Զարմանալի կին է մեր տնտեսուհի Էլյան, միշտ պատրաստ քեզ օգնելու. Անդրանիկի 92/1 հասցեում գտնվող շենքը, որ քանի՜ փոփոխություն կրեց՝ արհեստագործական, վարժարան, արհեստագործական, քոլեջ, քոլեջ-արհեստագործական… նրա խնամքի տակ է մշտական… Ուրախանում է, լսո՞ւմ եք, նոր մարդով, խմբասենյակով, թաղարով… ջրով… լողավազանով… Կյանք է սիրում. ցանկացած բան, որ կենսաստեղծ է, առնում է իր խնամքի տակ… Հիմա հավատում է, որ ոռոգման ամբողջական համակարգ կունենա շենքը, տարածքը, ու շտապեցնում է ինձ.
– Շուտ արա, պրծի, հանկարծ կիսատ չմնա…
Ջուր կա՝ ջրում է… տնկում է… փորում է… խնամում է… Կարո Մանդալյանը, հիշո՞ւմ եք, մեր օգնությամբ ի՜նչ անկենդան տարածքի էր վերածել լողավազանը… Հիմա ես հեծանվով, Մերի Խանջյանի սաների հետ, որ եկել են տիկին Շողիկ ծաղկաբույծին՝ Էլյայի կոմպանյոնին այցելելու, կանգնած եմ այս օրերին մաքրված-ներկված-կյանքի բերված լողավազանի կողքին… որ ջրով լցված է… Մնում է մտնել ու լողալ… Էդ է՞լ Էլյան անի… թող իր Սոնա աղջիկը, թոռն անեն…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անսովոր կազմակերպում սովորական երեխաների համար…

«Ձմերուկն ու Դավիթ Բլեյանը». այս նկարաշարը ծնվեց-բեմադրվեց իրական սցենարով, երբ իրիկունը 7-8-ի արանքում Բանգլադեշի մի մեծ ձմերուկով տուն մտա… Դավիթը չթողեց, որ շորերս թամամ փոխեմ, սոված էի՝ հաց ուտեմ. ինձ

Մենք սեբաստացի պարտիզպան ենք՝ մեր այգեգործական նախագծերով

Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյիգրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի.«Մտքերը սերմեր են, որոնցից աճում են ինչպես՝հիվանդությունները,

էլեկտրոնային ռոյալը

Աչքալուսա՜նք, Սվետա Ճաղարյանը, կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոնի ղեկավարը, Կարեն Խաչատրյանը՝ նշանավոր Կայը, երաժշտության լաբորատորիայի ղեկավարը, և Լիլիթ Առաքելյանը՝ իմ սիրելի Պիլոն դաշնակահար, հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին…