Երեկվա օրը Գեղարվեստում՝ քանդակ-դիզայնի նորացված արվեստանոցի (լաբորատորիայի) նորամուտի առիթով երեկվա աշխույժը, ներկայացնում էր Գեղարվեստը նոր կարգավիճակով՝ որպես կրթահամալիրի ուսումնական կենտրոն, որպես տարատարիք սովորողի ընտրությամբ գործունեության-լրացուցիչ կրթության դպրոց… Կրթահամալիրի Գեղարվեստն այլևս մի խումբ ավագ դպրոցականների հաստատությունը չէ, մի խումբ աշխատողների համար հարմար տարածք… Այն կրթահամալիրի յուրաքանչյուր սովորողինն է և ուսուցչինը, գեղարվեստի այս կամ այն դասընթացի ուսումնասիրումը որպես լրացուցիչ ուսուցում ընտրած երեխայինն է՝ անկախ իր հանրակրթական դպրոցից, հավասարապես՝ սեբաստացի-ոչ սեբաստացի… Հենց այս լրացուցիչ ուսուցմամբ է Գեղարվեստում, մարզադպրոցում, երաժշտության ուսումնական կենտրոնում երեխան դառնում սեբաստացի… Եվ կրթահամալիրի տեխնոլոգիա-կերպարվեստ-կինո-ֆոտոյի, թատրոնի, պարի… յուրաքանչյուր մասնագետ կարող է Գեղարվեստում ունենալ լրացուցիչ ուսուցման խումբ-դասընթաց… Հարմար-ամբողջական-հետաքրքիր-մասնագիտական միջավայր է՝ իր ներսուդրսով, խոհանոցով, ցուցասրահով, լաբորատորիաներով… գործիքներով… Զառա Ոսկանյանի հետ նորամուտին մենք հենց այս մասին ենք խոսում… Գեղարվեստի ներառման մասին է իմ խոսքը… Ինչպե՞ս են իրենց զգում երեկվա գեղարվեստի, արհեստագործական, վարժարանային ավագ դպրոցների սովորողները և ուսուցիչները փաստացի մեկ դարձած այսօրվա Ավագ դպրոցում՝ իր Մայր դպրոցով և ուսումնական կենտրոններով… Սա հոգատար, կարևոր, իհարկե, շիտակ խոսակցություն է… Ի՞նչ կորցրեց անհատը՝ սովորողը, ուսուցիչը, որ ուներ, որ արժեք էր, եթե արժեք էր, ինչպե՞ս պիտի փոխհատուցվի, ի՞նչ գտավ այս միավորման մեջ, ի՞նչ արժեքավոր ձեռքբերում կարող է ունենալ… Դատելով 10-րդցիների, 9-րդցիների ինքնազգացողությունից, ուսուցիչների առաջին արձագանքից՝ միավորման նախագիծը, միավորված ազատ-ամբողջական Ավագ դպրոցը կրթահամալիրի՝ հեռանկար ունեցող նախագծերից է… Սա պահանջում է կոնկրետ-ուշադիր վերաբերմունք յուրաքանչյուր 11-րդցու, 12-րդցու նկատմամբ… Ո՛չ մի չներառված, ուսուցումով չզբաղված պատանի… Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը, գրասենյակի ղեկավար Լիլիթ Գասպարյանը յուրաքանչյուրիս կոնկրետ մասնակցության-ներդրման կարիքն ունեն: Ես չեմ միջամտում անհարկի, տիար Գևորգ Հակոբյանն ուշադիր է ավագ դպրոցում ծագած յուրաքանչյուր խնդրի հանդեպ…Չոգևորվեք վարչարարությամբ. մենք խոսում ենք յուրաքանչյուր 16-18 տարեկանի մասին, ում ուզում ենք Ավագ դպրոցի հեղինակային ծրագրով օգնել՝ մասնագիտորեն կողմնորոշվելու և իր կյանքի ժամանակն իր ընտրությանը մեծապես ծառայեցնելու… Այս անհատական-կոնկրետ մոտեցումը կազմակերպման բազմազանություն է պահանջում… Օրինակով խոսելը մեր ուժն է, մեր առավելությունը, մեր ազատ կյանքի կենսափորձը… Ավագ դպրոցի սովորողի և ուսուցչի՝ հեղինակային կրթական ծրագիր ներառման մասին եմ խոսում…
Հիմնական դպրոցի տեխնոլոգիայի արհեստանոցում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։
Վահրամ Թոքմաջյանի լրացուցիչ կրթության խմբում ընդգրկված են բոլոր այն 11-12-րդցիները, որ բարձրագույն նախամասնագիտական պատրաստության մեջ կարևորել են պատմության դասընթացը… Սա, իհարկե, մի տարվա աշխատանքի արդյունք չէ, ու սրանով արժեքավոր: Ահա այդ իրական, մասնագիտորեն կողմնորոշված, իր ուսումնական ժամաքանակը ազատորեն և հարմար իր ընտրությանը, իր հետագա մասնագիտական կրթությանը ծառայեցնող պատանիները։ Ավելի ոգևորված, ինքնավստահ են ուսումնատենչ 12-րդցիներով շրջապատված Արամ Մկրտչյանը, Էմանուել Ագջոյանը… Լրացուցիչ կրթությունը կրթահամալիրի ավագ դպրոցում ուսումնական պլանի առարկայական բաղադրիչներով կայանում է, պիտի կայանա, չի կարող չկայանալ… Գեղարվեստի դասընթացներն ընտրած (կերպարվեստ, թատրոն, դիզայն-համակարգչային գրաֆիկա, կինո-ֆոտո, երաժշտություն) սովորողներից յուրաքանչյուրին այսօր կարելի է հանդիպել իր արվեստանոցում, իր ուսուցիչ-արվեստագետի հետ… Մեր գեղեցկուհի Քնարիկ Ներսիսյանը ոչ միայն վերադարձել է, այլև նոր փայլ է հաղորդել թատրոն-լաբորատորիային…
5 տարեկանները բարեկարգում են իրենց բակ-պարտեզը:
Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի:
Քոլեջի ղեկավար Նվարդ Սարգսյանի հետ ջանում ենք ունենալ 12-րդցիներից կազմված մեկամյա արհեստագործական մասնագիտության ուսուցման խումբ… Պիտի ստացվի. ոչ թե ծախսատար-վատնող՝ երեք տարվա, այլ մասնագիտական ուսուցման 10 ամսյա դասընթաց… Ես վճռական կողմ եմ օրենքով նախատեսված արհեստագործի պատրաստման աշակերտության (վարպետային ուսուցման) կազմակերպմանը… Նորից հիշեցի գյումրեցի խառատ վարպետ Գերասիմին…
1-ին դասարանցիները սովորում են նկարել Paint ծրագրով:
Լուսանկարները՝ Լուսինե Գասպարյանի:
Երեկ մեզ այցելել էր Երևանի փոխքաղաքապետ Մալաթիա-Սեբաստիա նախկին համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը… Այցելել էր քաղաքապետի հանձնարարությամբ՝ Բ-1 թաղամասի իրավիճակին ծանոթանալու, բոլոր շահառուներին բավարարող լուծումներ գտնելու… Ես առիթն օգտագործեցի՝ մեր կրթահամալիրի բարեկամի հետ «Կրթական պարտեզ Բանգլադեշում» նախագիծը քննարկելու… «Գաղափարները,- ասում էր Ջանի Ռոդարին,- հարկ է անհոգնել առաջ մղել»…
Աշնանային լողափ Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի:
Ֆոտոխմբագիր՝ Շամիրամ Պողոսյան
#451