Գիտե՞ք, մեկ ամսից ավելի հազում էի. մեկ էլ հանկարծ անտեղի բռնում էր այնպես, որ ուսումնական կաբինետը, դահլիճը պիտի լքեիր… Ամոթից 1-2 համերգ եմ բաց թողել ու ափսոսում եմ. երեկ Հանրային TV-ով լսեցի Կոմիտասի 145-ամյակին նվիրված այդ համերգներից մեկն ու նորից ափսոսացի… Կուզեի դահլիճում լինել ու ծափահարել ինձ սիրելի դարձած երգչախմբերին՝ Սոնա Հարությունյանի «Հովերին», Հարություն Թոփիկյանի Երևանի կամերայինին և Մլքեյանի Հայաստանի պետական կամերայինին… Շատ միջոցներ փորձեցի էս հազի դեմ, բացի բժշկական դեղից, անօգուտ: Նյարդայնանում էի ուժեղ, երբ մի քանի հոգի իմ սիրելի «հեքիմներից» միաժամանակ խորհուրդ տվեց մի հատ էլ փորձել ձիթապտղի չզտած ձեթը՝ առավոտյան, մի ճաշի գդալ, սոված փորին… Ի՜նչ մեծ բան է, տո, հեր օրհնած… Խմեցի առաջին գդալը ու հազիս ձայնը մոռացա: Երրորդ գդալն եմ խմում, որպես հավատարմություն… Սա, որ հազս բուժեց, ինչո՞ւ չի կարող պրոֆիլակտիկ դեր խաղալ բոլոր մնացած հիվանդությունների դեմ… Մանավանդ, երկու շիշ ձեթ ունեմ, ափսոսս գալիս է: Համոզեցի Դավիթ Բլեյանին, ով ինձնից վատ հազում էր. երեկ մի թեյի արծաթե գդալով խմեց, ու, հիմա կեսգիշեր է, հսկում եմ, ձայն-ձունը չկա… 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ հանդիպում են շոգը, գիրքը, ջուրն ու ընթերցողը

Խոսուն վերնագիր է՝ «Երբ հանդիպում են շոգը, գիրքը, ջուրն ու ընթերցողը»… Նառա Նիկողոսյանն իր ամառային Նոր դպրոցով, Մարի Գաբանյանը՝ իր հուլիսյան գրադարանով, ու «Զանգակ» հրատարակչությունը ամառային ընթերցանության  կազմակերպման նոր հարթակ

Խելքը բազմապատկում է կանացի հմայքը

Ահա այսպես, 1994-ի դեկտեմբերյան մի օր իմ սենյակ «ներխուժեց» լրագրող Արմինե Օհանյանը, ում, կարծեմ «Ազգ» օրաթերթի մի քանի «դպրոցական թեմայով» հրապարակումներ տպավորվել էին… Արմինեն իր թարմությամբ, ընդգծված խելքով, հայացքի սրությամբ

Այո, նաև ես ունեմ աջակցության կարիք

Խցանումներ, գիտեք, չեմ տանում՝ փախչելու աստիճան. ո՞ւր փախչես, ո՞նց, եթե հնար կա, ուրեմն դեռ այն խցանումը չէ: Խցանում է, երբ անշարժ ես ու հանձնված հոսքին մեքենաների, երբ կորցրել ես ընթացքի