Կարևոր էր, որ սեբաստացի ուսուցիչների հեծանիվ բարձրանալու 1-ին խմբի պարապմունքը կայացավ երեկ, օրվա վերջում: Մեր նոր գործընկերը՝ մանկապատանեկան մարզադպրոցը՝ իր ղեկավարներով, մարզիչներով, բարեխիղճ-սիրով պատրաստվել էին 1-ին հանդիպմանը, 12-13 սկսնակ հեծանվորդ-ուսուցիչներ դրսևորեցին վճռականության պատշաճ ջանքեր… Եվ այսպես՝ շաբաթը 3 օր, մինչև ինքնուրույնանալը… ինչպես ես, որ մասնակցում էի, իհարկե, 1-ին պարապմունքին իմ հեծանվով։ Մեդիակենտրոն-հեծանվադպրոց, որ 1-ին մասում է՝ «Գործարանային» կայարանի հարևանությամբ, ճանապարհն անցա 20-25 րոպեում. նոր ուղի էր ինձ համար  հեծանվորդի, որքան էլ ճանապարհը քանի՜ տարի ու օր՝ ծեծված: Պարապմունքից հետո էլ սիրով-բարեխիղճ հաղթահարեցի Արշակունյաց պողոտան… Գումարեցի՞ք, հաշվեցի՞ք. անցա 50 կմ-ի սահմանը մեկ օրում: Մենք պատրաստվում ենք 1-ին հեծանվային արշավին…

Նոր դպրոցի նորաբաց նախակրթարանի նվեր-լողավազանով մեր Բանգլադեշի լողափերի թիվը ավելացավ մեկով, իսկ ավազանների թիվը դարձավ 13: Կատակ գործ չէ խնամված-հետաքրքիր-զարգացող-հիգիենիկ այս ուսումնական բացօթյա լաբորատորիաները ուսումնական վիճակում պահել՝ որպես ուսուցողական միջավայր տարատարիք սովորողների համար՝ 2-5 տարեկանների, 6-10 տարեկանների, 11-14 տարեկանների համար, բոլորն էլ ճամբարական:

Ուսումնական բանգլադեշյան ճամբարի՝ հունիս 1-ով սկսված առաջին շաբաթը հակաբացիլ-առողջահաբ երաժշտության ստուգատեսով նշանավոր եղավ, հունիսի 8-ից սկսվող 2-րդ շաբաթը՝ առողջաբեր-հակածույլ ու զվարթ լողով: Մեր բոլոր վեց տարեկանները, բոլոր չորրորդցիները պատրաստվում են հրապարակային ներկայացնելու լողի յուրացման ուսումնական ցուցանիշները: Կտեսնեք, էլի, ինչու երկարացնեմ: Իսկ հունիսի 12-ին՝ ժամը 15:15, համեցեք Մարմարյա սրահ, տեսեք՝ ինչպես է լցվում որպես ավազան բանգլադեշյան լողափերից ձգվող ճամբարականների գետերով… ծովափ-ուրախության-համերգի մասնակցեք: Ամենօրյա լողը Բանգլադեշում տարատարիք ճամբարականների համար՝ իսկական, լողացող, բնապահպանական միջավայր ստեղծող ուսուցիչ-ջոկատավար կազմակերպիչ է պահանջում, ենթադրում: Թոթափեք ուսուցչությունը, հոգսերը բազում, եղեք ընկերներ՝ հագնվեք ինչպես ճամբարականները, նրանց հետ ապրեք որպես ճամբարական: Սա է:

Հունիսի 8-ից 12-ը մենք բանգլադեշյան ուսումնական այդպիսի ճամբարների ստուգատես ենք հայտարարել. կկարողանա՞նք երևանցիներին ներկայացնել այն, ինչ բոլորը գիտեն ու… չգիտեն, իհարկե: Ուզում են իմանալ, յուրացնել, տարածել… տեսնենք: Մերը՝ հեղինակելն է, մշակելը, կազմակերպելը, տարածելը… Այ, ուսումնական ճամբարը՝ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով, ուսումնական օրացույցով որոշված ճամբարը տարածելուն ուղղված ներկայացումների շարք պիտի անենք: Ո՛չ մեր կյանքից կտրված, ձևական ներկայացում, այլ մեր ամառային ուսումնական ու բնական աշխատանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դիրեկտո՞ր, թե՞ կարգադրիչ. կամ՝ թույլ տվեք անկեղծ լինել

Սկսում ենք բլոգում հրապարակել 1985-1991թթ հոդվածները։ Շնորհակալություն Մարի Գաբանյանին այդ շարքի թվայնացման համար։ Դպրոց եկել եմ 23 տարեկանում՝ որպես արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների կազմակերպիչ: 7 տարի սիրով աշխատել եմ: Ո՞վ է ասել՝

Հակոբյանների ավանդական հայաթին միացան Մարմարյա սրահն ու Գեղարվեստի բակը

Գևորգ Հակոբյանը մեր գո՞հ մնաց իր ավագ ծննդյան օրից՝ չի իմացվի… Լավ է, որ Հակոբյանների ավանդական հայաթին միացան Մարմարյա սրահն ու Գեղարվեստի բակը. որքա՜ն հուզիչ պահեր եղան օրվա մեջ։ mskh-ի

Ազատ լինելու համար առաջին հերթին պետք է ազնիվ լինել…

Նորայր Ասատրյան Ազնվությունն ամենակարևոր բանալին է ապրելու, ըստ Նորայր Ասատրյանի, թեև մեր աշխարհում ոչ մի դուռ չի բացում: Մինչդեռ ապրելու համար պետք են բանալիներ, որոնք կարող են դռներ բացել և