Արևիկ Տատինցյանը, իմ միջնեկ թոռնուհին, պարգև դարձավ՝ իր օրն անցկացնելով մեզ հետ, մեր տանը, Դավթի ու Արմինեի հետ… դեռ մի կտոր էլ ինձ բաժին հասավ… «Լավագույն պապիկին աշխարհի» տուփով ինձ շոկոլադ է բերել: Իմացավ, որ ես հուզվեցի… Հիացանք Արևիկով, կեցցե՛ս, Տաթև Բլեյան, Արևի-մայրիկ… էլի բեր… Մենք որ մեր մորից նեղանում էինք, հորս բողոքում, ասում էր՝ շան տղա, որ ինքը չլիներ, ձեզ որտեղի՞ց  բերեի… Սիբիրի աքսորի՞ց: Մենք՝ 6-ից չորսս, ծնվել ենք Սիբիրյան աքսորից՝ 1944թ-ից հետո. Գագիկը՝ 1947-ին, Էմման՝ 1950-ին, Ստեփանը՝ 1953-ին, ես՝ 1955-ին:

Այսօր ինձ համար երախտագիտության մշտական օր է. Կարինե Ջանոյանի ծննդյան օրն է… Շուշանն ընդհատեց իր ուսումնական պարապմունքը՝ մեկ օրով վերադարձավ Գյումրիից: Իհարկե: Իմ աղջիկներն արժանի մայր ունեն, իրենք՝ միշտ պարտական,  միշտ խնամակալ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամառային շրջագայությունից վերադարձած Լիլիթ Բլեյան-Վահե Հովհաննիսյան ընտանիքը

Ջա՜ն, ամառային շրջագայությունից վերադարձած Լիլիթ Բլեյան-Վահե Հովհաննիսյան ընտանիքը՝ իր սքանչելի մասով՝ Լիլիթն ու իմ Արաքսիկ-Սոնուլիկ թոռնուհիները երեկ այցելեցին մեզ… Սկզբում եկավ կախարդուհի Սոնան, Դավթի նմանակը, քույրերից ամենասպասվածը… Դավիթն ու Սոնան

Իմ առաջնեկի՝ Լիլիթ Բլեյանի ծննդյան օրն է

Իմ օրացույցում հունիսի 2-ն անփոփոխ բովանդակություն-կարևորում ունի. իմ առաջնեկի՝ Լիլիթ Բլեյանի ծննդյան օրն է: Դե՛, շնորհավորեք ինձ: Լիլիթն ինձ հայր դարձրեց, Լիլիթն ինձ հասունություն փոխանցեց. ես ո՞վ էի մինչև Լիլիթը…

Հայր իմ, ահա, նայում եմ նկարիդ

Հորս հետ իմ խոսակցությունը չի ավարտվել, հայրս կա։ Մահացել է 1976թ.՝ 38 տարի առաջ ու, տեսեք, ի՜նչ մանրամասներ եմ ես հիշում, ինչ սիրով ու ցավով… Իրիկունը 8.00-ի մոտ ես բարձրանում եմ