Աշխարհի ամենամահացու թույնն ինֆորմացիոն թույնն է: Ես չգիտեի, որ Մասարու Էմոտոյի գրքերն աշխարհում ամենամասայականություն վայելողներից են: Ինչպե՞ս է «Դպիր»-ն այս փաստի հետ ապրելու, ի՞նչ կթարգմանի. «Մտքերը սերմեր են, որոնցից աճում են ինչպես՝ հիվանդությունները, աղքատությունը, մենակությունը, վախերը, անհաջողությունը, այնպես էլ՝ երջանկությունը, հաջողությունը, առողջությունը, հարստությունը, հավատը և սերը»։ Ամեն արատ մտքերի մեջ է. մեզ պատած հիվանդության բուժումը պետք է սկսել այստեղից՝ մտքերից: Քաղաքական դաշտ կոչվածը, որ վերջին 20 տարում, իբր, շարունակ պարզվում է, պարզվում ու… ավելի մխտռվում, դրանից է. մեր մտքերում են արատները, իսկ մարդիկ դրանք փնտրում են այլոց գործողություններում, որ առաջանում են, շարունակ, որպես պատահարներ: Գրելն իմ մտածումն է, իմ թերապիան ամենօրյա, ինքնաբուժումը: Ես ինֆորմացիոն թույնը՝ բացասական-հակաստեղծական-հակակենսական ինֆորմացիան, որպես ատաղձ, գործածում եմ իմ մտածումի մեջ ու արագ այդ մնացած շլաքը, որպես աղբ, դուրս շպրտում իմ մարմնից-մտքից, ջնջում եմ՝ «շիֆթդիլիթ» անում, վերականգնել հնարավոր չէ:
Հիմա, երբ եկել ես,
ոչ մեկից նեղված չեմ.
բոլորին բարևում եմ,
անգամ նրանց,
որ բանաստեղծություններս չեն կարդում:
«Սպասող մարդու օրագիր». իրանական ժամանակակից պոեզիա:
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է մարտի 5-ը. լավ է, որ mskh.am-ը պատշաճ անդրադարձավ: Վազգենի հետ ինձ կապում է 1988-ից՝ արցախյան շարժումից սկիզբ առնող մոտիկությունը, որ հետո ամրացավ-ամրացավ… 1997-ից՝ թուլացավ… 1998-ին, երբ ես առաջադրվեցի նախագահի թեկնածու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 3-ի հրաժարականով սկսված ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններում, Վազգենն իմ դեմ թշնամացավ, անճանաչելի-ուրիշ մարդ դարձավ: Վազգենի եղերական մահվան բոթը, պատմել եմ, ստացել եմ Նուբարաշենի քննչական մեկուսարանում… Իմ արձագանքն անմիջական է, ոչինչ չեմ ուզում փոխել, ավելացնել. ինչ լավ է, որ մեկ հղումով-հպումով հիմա օրագրի ընթերցողը կարող է կարդալ «Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը» և «Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր» 1999-ի հրապարակումները, որ «Նոր ուղի. նամակներ կալանատնից» «Շաղիկ» հրատարակչության 2000թ. թողարկած ամենակարդացվածներից են, երևի… Կուզենա՞ ընթերցողը, ինչպես չորս դրվագներ, 1990-ի, 1995-ի, 1996-ի, 1998-ի իմ մտածումները-կապերը կարդալ, սիրով կպատմեմ, որպես իմ կյանքի եղելություններ:
Նոր լուծումներ, զարգացումներ դպրոց-պարտեզներում
[embedplusvideo height=”200″ width=”330″ editlink=”http://bit.ly/1aMNTAf” standard=”http://www.youtube.com/v/aCG9zbVx1fU?fs=1″ vars=”ytid=aCG9zbVx1fU&width=300&height=180&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep6532″ /] [embedplusvideo height=”200″ width=”330″ editlink=”http://bit.ly/1aMNZaS” standard=”http://www.youtube.com/v/ya4nxp05Ui8?fs=1″ vars=”ytid=ya4nxp05Ui8&width=300&height=180&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=¬es=” id=”ep1031″ /]
Կաղամբն ինձ համար, ինչպես գազարը, սպիտակ խնձորը, կարող եմ արթնանալուն պես, օրը մի քանի անգամ խրխրթալով ուտել: Երբ մտնում եմ մեր կրտսեր դպրոց-պարտեզներ, անցնում բաց խոհանոցներով և տեսնում մաքրվող-կտրտվող առողջ, գեղեցիկ սպիտակ ու կարմիր այս զույգը, անտարբեր չեմ կարող անցնել: Կաղամբը մաքրող-առողջացնող է, միշտ համոզված եմ եղել, բայց այսքա՜ն բժշկական, չգիտեի… Չգիտեի նաև, որ մանուշակագույն կաղամբն ամենաօգտակարն է, քանի որ 7 անգամ ավելի ուժեղ է, քան սպիտակը:
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների մարմնամարզական օրվա ուսումնական կարգը սեբաստացիական է. կուզեմ, որ այն, որպես ստուգատես, ամիսը մեկ, ինչպես համերգ, լինի, երբ յուրաքանչյուր աշխատող մեկ մարզական-առողջարարական խմբում է, պարբերաբար, շաբաթը մեկ օր պարապում է: Աշխատող տղամարդկանց — վարժարանի մի խումբ սովորողների ֆուտբոլային խաղն ու, ահա, այս կադրերը՝ մեր կին ուսուցիչների, կարող եմ նայել ու նայել… Զմայլանք, առողջության-գեղեցկության-ստեղծականության աղբյուր… Օրվա, շաբաթվա, ամսվա կտրվածքով ամենաշատը ես կանգնում եմ մարմնամարզական մեծ դահլիճի առաջ. անհամբեր եմ՝ այս մեծ մասնագիտացված սրահի լույսի-ջերմության-տանիքի հետ կապված աշխատանքների մեկնարկով…
Գեղարվեստի կրտսեր դպրոցի Մանուշակ Աբրահամյանի 2-րդ դասարանը
վերածվել է կարի արտադրամասի
Հիմա, երբ հաստատված են 2015թ. կրթահամալիրի աշխատողների պարտադիր սոցիալական ապահովություն ստանալու փաստաթղթերը, իմ ուշադրությունը համացանցում գրավեց այս հաղորդումը և տեսանյութը: Կարդացեք, դիտեք: Վստահ եղեք, որ կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը, «Մխիթար Սեբաստացի» արհմիութենական կազմակերպությունը 2015-ին առավելագույն ջանքեր կգործադրի փոքր-ինչ, բայց նկատելի բարելավելու ձեր, սեբաստացի ուսուցիչներ բոլոր կարգի, առողջությունը, ֆիզիկական ինքնազգացողությունը… Երբ նայում եմ օրը մի քանի անգամ Մայր դպրոց մտնող-վերադարձող դասվար-դաստիարակ-կազմակերպիչ-գրասենյակների-ուսկենտրոնների ղեկավարներին, ծիծաղում եմ. տեսնես հայհոյո՞ւմ են, թե՞ շնորհակալ են այս մարտական-շարժուն վիճակի համար: Հեծանիվի խոստումը, դրա իրագործումն այսօր քննարկում էինք ոտքի վրա Առնոլդ Բլեյանի հետ. հեծանվաճանապարհ, կայանատեղիներ, հեծանվային պարապմունքներ… Հասմիկ Նալբանդյան ջան, անդրադարձեք անհապաղ, ինչո՞ւ սրանք ինքնավարության-ինքնակազմակերպման ընթացքում չեն, ինչո՞ւ է դառնում իմ ոչ միայն նախաձեռնությունը-աջակցությունը, այլև…
Իմ օրվա գիրը՝ 258-րդը՝ 2014-ի հունիսի 17-ից հաշված, առողջապահական ստացվեց ոչ միայն նշանակությամբ (ազդեցությամբ), այլ, նաև, բովանդակությամբ: Հինգ նշաններ մեր մարմնի վրա, որոնք կփրկեն մեր… կյանքը: Թող ամեն մեկը որոշի նրանց փրկարար ազդեցությունը, բայց ես հորիցս սերտած մի դասն ամենահաճախն եմ հարկադրված լինում կրկնել, այնքա՜ն շատ են ու ավելանում են հարազատների առողջական խնդիրները. «Ամեն մարդ իր բժիշկն է, եթե դու քեզ չսկսես բժշկել, ուրիշը, բժիշկը դա ինչպե՞ս անի»: Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորին՝ գրող-կինոգետ Դավիթ Մուրադյանին լավ քայլեցրի Գեղարվեստով` կրտսերների թևից ավագների, տանիքով, մանկական-պատանեկան աշխարհներով… Լիարժեք մի կյանք` որպես ամբողջություն… Ես սիրում եմ այս ուղևորությունները հարազատ-անծանոթի հետ, ով դրա միջոցով հայտնագործում է մեր մեծ աշխարհն իր համար, ստանում բուժիչ մի կուրս… Կկարողանա՞մ իմ օրն ամբողջությամբ նվիրել մեր պարտեզներին-բակերին…
«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսը Գեղարվեստի կրտսեր դպրոցի
Կարինե Բաբուջյանի 2-րդ դասարանում է
Հետ չե՞ն մնում մեր կանաչապատման-բարեկարգման աշխատանքները… Ի՞նչ վիճակում են մեր գյուղտեխնիկան, այգեգործական պիտույքները, պարտիզպանի ծառայությունը… Էհե՜յ, գարուն է, ու կրթահամալիրի մեծով-պստիկով պարտիզպանի հոգսերի մեջ ենք առօրյայով՝ տանը, պատշգամբում թե մեծ ու փոքր բակերում…
Բոլորին ավետում եմ՝ իմ օրագիրը կարդացող-չկարդացողին, հիմա, երբ եկել է գարունը, որպես փաստ կատարված, մենք սեբաստացի պարտիզպան ենք՝ մեր այգեգործական նախագծերով…