Դավիթ Բլեյանը, ինչպես հունիսի ցոգոլը Երևանում՝ թթի, բալի, ելակի, կեռասի, ծիրանի տեսքով, շուտ է հասունանում…
– Արևով լցվում, հասունանում, համովանում է ցոգոլը, դառնում համեղ միրգ, ու ես ուտում եմ:
Միրգ շատ է սիրում… ծառից… հավաքում են իր համար, սիրում է նայել և ուտում է… մեր նրբիկը… Դավիթը ցոգոլի նման հասունանում է… մազերն են շուտ-շուտ երկարում, եղունգները… լեզուն. մամա ջան, ի՜նչ լեզու է գործածում…

Դավիթը շտապ օգնության, ոստիկանության մեքենաներ շատ է սիրում՝ ձայնը, լուսաազդանշանը, տեսքը, հանկարծ հայտնվելը… և ոստիկաններ է, բնական է, շատ է սիրում… Ոստիկաններն էլ՝ Դավթին… Մոտենում են, մոտենում է… Նախորդ օրը, Գևորգ Հակոբյանենց տանից վերադառնալիս, Բաղրամյան պողոտայի վրա, Գրողների միության շենքի մոտակայքում շարվել էին մեքենաները… Ես շատ լսել էի, կարդացել, բայց որպես տուժող հանդես չէի եկել… Տաքսու վարորդն արտաքուստ խաղաղ էր.
– Մեր կյանքն է, ո՞ւմ բողոքենք, որ բողոքենք, ի՞նչ…
Ըստ տաքսիստի, հանրապետության նախագահին ու նրան ուղեկցող պահպանության շարասյանն էինք սպասում-ճանապարհ տալիս… ինձ համար՝ մի հավիտենականություն… Դավիթ Բլեյանը տարերքի մեջ էր՝ ոստիկանական մեքենաներն էր հաշվում՝ միանգամից բազմապատկվեցին… 11, 12, 13, 14… հիացած կանչեց Դավիթը…
– Ինչո՞ւ ես ասում «ոստիկանական երկիր»,- հարցնում է Դավիթը,- ի՞նչ ասել է…
– Դե, տեսնո՞ւմ ես՝ որքա՜ն շատ են, աջ ու ձախ, ոստիկանները. մեր կյանքը դրանից չի լավանում… մենք ինչքո՞ւ ենք սպասում, ինչո՞վ ենք զբաղված…
– Ես ոստիկանական մեքենաներն եմ հաշվում. ուզում եմ՝ շա՜տ լինեն, ես տեսնեմ, հաշվեմ, ձայները լսեմ (կրկնում է անընդհատ ձայները)… Հայրի՛կ, ես իմ անցկացրած օրից գոհ եմ… Ամբողջ օրս լավ անցավ…

Մենք էլ Դավթից ենք գոհ և՛ տանը, և՛ դրսում… Միայն, չգիտենք՝ ի՜նչ անել այս «տառական» դարձող ու բնակարանով մեկ վխտացող մեքենաների հետ, և մեկ էլ՝ ես այնպե՜ս ուզում եմ, որ Դավիթը գուլպա չհագնի… ցույց եմ տալիս իմ ոտքերը… Արմինեն չի հագնում… Համոզելու տեղ չի թողնում մեր նրբիկը…

Իմ ու Դավթի օրն ավարտվեց ելակ ու թութ ուտելով՝ միասին, տանը, մածունով։ Համեղ-հավես էր, զրուցում էինք ու ողջը կերանք. դժվարը հետո էր… Վահրամի, մեր հավատարիմ բարեկամի բերած սև թութն էր ու Արմինեի ջոկած ելակը… Միասին լավ լվացվեցինք, մինչև Դավթի ձեռքերից հնարավոր եղավ մաքրել հետքերը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիշերն աշխատելու համար է, հայրիկ

Արտակարգ, թարս իրավիճակ է իմ օրագրում. Դավիթ Բլեյանն էլի համարյա ինձ հետ է արթնանում՝ գիշերը 3.00-3.30-ի արանքում, երբ ես համակարգչի առաջ նոր-նոր եմ սկսում իմ առօրյա գիշերային աշխատանքը… – Արի

Լավ երգեր են բերել ինձ, հայրիկ

Կիրակի օրվա մեր ընտանեկան պատարագը տևեց ուղիղ մեկ ժամ՝ 11.00-12.00. այն նվիրված էր մայրենիին, ինչպես հորդորել էր իր գրումկրթահամալիրի տնօրենը։ Մեկ ժամ Դավիթը ոգևորված լսում էր Կոմիտաս, շարականներ. ես տարված

Ես Դավիթ Բլեյանն եմ

Դավիթ Բլեյանը կեցցե` առավոտյան ժամը 07-ին, կազմ ու պատրաստ ենք Արցախ մեկնումի. օրն էլ պայծառ, արցունքի պես ջինջ: Արարատյան դաշտում աշնանային առավոտը մեզ ինչպիսի՜ պատեհություն պարգևեց՝ ծովի պես մեծ-խաղաղ դաշտն ու