Բանգլադեշ-Կենտրոն-Բանգլադեշ հեծանվուղու մասին շատերն են հարցնում: Նախ, Գևորգ Հակոբյանի հետ համաձայն եմ, ես չեմ կարող օրինավոր հեծանվորդ չլինել, չիմանալ-չկիրառել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգանքով չվերաբերվել հետիոտնին, մշտապես սարքին վիճակում չպահել հեծանիվն ու չպահպանել անվտանգության կանոնները… Մնում է, որ տիար Գևորգը՝ որպես հին օրինավոր վարորդ ու հեծանվորդ, օգնի տարատարիք հեծնվորդներիս՝ ճանապարհային երթևեկության կանոնները վարք դարձնելու։

Հեծանվով մարդը քաղաքում է. օրեր առաջ ես Ծովակալ Իսակովի մյուս մայթով սլացող 13-15 տարեկան հեծանվորդների հանդիպեցի. իսկական Ռոմեո և Ջուլիետ. Ջուլիետը՝ շիկահեր երկար մազերով, հմայքով սլանում էր, նրա ետևից՝ թեթև, անկասելի հեծանվորդ Ռոմեոն… Տեսարան:
Երեկ հանդիպեցի հայր ու աղջիկ, հայր ու որդի հեծանվային զույգերի՝ երեխաները՝ 6-8 տարեկան… Սքանչելի՜ տեսարան, այնպես, որ Դավիթն էլ ուզեց երկանիվ հեծանիվ… Նրա երեքանիվ հեծանիվը հիմա կանգնած է իմ հեծանվի կողքին՝ կայանատեղում. երեկվա անձրևների արանքում մենք կարողացանք միասին դուրս գալ ու մի ամբողջ պտույտ անել Վերնիսաժով, հրապարակով… Վերնիսաժի մարդիկ շատ բարեհամբույր ընդունեցին, մի լա՜վ զվարճացան, իսկ մենք հեծանվով դիտում էինք վերնիսաժային օրվա վերջի ցուցադրությունները: Հիմա ինձ համակել է մի ուրիշ սպասում. ժամը 8.00 ես հեծանվով կշարժվեմ Բանգլադեշ, կգնամ աշխատանքի…

Ամեն օր առայժմ հարմար չէ, բայց ամեն ուրբաթ ես աշխատավայրից կվերադառնամ հեծանվով ու իմ շաբաթ-կիրակին կանցկացնեմ հեծանվորդ Դավթի ու էլի այլ ընկերների հետ. միացե՛ք, սիրով, նախաձեռնե՛ք… Քաղաքային իշխանություններին ուրիշ ի՞նչ կերպ կարող ենք աջակցել, որ սկսեն, արագացնեն քաղաքի հարմարեցումը հեծյալ ու սայլակով անվավոր մարդուն. մենք ավելի ու ավելի շատ ենք ու դեռ շատանալու ենք, մեր առջևից գնաˊ, իշխանավոր, փողոց առ փողոց. գտե՛ք էժան լուծումներ ու անհապաղ իրականացրեք… Գլխավորը, իհարկե, մայթերն իրար կապող թեքահարթակներն են… Վարորդները կարող են ու կլինեն ավելի բարեհամբույր, զիջող, աջակցող… Հո օտար չե՞նք… Հեծանվորդը երեկվա-այսօրվա վաղվա հետիոտն է, վարորդը… Հեծանիվն ինձ ավելի շրջահայաց է դարձրել, ավելի ազատ ու ինքնավստահ, ավելի… մարդասեր: Հիմա ես ճանապարհին տեսնում եմ լիքը բաներ, որոնք մեքենայի պատուհանից չէին երևում… Ինչքա՜ն շեղող-կանչող հայրենագիտության երթուղիներ կան քաղաքում ու նրա մերձակայքում: Հետո ես սկսել եմ ավելի ու ավելի կապվել իմ նժույգին ու ճանաչել. միասին հուսալի է: Ամերիկյան դեսպանատան վերջում և ռուսական եկեղեցու հարևանությամբ բնական կակաչի հարթակներն ինձ հիշեցնում են, Նունե Մովսիսյան, այդպիսիք Բանգլադեշի կրթահամալիրում ունենալու անհրաժեշտությունը… Սերմեր հավաքելու ժամանակը, սերմերը հողը նետելու ժամանակը…

Ես ունեմ նաև ինձ սպասող ճանապարհային ընկերներ՝ դեսպանատան հսկիչների, ոստիկանների, բենզալցակայանի, խանութների աշխատողների տեսքով… Հեծանվով չեմ շտապում. ինչո՞ւ և ո՞ւր շտապեմ: Դիմացս մի ողջ՝ հավիտենական կյանք կա: Առաջ ու մեքենայով այդպես չէր: Հիմա ուրիշ է: Ես չեմ չափազանցնում: Ո՛չ մի ճիգ, ո՛չ մի արհեստականություն. նա, ով նստի հեծանիվ, կբռնի ղեկը, ինձ կհասկանա ու կընկերանա միանգամից…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ա՛յ, այսպես էլ ապրում ենք հուլիսին Բանգլադեշում՝ ծիրան ուտելով, կուտ ջարդելով, չիր ու ջեմ պատրաստելով… փրփրաջրում լողալիս լողափին պերֆոմանս անելով…

Իմ օրն այսպես էլ է լուսանում, սկսվում… Արթուն եմ իմ ժամին՝ առտու 4-5-ի արանքում, բայց աչքերս փակ՝ սկսում եմ պատմել իմ օրը… Մի ամբողջ հավերժություն ու վայելք… Ամենակարևորը փակ աչքով

Շշախաղերի առաջնություն-խաղադարան. է՞լ ինչ…

Կրթահամալիրի մանկավարժության աջակցության ուսումնական կենտրոնի բլոգում, msksh.am-ում, ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, հետևում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հերթական խմբի ուսումնաճանաչողական փորձառության ընթացքին… Ասում եմ՝ հերթական, քանզի Խ.

Դեպի Մասիս, դեպի Զանգվի կիրճ սքանչելի տեսարանների եղանակ

Ո՛չ եղանակային անորոշությունը, ո՛չ սկսող անձրևը, ո՛չ հոգսաշատ օրվա հոգնությունը, ո՛չ իմ ոչ մարզական- քաղաքացիական հագուկապը, ո՛չ իմ օրվա գրի ավարտի հետ կապված հոգսերը չկասեցրին իմ որոշումը. ուրբաթ օրը՝ երեկոյան