Կիրակի որոշեցինք պոկվել Երևանից, լողալ Սևանում, Դիլիջանով հասնել Աղավնավանք գյուղը. գյուղ, որտեղ վերջին անգամ ե՜րբ եմ եղել, 2002-ին երևի, Վիգեն Խաչատրյանի հետ:Աղավնավանքը, գիտեք, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանին է. մեր ճամբար դարձած այդ գյուղը հասանք Դիլիջան-Գոշով, բայց վերադարձանք Աղավնավանք-Ճամբարակով… Եվ ի՜նչ լավ արեցինք… Գնալիս Սևանի հանրային նորաբաց լողափում լողացինք, վերադարձին՝ մեզ հայտնի «Ժայռ» լողափում, հիացանք մեր նախկին ուսուցիչ Ալիկ Մինասյանի 4 ամսական Անտուանով՝ մեր նախկին զինղեկ Գրիգոր Մինասյանի նոր եղբորով… Անմոռանալի հանդիպում…

Աղավնավանք-Ճամբարակ ճանապարհին մեքենան վարում էր Արմինեն՝ Դավթին հիացմունք-հանգստություն պատճառելով, թե չէ, անընդհատ հարցնում էր՝ ինչի է մայրիկի մեքենան Վահրամը վարում… Այս ճանապարհից, վստահ եմ, քչերն են օգտվում. իզուր, և՛ Գետիկ գետը, և՛ կիրճը, և՛ Կարմիրի սարերը՝ իրենց անտառով ու ծաղկանկար լանջերով, սքանչելի են: Լավն է և ճանապարհի որակը. հուլիսյան ճամփորդություն եղավ… Մենք փնտրում ենք նաև մեր հուլիս-օգոստոսյան արշավախմբային ճամբար 2015-ի բանակատեղին…

Արմեն Մարտիրոսյանը, ով 10 տարեկան էլ չկա, սեբաստացի, ճշգրիտ-անմիջական եղավ իր բացականչությամբ.
– Ես չգիտեի, որ Հայաստանն այսքա՜ն գեղեցկություններ ունի…
Հուլիսը դարձնենք Հայաստանի բացահայտման-սիրահարման շրջան… Դավիթը թույլ չտվեց բարձրանալ Աղավնավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի… Պարտք մնացինք այս խնդիրների ծով-գյուղում. Մարգարիտ Հարությունյանը, Նունե Մովսիսյանը սկսել են պատմել mskh.am-ում, ճամբարականներն այնքա՜ն նյութ են ամբարել, այնքա՜ն նկարել. հետևեք mskh.am-ի առօրյային, մեր անընդհատ ճամբարների՝ Հայաստանի սիրահար սեբաստացիների պատումներին:

Իմ շրջագայությունը նաև հետազոտական էր. Շուշանի 20-ամյակն ուզում ենք ոչ սովորական՝ մարզական-ճամփորդական անել, Սևանի ափին… հարմար վայր՝ լողափ ենք ընտրում: Գևորգ Հակոբյանի հետ պատրաստվում ենք շուրջսևանյան հեծանվաանցումի՝ 220 կմ ճանապարհի վրանային հեծանվաարշավախմբային անցումը որոշել ենք հուլիսի վերջին կազմակերպել…

Դավիթ Բլեյանը հիացրեց զարմացրեց, խիզախ լողաց Հայաստանի ամենամեծ լճում… ո՜նց լողաց… Երկար կպատմեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միասին ընտրենք քո նժույգը, քեզ սազական

Ես դուրս եկա իմ հեծանվով օրվա հոգսը, որ «բավ է օրվա համար» կատարածի գիտակցումով (ես Սուսան Մարկոսյանը չեմ. նա եզակի է), ու ինքս ինձ հետ լինելը վայելեցի Բաբաջանյան-Իսակով-Հաղթանակի կամուրջ-Խանջյան ճանապարհին…

Ցնծություն: Տոն: Փառաբանում Բարձրյալի…

Ի՜նչ ասեմ, հալա՜լ է, ախպե՛ր՝ իմ հարյուր տարվա ընկեր Գևորգ Հակոբյանի թե Դավթի մեկ տարվա ընկեր Օթարիկի բերանից թռած… Ուրախ եմ, որ mskh.am-ի խմբագիր, հասարակագետ Աղասի Մարգարյանի նորամուտի առաջին խոստումը

Իսկական մեծ Ավետիս

Իսկական մեծ Ավետիս, ով ուրիշ դարձրեց հունիսի 2-ը՝ Գևորգ Հակոբյանի առաջնեկ Անահիտի ծննդյան օրը… Սքանչելի Անահիտ, այնքա՜ն նման արևոտ իր Անահիտ տատիկին՝ Գևորգի, Անաստասավանի Հակոբյանների այս նշանավոր հայաթի բոլոր մարդկանց,