Հիմա շատ են հարցնում ինձ՝ հետո՞… Չէ, այսպես չէ: Ա՛յ, այսպես.
– Լավ, հասկացանք, հետո՞…
Եթե հեծանիվն ու նրա հետ կապված զարգացումները նկատի ունեք, 2015-16 ուստարում՝ սեպտեմբերի հենց 1-ից սկսած, կրթահամալիրի կրտսեր դպրոցների բոլոր 5-6 տարեկանները, 4-րդ դասարանցիները կսովորեն հեծանիվ վարել. ամենշաբաթյա հեծանվային դասարանային պարապմունքների կազմակերպման համար երեկ արդեն սկսել ենք այսպիսի ծրագրի իրագործումը մեր շրջանավարտ ու մեր Նոր դպրոցի սովորողների ծնող Էրիկ Գրիգորյանիկազմակերպության հետ. հեծանիվ կունենան-կվարեն 5-6 տարեկանների ու 4-րդ դասարանցիների հետ առնչվող մանկավարժական աշխատողները՝ դպրոցների ղեկավարները, դասվարները, կազմակերպիչները, ուսուցիչներն օտար լեզվի…

Հեծանիվը պիտի դիտել որպես բնապահպանությունից անբաժան. ահա ինչու մեր նոր նախաձեռնության դոնորներ կփնտրենք հենց հանքարդյունաբերության հայտնի կազմակերպությունների մեջ… Լողը, մարմնամարզությունը, հեծանվագործածումը, ինչպես հայրենագիտությունը, բնապահպանությունը մեր սովորողի ու նրա ուսուցչի կյանքը կդառնան. այսպիսով ընտանիքին կներգրավենք՝ այսօր արդեն ունենալով մեր հեղինակային կրթության պատվիրատուի համաձայնությունը… Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը ճամբարային օրերին արդեն կրթահամալիրում կբացի իր մասնաճյուղը… ինչպես եղել է կրթահամալիրում… է՜, քանի՜ տարի առաջ… Այդ մասնաճյուղում հեծանիվ վարել են սովորել և՛ Էրիկ Գրիգորյանը, և՛ հիշատակած մարզադպրոցի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը… Ուսուցիչներին, որ որոշել են օր առաջ ձեռք բերել, ունենալ սեփական երկանիվ փոխադրամիջոցը, մենք ո՛չ հուսախաբ կանենք, ո՛չ մենակ կթողնենք… Իսկ այս ուրբաթ ուսուցիչների առաջին խումբըմարզադպրոցում կմասնակցի հեծանվասպորտի առաջին պարապմունքին, սկսել է հեծանվասպորտի 5-7-րդ դասարանցի տղաների և աղջիկների թիմերի հավաքագրումը։

Ինձ համար, հարգելի ընթերցող, հեծանիվն ավելի ու ավելի հարմար, իմ աշխատանքում, կյանքում կիրառվող փոխադրամիջոց է, նույնքան բնական, որքան քայլքը… Զվարճանում-գովազդում-տարածում եմ այսպիսի մոտեցումը՝ իմ հայտնիությամբ… Նազենի Հովհաննիսյան, քեռի Աշոտին շատ չսպասեցնես… գիտես, տարիքի հետ ավելի ու ավելի նեղացկոտ են դառնում… Ի դեպ, տարիքի մասին. ինչո՞ւ եմ շարունակ հիշեցնում… որ չմոռանամ, ուրիշ ոչ մի կերպ այն զգալ չի տալիս. որոշել եմ արդեն՝ ապրելու եմ 120 տարի… Ինչո՞ւ եմ հեծանվով, անիվներով թափ հավաքում, երբ, առանց այն էլ միշտ հայտնի արագընթաց եմ… Քիչ մնաց՝ ուղիղ կեսը, իսկ անելու գործ այնքա՜ն կա. հասցնել է պետք: Ես չեմ կարող կիսատ, անավարտ թողնել դրանք. թող իմ սաները, երեխաները, թոռներ-ծոռները իմ կյանքի, գործի համար պարտավորություն չունենան, իրենց կյանքով ապրեն, կենտրոնանան իրենց գործերի ու նախաձեռնությունների վրա:

Ինչո՞ւ է հունիսի 1-ն այսքան կարևոր՝ հարցնում եք… Ուսումնական ճամբարները՝ ամենօրյա չլմփոցով բանգլադեշյան ծովափերը, ամառային հայրենագիտությունը՝ թութ, թուզ, կեռաս, ելակ ուտելով, իմ նվերն է սեբաստացի սաներին. դուք արժանացել եք այդպիսի պարգևի. վայելե՛ք, հալալ է…

Ինչպես «Անտիվիրուս Կոմիտաս» նախագծի կազմակերպումը պատշաճ-միակ արժանի նվեր է իմ սանիկ Արթուր Շահնազարյանին… Հալալ է: Համաձայնեք, որ միասին, հազար հոգով Կոմիտաս երգելը մեր սեբաստացիական համայնքին ազնվություն-ինքնություն է հաղորդում: Ստացվեց. գրողը տանի, եթե չստացվեր, հարկադրված կլինեի փոխել աշխատանքս… սրանով կխառնեի հազարների անձնական-ընտանեկան կյանքը… Սա էլ իմ հոբելյանական խոստովանությունը…

Երեկ 9-րդ դասարանցիների մայրենիի քննությունից հետո մայրենիի մասնագետների աջակցությամբ ես ծանոթանում էի հայոց լեզվի քննական թեստին… Առաջարկեցի, որ հանձնարարությունն էլեկտրոնային եղանակով կատարեն նաև մեր միջին դպրոցի 6-8-րդ դասարանցիները: Թող գրեն, հետո շարունակենք խոսակցությունը: Լավ կլինի մեր սովորողների ծնողներն էլ լրացնեն այս թեստը… ուսուցիչներն էլ… Հանրակրթական է, չէ՞։ Այլ խոսակցություն է, թե ինչ կապ կա հանրակրթության պետական չափորոշիչով որոշված «Հիմնական (միջին) դպրոցի շրջանավարտը պետք է` լիարժեք հաղորդակցվի հայերենով՝ ա. կառուցի գրագետ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք, բ. ըստ էության ընկալի ուրիշների խոսքը, կարողանա հակիրճ և պարզ արտահայտել սեփական մտքերն ու տեսակետները, գ. սահուն ու արտահայտիչ կարդա և պատմի, դ. հասկանա տարբեր բարդության, համեմատաբար ծավալուն գրավոր տեքստեր, ե. գրավոր շարադրի սեփական մտքերն ու կարդացած անծանոթ տեքստերը, զ. գրի կարճ ռեֆերատներ, է. կատարի հանձնարարված գրականության վերլուծություններ, ը. զանազանի գեղարվեստական արժեք ներկայացնող գրականությունը ցածրորակ գործերից» պահանջների և այսպիսի առաջադրանքների միջև: Իսկ առաջադրանքները, ուզենք-չուզենք, չափորոշիչը փոխարինում են ուրիշ բանով, ծրագիր ու գործունեություն են պարտադրում 9-րդ դասարանում, մայրենի ուսուցանելու փոխարեն սերտում են ։ Ես խնդրեցի Սուսան Հովհաննիսյանին, Սուսան Մարկոսյանին պարզել՝ ինչպիսին է հանրային վերաբերմունքն այսպիսի ստուգման, մայրենիի այսպիսի բովանդակության նկատմամբ. ո՛չ կենդանի լեզվագործունեություն, ո՛չ երբեք կենդանի ընթերցանություն, ո՛չ միտք, ո՛չ հույզ: Մեդիան այդ մասին լռում է, ոչինչ չի գտնվել ո՛չ էլեկտրոնային թերթերում, ո՛չ սոցիալական ցանցերում, ցավոք…

Ես խնդրեցի Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանին հեղինակային կրթության ծրագրով ցուցանիշների բերել Միջին դպրոցի 9-րդ դասարացիների՝ «Վիքիմեդիա»-ի խմբագիր Սիրուշիկ Սահակյանի, «Շողակնի» խմբագրակազմի՝ Արտակ Նշանյանի, Տիգրան Աբրահամյանի, վրացախոս-լրագրող Սոնա Մայիլյանի, հիմնական դպրոցի տասնյակի չափ շրջանավարտների գործունեությունը… Հետո դնենք իրար կողքի այդ ցուցանշները և մայրենի լեզվից հունիսի 1-ի քննության արդյունքները… Մեր մարդու համար գլխավորը զատենք երկրորդականից… գլխավորը մայրենիի գործունեության լեզվական ինքնագնահատականն է… Շատ կարևոր է, որ քննական այս միջոցառմանը զուգահեռ աշխատի սովորողի, ուսուցչի, ծնողի, հասարակության ինքնագնահատումը՝ որպես հանրակրթության պատվիրատուի: Պատվիրատուի անունից, նրա հեղինակությամբ ո՞վ է հանդես գալիս, եկել, ասացե՛ք, խնդրեմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մարդուն կարող է տառաճանաչ դարձնենք, բայց գրելու հավեսը կորչի

Պետք է ապրելու, ճանաչելու հավես փոխանցենք։ Զրույց «Մեդիալաբ»-ում։

Ո՜ւֆ, էս շոգի հետ ի՞նչ անենք… Օդ, ջուր, կանաչ՝ ավելի շատ

Հուլիս-օգոստոսի, հատկապես այս օրերի օգոստոսի, ամենից շատ լսվող արտահայտությունն է. «Ո՜ւֆ, էս շոգի հետ ի՞նչ անենք, էս ի՜նչ շոգ է, սպանեց», ու այսպես շարունակ, իրար նման… Առօրյա, ամեն հուլիս-օգոստոսին կրկնվող,

Առանց տեսիլքի իրագործման ի՞նչ բեկում…

Հայտնի են աշխարհի լավագույն լողափերը. ահա: Դրանցից մեկում՝ Կուբայի Playa Paraiso-ում, եղել եմ 1977թ. հունվարին, ես ուսանողական ջոկատի կազմում… Պատմե՞լ եմ: Օրագրում իմ որոնում եմ հայտարարում՝ պարզելու համար… Իսկ կրթահամալիրի Բանգլադեշում, «Սեբաստիա»