«Չեմ ուզում կենտրոնանալ ազատամարտիկ երևույթի վրա,-անդրադառնալով Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ կատարված բռնության դեպքին՝ այսօր նշեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։- Քաղաքացիներ էին, ովքեր մեկնել էին Արցախ՝ որոշակի նպատակներով։ Կատարվել է բռնություն և շատ արագ այդ նյութական և բարոյական վնասը պետք է վերականգնել, ներողություն խնդրել նրանցից»:

Պարոն Բլեյանի կարծիքով՝ կատարվածը մարդու իրավունքների խախտում էր, իսկ որևէ առևտուր մարդու իրավունքի հաշվին անթույլատրելի է:

Անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքին՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ այդ երիտասարդն իր աշակերտն է եղել։ «Բայց դա կապ չունի։ Ով ուզում է լինի, օրը ցերեկով կատարված դեպքը պետք է բացահայտվի: Բա ինչի՞ համար է իրավապահ համակարգը: Այն մարդը, ով պատասխանատու է նման դեպքերը բացահայտելու համար, եթե չի անում, պետք է շատ արագ հրաժարական տա»,-շեշտել է նա:

[embedplusvideo height=”350″ width=”550″ editlink=”http://bit.ly/17i55fh” standard=”http://www.youtube.com/v/094Gjk-h_28?fs=1″ vars=”ytid=094Gjk-h_28&width=550&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep4470″ /]

Աղբյուրը՝ a1plus.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երևանում ապրելը անտանելի է. ակադեմիական քաղաքը հին, բայց լավ գաղափար է…

«Առաջին լրատվականում» սեբաստացի շրջանավարտ Գոհար Հայրապետյանի հյուրը Աշոտ Բլեյանն է։

Չի կարելի փոփոխությունների գնալ փակ համակարգի պայմաններում

Առավոտը «Շանթում» սեպտեմբերմեկյան հաղորդման հյուրն են նաև կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողներ Սվետլանա Մելքումյանը և Նարեկ Արշակյանը։

Ընդունելության քննությունները վաղուց ավելորդ են

«Ուրվագիծ» հաղորդման հյուրն է Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: