Մենք շարունակ հեծանվային նոր երթուղիներ ենք քննարկում-մշակում. Դավիթը միշտ գործնական է՝ գործողության մարդ, ու հիմա.
– Ուզում եմ այգով հեծանվով իջնենք, հետո՝ մետրոյով…
Հետո, այո, «Գործարանային» կայարանից դեպի Արևիկենց-Տաթևիկենց տուն, իսկական հեծանվի ճանապարհ է… Տեսնես մետրոյում ինչպե՞ս կնայեն իմ ու Դավթի հեծանիվներին: Հաղթանակի այգու բարձունքից,  իմ քույր Էդիտայենց տանից մինչև մեր տուն Ազատության պողոտայով. ի՜նչ հեծանվային երթուղի է… Էդիտը, իր Գոռն ու Սերժն էլ թե միանան, սեբաստացիական երթ կդառնա:

Ինչո՞ւ կասկադը նախատեսված չէ հեծանվային վայրէջքի համար…

– Մի՛ շտապիր, – ասում եմ ես Դավթին.- արի չշտապենք, սկսենք քեզ երկանիվ, նոր, հարմար հեծանիվ փնտրելուց…

Ես սափրվում եմ ամեն օր առավոտյան էլեկտրական սափրիչով, ու Դավթին սրա հետ կապված ամեն ինչ, հետաքրքրում է՝ մեքենան ինչպես է աշխատում, ինչու ամեն օր, ինչու իր երեսին մազեր չեն գալիս, ինչ կլինի, եթե սափրիչն իր թուշիկն էլ սիրի… Սիրում է. ես քանդում եմ մեքենան, մաքրում, քանդում-բացատրում-հավաքում… անշտապ-կարևոր-խրախուսական-ճանաչողական…
– Ինչո՞ւ ելակը պոչ ունի…
– Մազերի արմատներն եմ ուզում տեսնեմ հիմա… Որ չսափրես, երեսդ կծածկի, կդառնաս ոզնի՞… Ոզնի հայրիկ,- ծիծաղում է…
– Ոզնուն ո՞վ է խուզում… Ինչո՞ւ չեն խուզում…

Դավիթը Շուշանի սենյակ-պատշգամբից ուսումնասիրում է դուրսը՝ հորդառատ անձրևով, թրջվող մարդկանցով ու թաց մեքենաներով, ջրառատ փողոցներով.
– Ինչո՞ւ են անձրևները վերևից ներքև թափվում…
– Ի՞նչ ես ասում, եղբայր անձրև… Հայրիկ, եղբայր՝ ախպե՞ր, թե՞ ապեր…

Ես իմ օրագրում շարունակ հաստատում եմ պնդումը, որ առաջին կրթիչը Դավթի ընտանիքն է՝ ես ու Արմինեն՝ մայրենիի, երաժշտության, հայրենագիտության… նաև թվաբանության… երկրագործության 1-ին ուսուցիչները… Իհարկե, նաև բնավորության, մարդասիրության…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկու դարի արանքում, երկու քարի արանքում…

— Ոչինչ, ես էլ առանց սուզվելու-խաղալու ջուրը կմտնեմ… արագ մաքրվելու համար… Սա Դավթի առաջին պատասխան-փոխզիջումն է Արմինե մայրիկ-ուսուցչուհու ջղային արգելքին՝ առավոտ ժամը ութին. — Չէ՛, ոչ մի լողանալ, ես ուշանում

Արև, արև, դուրս արի…

Կիրակի Դավիթը լողացավ ժամը 9-ի մոտերը. մինչ այդ նստած է զուգարանակոնքին՝ քաքիկ է անում, խոսում է, գժություններ ասում-անում: Արմինեն երանության մեջ է՝ քնա՜ծ, ես ու Դավիթն էլ մեր երանությունն ենք

Գնացեք ապուշներ, էլի կգաք

 Դեկտեմբերի 12-ի մեր հանդիպումն ավանդական-ծիսական Դավիթ Բլեյանն այս տարի կկազմակերպի մեծի պես, այնպես, որ հավաք-ծեսի կենտրոնում լինեն մինչև 2 տարեկան սեբաստացիները: Իսկ Դավիթն ու իր դասընկերները (2011 թ. ծնված սեբաստացիկներ) թող