Այն ժամանակ, երբ կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցի շրջանավարտներն ու ուսուցիչները  «Փարվանայում» էին իրենց հասակակիցների հետ, Մալաթիա-Սեբաստիայի վարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ, Գեղարվեստի ավագ դպրոցը գտել էր պատշաճ-մեկուսի միջավայր՝ սովորողներով-ուսուցիչներով-ծնողներով միասին լինելու երեկոյան, երբ Ավագ դպրոց-վարժարանի մի քանի խումբ՝ սովորող-ուսուցիչ-ծնող, Երևանից հայրենագիտական երկօրյա ճամփորդության էր դուրս եկել, իսկ քաղաքում շրջանավարտների տարբեր խմբեր «տժժում»-ինքնարտահայտվում-ցուցադրվում էին, ես ու Դավիթ Բլեյանը հեծանիվների վրա էինք, ծանր սպասումների մեջ… Հեշտ չէ, Վահրամ Մարտիրոսյանը՝ ավելի քան աշխատանքային ընկերը, մեր ընտանիքի հարազատը, Մարաշի սրտաբանականում ենթարկվեց վիրահատության. թեթևություն իջավ, որը սլանալու, ոչ սովորական վիճակ վայելելու է մղում….

Կրթական ծրագրի շրջանակում պիտի գնահատենք «Ցտեսություն» նախագիծը, որի մեկնարկը համարենք մայիսի 6-ին Արթուր Շահվերդյանի  անհատական ցուցադրության բացումը  կամ Վարժարանի սովորող Լիա Մովսիսյանի՝ մայիսի 4-ի«Կրթահամալիր, քո արարածն եմ» հրապարակումը, իր «Ցնծություն» նախագծով ու տոնով՝ կրթահամալիրի տարածքից դուրս, ինչպես մյուս բոլոր դպրոցներում ավարտական հանդեսներն են պետական կրթական ծրագրի իրագործում, արդյունքներ շոշափելի…

Ես անհամբեր սպասում եմ Հայկ Գրիգորյանի հետ  հանդիպմանը՝ «Ինքս իմ դիմաց». Արման Գրիգորյանի ու Գրիգոր Խաչատրյանի հետ երեկ որոշակի դարձրինք գեղարվեստի ավագ դպրոցի մի քանի շրջանավարտների անհատական կատալոգների տպագրումը։ Ասված է՝ կլինի… Բայց ես ուզում եմ անհատական մակարդակում հետևողական լինենք մինչև վերջ. ի՛նչ տվեց անհատական ուսումնական պլանի կիրառումը յուրաքանչյուրի դեպքում: Ինչպե՛ս է այն կապվում նրա կյանքի, նրա ընտանիքի, նրա աշխատանքային ուսումնական գործունեության հետ… Ինչպե՛ս է ազդել նրա վարքի, ինքնակրթության, ինքնաարտահայտման վրա… Այսպիսի կապով-ազդեցությամբ է անհատական պլանը այլընտրանք պետական կրթական ծրագրով ավագ դպրոցի դասարանայինին՝ անունը հոսքային կդնես, թե ընդհանուր,  բոլորի համար…

Ես կշարունակեմ այս թեման, խնդիրը օրագրային պահել:  Ինձ օգնեք՝ ղեկավարեք այս ուսումնասիրումը, ուսումնահետազոտական գծով հարգելի փոխտնօրեն Գևորգ Հակոբյան , 2015-2016 ուստարվա պատասխանատուներ ավագ և միջին դպրոցներում՝ Մարիետ Սիմոնյան, Նվարդ Սարգսյան, Մարգարիտ Սարգսյան, Մարթա Ասատրյան, մասնագիտական կողմնորոշման գծով մասնագետ Լիլիթ Մելքումյան, սոցիոլոգ Լուսինե Ալեքսանյան, եթե որոշել եք շարունակել նոր ուստարվա աշխատանքը… Հնարավո՞ր է այսպիսի ուսումնասիրման՝ նախագծի մասնակցությունը համատեղել մեկ տարեկան  խնամքի հետ…

Երեք տարի առաջ մայրաքաղաքի-հանրապետության տարբեր դպրոցների շրջանավարտներ ընտրեցին կրթահամալիրի ավագ դպրոցի տեսակը՝ իրենց ազատ կամքով… Ես պարտադիր եմ համարում, որ դպրոցների կայքերում հայտնվի յուրաքանչյուր շրջան ավարտող՝ ուսումնական կյանքի իր կրած ազդեցությամբ՝ ինչպիսի՞. պիտի կապ լինի նրա ապրած երեք տարվա ու նրա այսօրվա ծրագրերի մեջ, որքան էլ դպրոցը չէ ազդեցություն որոշողը, ո՞ր մասով է որոշող…

Ուսումնական պլանը պիտի անհատականացնել, դարձնել սովորողի գործը, ծնողի վրա ազդել սովորողի միջոցով՝ սկսած գոնե 3-րդ դասարանի ավարտից… Մեր կրտսեր դպրոցներում 1-3-րդ դասարանների «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն ունի իր շրջանավարտները։Լուսինե Պետրոսյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Արմինե ԳյոնջյանիԿարինե Մամիկոնյանի,Լուսինե Գասպարյանի, Սաթենիկ Սիմոնյանի և Անահիտ Գրիգորյանի դասարանցիները 2015-2016 ուստարում անցնում են առարկայական ուսուցման 4-րդ դասարաններ։ Նրանք, նրանցից յուրաքանչյուրը, իրենց 2015-16 ուստարվա ուսպլանով որոշված դասընթացների ղեկավարների հետ մեկ շաբաթում, մայիսի 25-ից 30-ը, հետո երկշաբաթյա ուսումնական  ճամբարներում պիտի կարողանան յուրացնել-անհատականացնել ուսումնական պլանը, այնպես որ ամառը՝ իր հուլիս-օգոստոսով, դառնա ուսումնական: Ուսումը պիտի դառնա սովորող սեբաստացու անձնական գործը, որոշումը, ջանքերի կիրառումը նախ և առաջ… Իհարկե, երկու ամիս պիտի կարդա, գրի, քննարկի, լուծի, պատմի. սրան եմ ես անվանում ամառային դպրոց… Իմ ասածն ամբողջությամբ վերաբերում է 5-րդ դասարանցիներին, որ անցնում են Միջին դպրոց, 9-րդ դասարանցիներին, իհարկե, որպես հիմնական կրթության շրջանն ավարտողների… 8-րդ դասարանցիներին՝ որպես ավագ դպրոցի, քոլեջի աշխատանքի նախապատրաստական դասարաններ, որպես կրթական ծրագրի իրագործում, արդյունքներ շոշափելի…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փառահեղ, անշտապ, մանրակրկիտ երթ անցկացրինք

Ես ու իմ հարյուր տարվա ընկեր, սանիկ ու համախոհ Գևորգ Հակոբյանը չէինք կարող նշանավոր չդարձնել ապրիլի 23-ը։ Այդպես էլ արեցինք։ Ուղիղ 35 տարի հետո (հիշո՞ւմ եք, որ մենք այն ժամանակ

Երեք էտյուդ սեբաստացի մարդու մասին. էտյուդ 1-ին

Արտակարգ համարվող պատահարները մեր կրթահամալիրում ոչ միայն չենք թաքցնում, այլև մեր ստեղծած կարգով հրապարակում ենք կայքում, փորձում հասկանալ՝ ինչու-ինչպես կատարվեց, արագ վերացնում պատահարի հետևանքները՝ կանխելու (բացառելու) դրա կրկնությունը… Ամենակարևորը, իհարկե,

Տեսարաններով պատում. օրվա իմ տպավորությունների մասին է հերթական գիրը…

Հիմա, 601-րդ անընդհատ, որպես շարքային, իմ գիրը պատմելիս տեսարանները եկան շարվեցին կտոր-կտոր, ըստ օրվա-ապրածի ժամանակագրության… Տեսեք-լսեք։ Ժամը 9:00, Մանկավարժական լաբորատորիա։ Մեր առավոտվա ժամերգություն-ընդհանուր պարապմունքն իմ նախաձեռնությամբ կայացավ նշանավոր Բզեզ-Անահիտ Հարությունյանի՝ հեղինակային