Մեր ճամբարներն ուսումնական-մարզական-հայրենագիտական պիտի լինեն և այդպիսին են, ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում. բոլոր նախաձեռնությունները՝ անհատական թե խմբային կստանան անհապաղ ու կոնկրետ աջակցություն… Երեկ մեզ այցելել են նաև սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը, մարզիչը… Շատ հավանել են մեր պայմանները, միջավայրը… Սեբաստացի դեռահասներին-պատանիներին առաջարկվող մարզաձևերի մեջ նոր ուսումնական տարում կունենանք և՛ սուսերամարտը, և՛ նետաձգությունը, և՛ հեծանվասպորտը. Մարիետ Սիմոնյանի ու Գոհար Եղոյանի հետևողականությունը կասկածելու տեղ չի թողնում, Գեղարվեստի կրտսեր դպրոցին ու նրա հեծանվասեր Արմինե Թոփչյանին առաջարկել եմ հեծանվախմբակի համար սկսել 4-7-րդ դասարանցի տղաների և աղջիկների հավաքագրումը…

Ես տեսնում եմ օր օրի ուժ-ավյուն-ճանաչում ստացող Բանգլադեշյան ամենամյա բաց պլեներ-ստուգատեսի հմայքը բազմապատկվող… մինչև հունիսի 15-ը՝ մեկնարկը պլեների, դեռ ի՜նչ թափ կհաղորդենք պատրաստություններին… Ես ձեզ վստահեցնում եմ, որ կրթահամալիրն ի զորու է միջազգային ամառային դպրոցների գրավչությանը չզիջող հեղինակայինը կայացնելու այս ուսումնական ամառվա ընթացքում…

Լիլիթ Պիպոյանի երեկվա այցելություն-համերգը, նոր երաժիշտ-կատարողների ընդգրկումը, Նազենի աստղ Հովհաննիսյանի այսօրվա այցելությունը, Վահրամ Թոքմաջյանի բանգլադեշյան «Գիտակների ակումբի» ճամբարային մրցաշարին համալսարանի մեծ թվով ուսանողների մեծ խմբի ոգևորված մասնակցությունը, Էմանուել Ագջոյանի տպավորիչ ելույթը և Շրջակա միջավայրի օրվա ցուցադրությանը մեր մասնակցության կարևորումն այսպիսի աճող ճանաչման շարք են կազմում: Իսկ Արհեստագործական-քոլեջի Անահիտ Մելքոնյանի ճամբարն ինձ լիցքեր հաղորդեց իր աշխույժով…

 

Քննություն-ստուգումների մասին լավագույն ակցիան-նյութը, որ ես հանդիպեցի, հանդիպել եմ… սա է: Ջրել ու վերջ: Ջրվել-սարսռել-թոթափել ու հավեսով անցնել քո կյանքին. ստուգում-քննությունով ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում այն… Նկատի ունեցե՛ք, քննություն հանձնող 300-ից ավելի սեբաստացի՝ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարանցիներից, նրանց ծնողներից ոչ ոք շենքի դռանը գոնե մեկ րոպե չի կանգնել. բոլոր սրահները՝ խնամված, օդափոխված, գրավիչ, հարմար՝ աշխատանքի համար ու բաց-հսկելի յուրաքանչյուրի համար. քննվողի ու «քննողի» սահմանների ջնջում, ո՛չ մի արհեստականություն, վախ-լարում… ես նկատի չունեմ այն բնականը, ինքն իրենը… Ո՛չ մի ծանոթ-բարեկամ-արտոնյալ… Սա՝ կրթահամալիրով մեկ… Ուսումնական ճամբարների ծավալում ընթացող ստուգումները որևէ ձևով չեն խաթարում, խանգարում միմյանց… 12-րդ դասարանցիների խումբը մայրենիի քննությունից անմիջապես հետո «Գիտակների» մրցույթին էր մասնակցում, 4-րդցիներն իրենց ճամբարային առօրյային անցան, իսկ 9-րդցիները պատրաստվում էին այսօրվա բնագիտության քննությանը՝ բոլոր նույն, կրթական միջավայրում, ոչ թե փակ դռների՝ շենքերի, կաբինետների, առանձնասենյակների ետևում… Քննությունների-ստուգումների բովանդակությունը, որ հանրակրթական չափորոշիչով է՝ միասնական՝ Հայաստանով մեկ, մեզնից դուրս է. գլխավոր նյութն է իմ վաղվա գրի:

Չգիտեմ, իմ ռադիոզրույցը mskh.am-ում, որ Արփի Սահակյանը սիրով-շնորհքով կատարեց, լսվե՞ց: Հիմա որ դնեմ, կլսեք… Ես, որպես կանոն, աշխատանքից չեմ հոգնում… Եթե հոգնած-խոցված եմ լինում, տեղս չեմ գտնում, փնտրում եմ սիսեռի հատիկը… մինչև հիմա…

Օրն ավարտել էր պետք. ես թողեցի անավարտ գործն իմ հավատարիմ ամեն ինչ տեսած-լսած-իմացած ու դեռ էլի էլի շարունակվող-տանող Սուսանին ու նստեցի հեծանիվ… Փրկություն է: Հավատացե´ք, չկար ուժ, որ ինձ մեքենայով տաներ, ու չկար արգելք, որ կարողանար ինձ բաժանել նժույգից իմ, ի՜նչ հավես 40 րոպե էր…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր խորհուրդը

Բավարար է։ Ուզում եմ խոսել ուրբաթ օրվա կրթահամալիրի խորհրդի նիստից իմ տպավորության մասին։ Մեր խորհուրդը՝ որպես կառավարման բարձրագույն կոլեգիալ մարմին,  յուրահատուկ է: Նրա հետաքրքիր  դարձող բլոգը, վստահ եմ, շնորհիվ Հերմինե

Հեշտ մի՛ հանձնվեք։ Յոլա մի՛ գնացեք։ Только не это…

Իրիկունով տուն եմ մտնում… Երբ հյուրասենյակում, Դավթի, Արմինեի հետ տարված ենք զրույցով, Աստղիկը՝ օրորոցում, Դավիթն իմ խնդրանքով փոխում է մուլտերի իր ալիքը «Եվրոնյուզ»՝ ինչպես ինքն է ասում, իմ մուլտերի ալիքը…

Խորդուբորդների ետևում պահված թռիչքների մասին է իմ գիրը-պատումը…

«Այսօր դու ինձ խփեցիր ու գցեցիր։ Գուցե անարդար էիր ու անօրեն, անխիղճ ու անմարդկային, գուցե փոքրոգի էիր ու անիրավ․․․ Բայց եթե վաղը ես նորից վեր չկենամ, ապա դրա միակ մեղավորը