Տուն մտա իրիկունը խառը տրամադրությամբ. Խնկո-Ապոր անվան գրադարանում մեր կրթահամալիրի լավ բարեկամ Տիգրան Պասկևիչյանի «Դոն Կիխոտի օրագիրը», «Ձնեմարդու ավետարանը» գրքերի շնորհանդեսին էի մասնակցել. Տիգրանը իրեն հատուկ շնորհքով-բարեխղճությամբ, իր ծննդյան օրվա նվեր էր պատրաստել: Տիգրանը միշտ հետաքրքիր է, միշտ կարևոր գործերով լեցուն, հաստատուն արվածով-ճանաչված… Տեսե՛ք, ի՜նչ բազմամարդ է սրահը, ու գրքերը՝ վաճառքի, խլխլում են մարդիկ… Գրադարանից դուրս եկա քայլելու, միայնակ լինելու պահանջով… Հանկարծամահ եղած Տեր Հուսիկ (Գարուշ) Լազարյանինհրաժեշտ տալը հանրային կարգով չի ավարտվում… Մենք միասին ենք սովորել, Գարուշը՝ բանասիրականում, ես՝ ֆիզիկայի ֆակուլտետում՝ Երևանի պետական համալսարանի… մենք կոմերիտական գործիչներ-ընկերներ էինք, միշտ անբաժան, մարդկայնորեն հարազատ, ուշադիր… Տեր Հուսիկի երեխաները մեր շրջանավարտներն են… Առիթ կլինի դեռևս, կարճ է այսօր և՛ իմ քայլելու ճանապարհը, և՛ օրագրի հնարավորությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այո, նաև ես ունեմ աջակցության կարիք

Խցանումներ, գիտեք, չեմ տանում՝ փախչելու աստիճան. ո՞ւր փախչես, ո՞նց, եթե հնար կա, ուրեմն դեռ այն խցանումը չէ: Խցանում է, երբ անշարժ ես ու հանձնված հոսքին մեքենաների, երբ կորցրել ես ընթացքի

Միշտ պարտական, միշտ խնամակալ

Արևիկ Տատինցյանը, իմ միջնեկ թոռնուհին, պարգև դարձավ՝ իր օրն անցկացնելով մեզ հետ, մեր տանը, Դավթի ու Արմինեի հետ… դեռ մի կտոր էլ ինձ բաժին հասավ… «Լավագույն պապիկին աշխարհի» տուփով ինձ

Սեբաստացի Լիլիթը

Երեկ երեկոյան, Մատենադարանի Մաշտոց-Կորյուն հարթակում որպես հրավիրյալ մասնակցում էի Ուսուցչի օրվա առթիվ հանդիսավոր կառավարական հավաքին…  Մասնակիցներից մեկը, ով վերջերս էր հայտնաբերել, լսել Լիլիթ Բլեյան հեղինակային երգի կատարողին, նկատեց՝ թեթև է գրում, խելացի,