Համերգը պիտի ավարտվեր ու ավարտվեց, իսկ ես առավոտյան աստիճաններով միասին իջնելիս Դավիթ Բլեյանին խոստացել էի օրվա վերջում, երբ ինքը պարտեզից կգա ու ես «գործից» (ինչպես ինքն է ընդգծված ասում), միասին քայլենք…
– Թող ոչ ոք չլինի, ես ուզում եմ մենք մենակով քայլենք:
Ես գրանցել եմ Դավթի խնդրանքը: Խոստումները պիտի կատարել. ամենամեծ փոփոխությունը, որ կատարվել է ինձանում՝ չկա մեծ ու փոքր խոստում, տվել ես, տեր կանգնիր, չափ, կշիռ, հաշիվ հաղորդիր սրանով քո խոսքին, խոսքիդ արժեքն իմացիր, որ դիմացինները՝ բոլոր տարիքի սեբաստացիները, քեզ լսեն…

Դավիթ Բլեյանի հետ իմ քայլքը, ինչպես համերգը՝ դրանից առաջ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում… Ինքս ինձ հետ… Դավիթը բոլորին բարևում է, բոլորին փարվում, խոսեցնում… Կոշիկը թրջում է… չի սիրում… Նվվում է…
– Դե, ես ի՞նչ անեմ, գուլպան որն է, ինչի՞ ես հագել, հանի պրծի…,- փորձում եմ նվվոցի ձայնը կտրել։
– Քո ուժն էլ իմ վրա է պատում,- պայթում է անակնկալ,- մայրիկի՛ն ասա, լսո՞ւմ ես, մայրիկին ասա՝ թող չհագցնի, քեզնից էլ պրծնեմ, գուլպաներից էլ…
Ա՜յ քեզ խոսք, միտք… Լեզու սովորում են ծնողին պատճենելով. սրան, այս 3,5 տարեկանին համապատասխան պիտի չլինի՞ կրթական ծրագիրը… Ասում եմ, ու բոլոր կանանց՝ օր առաջ ազատե՛ք երեխաներին գուլպաներից, ինչպես դուք եք անում… Կատարե՛ք, խնդրում եմ…
Իսկ բոլոր մեքենաների խցանումներից Դավիթը սարքեց մեքենաների… գերեզմանոց:
– Չեմ ուզում՝ գերեզմանոց լինի, ուզում եմ՝ խցանում լինի… արի, բա՛ց…
– Չեմ կարող: Խցանումը կարող էր բացվել. մեկը՝ առաջ, մյուսը՝ հետ, կողք-վերև-ներքև, ու կբացվեր… գերեզմանոցն ի՞նչ անել, չգիտեմ: Հյուրասենյակի ուղիղ մեջտեղում:
– Դե, թող մնա, որ չես բացում,- ու գնում է իր գործին։
Նազենի կրտսեր Հովհաննիսյան, ո՞ւր ես, օգնիր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լեգոների տուփ է, հայրիկ, քո դպրոցը

Դավիթ Բլեյանը սկսել է յուրացնել կրթահամալիրի «պարունակությունը» («լեգոների տուփ է, հայրիկ, քո դպրոցը», ասաց նա հենց այնպես, երբ լեգոների սիրուն թափանցիկ տուփը լցրեց-հավաքեց, որ տանի) խումբ: Մոր հետ լավ կռվեց, չթողեց՝ ո՛չ

Որպեսզի կարողանանք տեսնել արևի խավարումը

Լիլիթ Ազիզխանյանը մեծ նապաստակ ձու-ձու կակա է նվիրել Դավթին, որ պահվել է սառնարանում՝ Դավիթ Բլեյանին  որպես անակնկալ հայտնվելու համար… Հիմա, երբ Դավիթն արթնացել է քնից առավոտ շո՜ւտ՝ լրիվ ինքնուրույն-մենակ, իր

Բոլորին փոխենք, որ լավ լինի

 Այս անգամ խցանումից փախանք Դավիթ Բլեյանի հետ, ու՝ իրիկնային զբոսանք Երևանով… Դավիթը լավ է քայլում, բոլորին բարևում է՝ ծանոթ-անծանոթ չկա, բոլորն իրեն ճանաչում են, ու նա շփվում է բոլորի հետ,