Դիմում է առավոտ կիրակիով ինքնուրույն ու շուտ արթնացած Դավիթ Բլեյանը, ով առանձնացել է իր մեքենաներով, կտրվել ամենքիցս ու ամենից՝ իր մեքենաները նորոգելու կարևորությամբ.
– Ես վարպետ եմ, ինձ մի՛ խանգարեք, ձեր ժամանակն ու հավեսը չունեմ. պիտի մեքենաներս նորոգեմ. հո էսպես չի՞ մնալու…

Լավ է՝ շուտով եկավ հորեղբայր Ստեփանը, ով իսկական վարպետության օր՝ բաց գործնական պարապմունք անցկացրեց մեր բնակարանում. այնքա՜ն վարպետի անելիք էր կուտակվել։ Հորեղբայր եմ ասել, հալալ է… Ես քո ժամանակն ու հավեսն ունեմ, իհարկե, Դավի՛թ տղա, ունեմ միշտ, բայց իմ իմ աշխատանքը միայն հայրությունը չէ, և հարկ է կատարել բարեխիղճ:  Թբիլիսիի հանրային դպրոցների 41 հոգանոց խմբի՝ մեր կրթական ծրագրով վերապատրաստման եկածների 2-րդ օրն է, ու օրվա ծրագրով ժամը 10.00-ին սկսվում է ընդհանուր պարապմունքը: Եվ հարկ է, որ ես մասնակցեմ պարապմունքին. ոտքով չես հասնի, ավտոն խորթ է հնչում՝ արխայիկ է, ես նստում եմ մեր բնակելի շենքի իմ հեծանվակայանատեղիում ինձ ամեն պահ սպասող հեծանիվը ու Դավիթ Բլեյանի, Արմինեի պատշգամբից ինձ նայող հայացքի ներքո պոկվում… Խանջյան փողոցով, Կոմայգով, Գինու կոմբինատով, Հաղթանակի կամրջով… երեկվա իմ նկարագրած ճանապարհով համարյա անշտապ-անդադար հասնում եմ Բանգլադեշ, Դպրոց-պարտեզ՝ 45 րոպում… Վիկտորյա Բալավաձեին, Հռիփսիմե Առաքելյանին ու Տաթև Բլեյանին մեծ բավականություն պարգևելով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեծանիվը նկատելի մեծացնում է իմ ընտրության, շփվելու ազատությունը, իմ ինքնուրույնությունը

Ես ավելի ու ավելի վստահ եմ ինձ զգում հեծանվի վրա, ավելի լավ գիտեմ տուն-դպրոց-տուն ու կրթահամալիրի դպրոցների ճանապարհները։ Պետք է այնքա՜ն լավ իմանաս ճանապարհին հեծանվորդին հանդիպող վտանգները, օրինակ՝ ջրափոսերը, մայթերի

Ինչ պատահեց, երբ կաթսայից պակասեց մի քանի տոլմա

Իսկապես՝ վերջ… Ես շոկոլադ, տոլմայի չափ, չէ, սիրում եմ, պահանջ օրվա մեջ ունենում եմ: Դավթի հետ հեշտ չէ. չի զիջում, չի հագենում… Մանուչարյան Աշոտի մայրը, լուսահոգի տիկին Լենան կասեր՝ «Բլեյանի

Այլոց հետ մեր մանկավարժությունն ապրելու հունիսը

Շուշան Բլեյանն ավելի ու ավելի բազմազբաղ է, ներառված Վիեննայում… ասեք՝ ո՞ւմ քաշած կլինի… Այսօր առավոտյան վաղ իր ուսանողական գործընկերուհու՝ Թերեզայի հետ Մխիթարյան միաբանության Վիեննայի հայր Վահան Հովակիմյանի ուղեկցությամբ շարժվեցին Բուդապեշտ. հրավիրված