Ես դուրս եկա իմ հեծանվով օրվա հոգսը, որ «բավ է օրվա համար» կատարածի գիտակցումով (ես Սուսան Մարկոսյանը չեմ. նա եզակի է), ու ինքս ինձ հետ լինելը վայելեցի Բաբաջանյան-Իսակով-Հաղթանակի կամուրջ-Խանջյան ճանապարհին… Դավիթն ինձ սպասում է ներքևում՝ փողոցի վրա…. Երկու ժամ, չե՞ք հավատում, վերջում էլ անձրևի տակ, մենք Վերնիսաժ-Հանրապետության հրապարակ-Հյուսիային-Օպերա-Թումանյան-Աբովյանով հեծանվաերթի էինք… չիջավ մարդը հեծանվից, լցնովի պաղպաղակն էլ, մռո՜ւթ, մի ձեռքով ղեկը բռնած, քշելով կերավ… Այս ի՜նչ ուժեղ-հաստատակամ ընկեր է Դավիթը։ Երկու ժամ հեծանվի  վրա, քաղաքի փողոցներում, առանց նվնվոցի… Լավ թրջված՝ հասանք մեր շենք, կայանեցինք մեր նժույգները… Իսկական ցնծություն եղավ իմ 60-րդ տարվա մայիսի 22-ին…

– Հայրիկ, տեսնո՞ւմ ես, որ ես կարող եմ ուրիշ մեծ հեծանիվ քշեմ։
– Կարող ես, Դավիթ, միասին ընտրենք քո նժույգը, քեզ սազական…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է

Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է: Մեծ է: Ու մեծավարի քնել է: Հաշտվել ենք եղբորս հետ: — Պապա ես քեզ շատ եմ սիրում,- գնում գալիս պտտվում է այս մի նախադասությամբ: —

Ծովը ծնկից

Միջին դպրոցի Թագուհի Միրզոյանի ու Քրիստինե Զախարյանի՝ թարգմանչական ստուգատեսին ներկայացված  «Ինչուիկ» շարքի նյութերը իսկը Դավիթ Բլեյանի համար են: Իրոք, շնորհակալ եմ: Դավթին այսպիսի՝ գիտահանրամատչելի տեսանյութերից չես կտրի. երեկ տուն մտա.

Հայտնի ագահը, անհագը… Ես և դո՞ւ…

Վիդեոխաղերը երեխաներին ստիպում են ուտել ավելի շատ բանջարեղեն ու միրգ. ամերիկացի գիտնականների այս պնդումը ես հաստատում եմ Դավիթ Բլեյանի օրինակով… Ելակասեր է մեր հերոսը. Արմինե մայրիկը պատմում է, որ երեկ