Լավ է, որ «Երևանյան բլուրներ. Երևանը բլուրների վրայից» նախագծին միացել են Փափազյան Սոնան ու Դպրոց-պարտեզի իր ընկերները։

Ես շատ ջանքեր գործադրեցի, սեբաստացիներ բոլոր տարիքի, որ կրթահամալիրի բրենդը, նրա կենտրոնը, դառնա ոչ թե Մարմարյա սրահը (լա՜վ՝ ոչ միայն), այլ նախ և առաջ՝ «Սեբաստիա» մարզադաշտը… հիմա նաև՝ դպրոցական բակերն առանց բացառության… Տնօրեն-կազմակերպիչ-ուսուցիչներ մեր, սեբաստացիները բոլոր տարիքի, որտեղ էլ լինեք, կա՛մ միացել եք, կա՛մ կմիանաք մեր այս ջանքերին, որ մեր բակերն իրենց ներթաղային պատշաճ անցումներովլինեն ամենահետաքրքիր, մատչելի, գրավիչ անկյունները՝ ոչ միայն կրթահամալիրի մեր Բանգլադեշի, այլև քաղաքի, մեր կյանքի՝ որպես կրթական միջավայր ու բակային դպրոց… Մեր միասնական տոնին հարկ է, Առնոլդ Բլեյան, գալ այսպիսի նվերով, ու դրա համար փողոցից տուն չգնալ… Հոկտեմբերը, նոյեմբերը, ո՜ւխ, ի՜նչ շրջան են այս ծրագրված գործն առաջ տանելու համար… Իսկ այսօր «Սեբաստիա» մարզադաշտերում միասնական մարզական պարապմունքի են սեբաստացի ուսուցիչները, բոլորը… Սրան, իհարկե, կանդրադառնանք։

Գեղարվեստի դպրոցում վարպետության դասերի շարքը շարունակում է էլի մեր հայրենակիցը ու էլի Գերմանիայից՝ Սամ Գրիգորյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լրատու-հաշվետու

Իսկ Հարավային Կալիֆորնիայի ափերին թափառող ծովառյուծի հիվանդ և սոված ձագերի թիվը կրկնակի ավելացել է. 2015-ը ծովային կենդանիների՝ նաև փոկերի, ծովային ֆաունայի այլ բնակիչների համար դժվար տարի է լինելու. «Marine Mammal

Երկուշաբթի առավոտը Մարմարյա սրահում

Երկուշաբթի առավոտը Մարմարյա սրահում… Երջանկությունից լուսավառվող, ինչպես պարզ լամպ, ավելի խորոտ ու ինքնավստահ Գոհար Բալջյանով Մարմարյա սրահը՝ լեցուն սեբաստացի ուսուցիչներով, ինչպես եկեղեցու ընդարձակ սրահ, աղոթատեղի, ծիսական. Խաչատուր Աբովյանն  այսպիսի առավոտ

Ի՞նչ է նշանակում գիրքը ճիշտ օգտագործել

Կրթահամալիրի Հիմնական դպրոցի նոր ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը նախաձեռնել է «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի այցը, համերգը Աշտարակ: Մենք կքայլենք, կերգենք Կարմրավորում, Սբ. Մարինեում… Մենք ավելի կմոտենանք Ալագյազին… Հետաքրքիր են պոետի մտքերը, տպավորություններն