Իսկ պատերն ամենուր են, այնպես, այնքան ու իսկական, որ ձգվում են նաև Խանջյան-Հաղթանակի կամրջով Ծովակալ Իսակով-Բաբաջանյան, Րաֆֆի-Սեբաստիա-Իսակով-Հաղթանակի կամրջով Խանջյան ճանապարհների երկարությամբ, աջ թե ձախ… Հատկապես Իսակովի պողոտայի պատերը՝ թե՛ աջից, թե՛ ձախից… խո՜ւլ պատեր՝ դեսպանատան պատեր, ոստիկանության զորքերի, զորանոցի պատեր, ուտուշ-խմուշի պատեր, դղյակների պատեր… Սովորելու բան չէ. խուլ պատերը ոչ մի դրական զգացում չեն առաջացնում, դրանք տեղին չեն ո՛չ քաղաքում, քաղաքաշինական միջավայրը զրկելով թափանցիկությունից, ո՛չ բնության մեջ՝ աղճատելով, քեզ զրկելով հեռանկարից, կտրատելով-կոտորակելով ամբողջական ծավալները բնական… Իհարկե օրենքով պիտի կարգավորվեն, օրենքով պարտադրվեն, օրենքով արգելվեն, բայց ինձ անհանգստացնում է սովորական մեր մարդու ճաշակը, հայացքը, պահանջը: Այստեղ են ասել՝ պատին ես առնում… Մի պահ պատկեցացնենք՝ ոստիկանության զորքերի զորամասի և ոստիկանության ակադեմիայի տարածքները՝  առանց պատերի… Այ, կլիներ նոր ոստիկանության գովա՜զդ… Թե չէ, կշարունակի թվալ՝  ահավոր բան կկատարվի այնտեղ, խուլ պատով ծածկում են…

Հունիսի 5-ը՝ շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը (թե չէ, գիտեք, ես ամեն օր դրանով էլ զբաղված եմ՝ գիշեր-ցերեկ, 24 ժամ անընդհատ պոստի եմ, որ ոչ մի ոտնձգություն չլինի իմ Հայրենիք դարձած շրջակա միջավայրի՝ իմ Բանգլադեշի ու նրանից դուրս տարածվողի վրա), ես նշանավորեցի հեծանվով մեկ օրում ամենաերկար ճանապարհաքշումով: Բացի իմ ամենօրյա տուն-աշխատանք-տուն, ներկրթահամալիրային անցուդարձից, որ իմ հեծանիվը ավելի ու ավելի թեթևությամբ է անում, ես մասնակցեցի Սիրահարների այգում բնապահպանական  ակցիաներին… իհարկե, հեծանվով, շորտով, ամառային: Ուղիղ ժամը 11:00 այգում էի։ Օրբելի փողոցը հեծանվով չէի անցել՝ անցա, անցա ուրիշ թեթևությամբ, հաղթարշավի էր նման, Բաղրամյանով… Իսկ Սիրահարների այգուց Բաղրամյան-Մոսկովյան-Ծովակալ Իսակով-կրթահամալիր-Նոր դպրոց ճանապարհն անցա խաղալով, ծափ տալով… ջա՜ն…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նորից դաշտեր, այս անգամ՝ Հրազդանի ավազանի

Հետո` նորից դաշտեր, այս անգամ՝ Հրազդանի ավազանի: Մի միկրոավտոբուս սովորողով և ուսուցչով մենք Չարենցավան-Արզական-Բջնիով՝ Հրազդան գետի ընթացքին հակառակ, շարժվում ենք Հրազդան գետի կիրճով, ընթացքի մեջ ենք, դեպի վեր, դեպի գետի

Սկսվեց… ու կանգ չի առնելու

Բառերս առանց մտքերի ո՛չ երկինք կհասնեն, իմ սիրելի Շեքսպիր Վիլյամ, ո՛չ էլ, առավել ևս, իմ օրագրի ընթերցողներին… Երեկ կլոր սեղանին նստածների բառերը, երկինք հասցնող սեբաստացի խմբագիր-սովորող-ուսուցիչների հավաքը տպավորվել են: Ստանձնե՛ց

Հասարակությունն առանց քաղաքական հենասյուների, նույն է թե՝ քաղաքացի՝ առանց բարձունքի ձգտումի…

-Ի՞նչ ուտես, Դավիթ… Առաջարկում ենք ամենատարբեր համեղ բաներ, հրաժարվում է. — Չեմ ուտում… յա´… — Բա ի՞նչ ուտես,- համառում է մայրը: — Ի՞նչ ուտեմ, քաք ուտեմ… — Դավիթ ջան, ի՞նչ