Իմ 300-րդ գրի արձագանքը Արցախի Մարտակերտից

Ես գրել էի.

…. Այս շաբաթվա ամենակարևոր լուրը ինձ համար Արցախի Մարտակերտի բնակիչներ Բորիս Ենիկոլոպովի և Մելինե Շահանցի ընտանիքում Վիկա (Վիկտորյա Ենիկոլոպովայի) ծնունդը: Բորիսին՝ Նոր դպրոցի ղեկավար, իմ հավատարիմ քույր Կարինե Պետրոսյանի կրտսեր որդուն, միշտ հավանել եմ, իսկ նրա՝ ծննդավայրում, հայրական տանը հաստատվելու, իր հերոս հոր՝ Արցախյան ազատամարտին իր կյանքը նվիրած Ալեքսանդրի, նշանավոր Ենիկոլոպովների ծուխը շեն պահելու որոշումից հետո ուշի ուշով հետևում եմ: Կեցցե՛ս, Բորիս, ճիշտ ուղու վրա ես, մաճը ձեռքիցդ բաց չթողնես ու չշեղվես… Իսկ արդեն խոստացված նվեր հեծանիվդ չի ուշանա…
Ես այս ամենի մասին պատմեցի իմ վրաց բարեկամին: Մեր օրերին այնքա՜ն պակասում են սովորական պատմությունները՝ սովորական մարդու, նրա սովորական օրերի մասին…

Բորիսն ինձ արձագանքում է mskh.am-ում.

img_5795Տիար Բլեյան: Մայրիկի խորհրդով հետևում եմ Ձեր բլոգին, ծանոթանում կրթահամալիրյան իրադարձություններին: Երեկվա  անակնկալը   Ձեր բլոգում ինձ շատ ուրախացրեց:

Սիրով սպասում ենք Ձեզ: Շատ շնորհակալ եմ:

Միշտ Ձեր` Բորիս Ենիկոլոպով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արա Մարությանից

Աշոտ ջան, բարի լույս Բաթումիից: Աշոտ ջան, Բաթումիի կենտրոնում մի փոքր հայկական ռեստորան եմ բացել, տեսա, որ խոհարարներ էլ եք պատրաստում, մի խնդրանք. կա՞ հնարավորություն մի երիտասարդ ուղարկելու այստեղ ողջ

Բացե՛ք մեր-ձեր ճանապարհներն առ Արարատ

«Իմ հայրիկը շատ լավ գիտի Արարատին»,- «Իմ թևավոր Արարատ» նախագծի ղեկավարի՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի Անուշ Աթայանի երկրորդ դասարանցի Հովհաննես Կարապետյանի հայրիկի մասին է խոսքը… Ինչպե՞ս կարելի է լավ իմանալ Մասիսին…

Ճամբարային ծրագրի լրացում

Ճամբարների հարգելի ղեկավարներ, ջոկատավարներ, առաջարկում են հունիսի 2-ից սկսած ուսումնական ճամբարային հայրենագիտական-մշակութային-ճանաչողական-պլեներային-մարզական-ժամանցային ճամփորդությունների միասնական երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով. Կոմիտասի այգի — Գաֆեսճյան կենտրոն – Կասկադ- դիտարան Ջրաշխարհ Կենդանաբանական նորացված այգի Ջրվեժի