Դավիթ Բլեյանը մեծերի խմբում է: Մեծ է: Ու մեծավարի քնել է: Հաշտվել ենք եղբորս հետ:

— Պապա ես քեզ շատ եմ սիրում,- գնում գալիս պտտվում է այս մի նախադասությամբ:

— Հայրիկ, որ զուգարան են մտնում, ձեռքերը լվանում են։
— Այո, մտնելիս ու դուրս գալիս։
— Շուտ չըշ անեմ, որ գնամ մուլտիս շարունակությունը նայեմ…
— Վախ, ճուճուլս…,- տաբատն ուժեղ եմ վեր քաշում։ Վազում է դուրս։
— Դավիթ, բա ձեռքերը լվանալը…
— Ժամանակ չունեմ հիմա, հայրիկ, հետո կլվացվեմ։

— Հայրիկ, արի դաշնամուր նվագի, ես երգեմ…
Հե՜յ գիտի, Շուշա՛ն, քույրիկնե՛ր, ձեր եղբոր երգելը գալիս է…

Այսօր էլի Սոնուլիկն է գալիս, իսկ ես պապիկավարի կարոտել եմ Արաքսիկին ու Արևիկին… Հնար գտնեմ՝ կիրակին միասին անցկացնենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շիտակությունը՝ որպես ազգային միասնության ճանապարհ

Դավիթը, նուռ ուտելով մատիկներով, հատիկ-հատիկ, համարյա մեկ ժամ, խոսում է. — Պաˊպ, գիտե՞ս, Աստված բոլոր վատ բառերը ստեղծել, տվել է ինձ, որ ես ասեմ, գործածեմ… — Եվ ի՞նչ է ասել

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի

Ցասումի բերած տիղմից մաքրվելու արվեստը…

Ես նորից Թումանյան եմ կարդում. հենց հիմա իմ դարակից վերցրի հատորյակը՝ մակագրությամբ իմ, որ նվիրել եմ Արմինե Աբրահամյանին, ու թերթում եմ՝ ետ ու առաջ, թերթում եմ, զրուցում… Կարոտել եմ… «Մեռնել-քնել».