝ երեք տարի գործածում ենք, տարվա բոլոր օրերին… ա՜յ քեզ որակ ու էսթետիկա… Չգիտեմ, Սուսան Ամուջանյանի կինո-ֆոտոակումբի, մեր Քոլեջի-ավագ