Բարի օր, սեբաստացիներ բոլոր տարիքների, որտեղ որ եք:

Օրը կիրակի է, ամենամյա բաց ստուգատեսային ճամբարի նախապատրաստման վերջին օրը:

Արձանագրենք. հունիսի 15-19-ին կրթահամալիրում աշխատանքի երեք հիմնական ուղղություն կա`

Ստուգատեսային ճամբարը կազմակերպվում է Մայր դպրոցում և Գեղարվեստի դպրոցում:

Կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարը, կադրերի տեսուչը.

  • գրագետ ամենօրյա հաշվառում պիտի ապահովեն` առավոտյան պարապմունքին, ստուգատեսային գործունեությանը` պարապմունք-հանդիպում-ներկայացում-դիտում-համերգ-քննարկում-նախագծին` գրանցելով մասնակցության ձևը` որպես ունկնդիր, որպես մասնակից.
  • հետևեն, որ դրանք կազմակերպվեն պատշաճ, օդափոխված, հարմար տարածքներում, ապահովված լինեն հիգիենայի, անվտանգության պայմանները, անհրաժեշտ գործիքներ.
  • Մարմարյա սրահում ֆիլմի դիտման ժամանակ դպրոցը պատրաստ լինի դրան, ելումուտը, աղմուկը բացառվեն:

Յուրաքանչյուր օրվա մանրամասն ծրագիրը և ստուգատեսային ճամբարի գործունեության մասնակիցների ցուցակները հրապարակվում են նախորդ օրվա երեկոյան, Կարինե Պետրոսյանի կողմից, որ համակարգում-համաձայնեցնում է գործունեությունը: Ոչ մի թեական, կիսատ, անորոշ բան ծրագիր չի գալիս. բոլոր նախագծերը հրապարակված են-հրապարակվում են դրանից առաջ: Ստուգատեսային գործունեության ծրագիրը ներառում է տեղեկություն` ում է ուղղված, ովքեր են մասնակիցները, ինչպես են մասնակցում, ինչպես են պատրաստվում, ինչ արդյունք է ակնկալվում:

Պայմանավորվել ենք. յուրաքանչյուր օրվա մուտքը ժամը 9.00-9.15 կազմակերպում է ստուգատեսներից մեկի կազմակերպիչ խումբը: Լսարան են բերվում այդ ստուգատեսի կարևորած նյութերը, բոլորին ուղղված ասելիքը, ոգի, ճաշակ, հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպման նորություններ ու առաջարկություներ… Բոլոր մանկավարժական աշխատողների և ստուգատեսների մասնակից սովորողների մասնակցությունը դրան պարտադիր է:

Ժամը 9.15-9.30 օրվա անելիքը ներկայացնում է կրթահամալիրի տնօրենը:

Ստուգատեսների, նախագծերի ղեկավարները պատասխանատու են դրանց իրականացման պայմանների համար. անհրաժեշտ է նախօրոք ճշտել` սրահներում-դահլիճներում ինչ է պակաս, ինչ է ավել, ինչ աշխատանք պիտի արվի: Նրանք պատասխանատու են ծրագրի, ստուգատեսի և նրա օրվա, առանձին գործունեության տարածման և լուսաբանման համար, ստուգատեսի արդյունքների ներկայացման և ամփոփման համար:

Դպրոցների ղեկավարները, կազմակերպիչները պատասխանատու են սովորողների պատշաճ մասնակցության, նրանց գործունեության արդյունքների գրանցման համար:

Ստուգատեսային ճամբարին մասնակցում է վրաստանյան մի լավ խումբ` Թբիլիսիի 132 հանրային դպրոցի սովորողներ և ուսուցիչներ: Ընդունող կողմը` վրացախոսների ակումբը, ակումբը պատրաստվում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մինչև կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր պաշտոնի համար մրցույթը

Այսօր հանդիպեցի կրթահամալիրի խորհրդի նախագահի հետ, քննարկեցինք կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների թափուր տեղերի մասին հայտարարության,  մրցույթի հետ կապված հարցեր։ Պայմանավորվեցինք, որ խորհուրդն այդ նպատակով նիստ կանի նոյեմբերի 10-ին։ Ուզում եմ նորից

Ամառ է, հե՜յ, սեբաստացինե՜ր…

Առաջնահերթ է դառնում դպրոցներում լողափերի կազմակերպումը, դրան անհրաժեշտ բոլոր պիտույքների նորոգումը, պակասող գույքի ձեռքբերումը: Նույնը վերաբերում է նաև բացօթյա դպրոցներին, խաղահրապարակներին: Մայիսի 9-ի գրում անդրադարձել եմ այս հարցին հիմա քչախոս

Սեպտեմբերի 4-8-ի նախագծային ուսուցման շաբաթը կրթահամալիրի տնօրենի օրագրում

2017-2018-ի մեր սեբաստացիական մուտքը ինձ հիացնում է… Ինչպես և սեպտեմբերի 4-ից սկսվող նախագծային ուսուցման շաբաթը, ողջ ուսումնական տարվա վրա մի յուրայինի հայացք գցելու, անցնելիք ճանապարհը, որպես հաջող մեկնարկ, անհատական մի