Դավիթ Բլեյանը շարունակ ուզում է հասկանալ՝ ոնց է, որ ապրիլի 24-ը կիրակի չէ, բայց հայրիկը տանն է… Ուշադիր հսկում է, որ հանկարծ չանհետանամ։ Իսկ ես այս ծավալվող-սաստկացող խոնավությունից խեղճացել եմ, անձայն ամբողջ օրը նվվում եմ։

Դավիթն ու ես հաղթահարեցինք Արմինեի դժգոհությունը և հյուրասենյակում ընդարձակեցինք մեքենաների ցուցադրության տարածքը։
– Սենյակ ունեք, տարեք ձեր տարածք,- պնդում էր Արմինեն։
– Լավ, հասկացանք, ի՞նչ ես թութակի պես կրկնում,- լիցքաթափում է ընտանեկան վեճը Դավիթը։ Մենք պայթում ենք ծիծաղից։

Մարիետ Սիմոնյան-Սուսան Մարկոսյանի 5-6-րդ դասարանի ընթերցարանից Արմինեն կարդում է Ավետիք Իսահակյանի «Սասունցի Դավիթ» մշակումը։ Մենք լսում ենք։ Ինձ հետաքրքիր է Դավթի ընկալումը։ Հինգ րոպե… տասը… տասնհինգ… Ինձ տարավ նստեցրեց բազմոցին, բերեց Թումանյանի «Սասունցի Դավիթը» գիրքը, տվեց ինձ, նստեց  իմ ու Արմինեի մեջտեղը, նշանավոր՝ դավիթավարի ծիծաղեց.
– Հիմա էլ թող հայրիկը կարդա։
Մեր հերոսը մի ժամի չափ անցկացրեց Մհեր-Դավիթ միջակայքում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես առավոտը՝ Վալեում թե Մերկուրիում, գուցե Բերկրիո՞ւմ…

Հիմա կեսգիշերն անց է, մեկին մոտ. իսկ երեկ իրիկունը 8-ի-9-ի արանքում, հիմա պարզվում է՝ հանգել եմ… ինչպես Դավիթ Բլեյանը՝ ժամեր հետո, երբ այլևս ոչինչ չի կարողանում, երբ շարժվել՝ մտքով-մարմնով չի

Անթերի երգով, հայրենիքի ճամփով՝ հեծանվով, լողով, հավեսով…

Կարդացեք Չարենցի «Ռեքվիեմը»՝ Կոմիտասի հիշատակին։ Այս օրերին առանձին տողեր շարունակ ինձ հետ են… Հնչյուններ ես հավաքել Հենքի համար քո երգի Դու՝ հանդերից մահաբեր Հայրենական եզերքի,- Եվ հայրենի հանդերի Մրմունջներից չմարող

Քյավառցու հայտնի անեկդոտով, Վիլյամ Սարոյանով մինչև Ալբերտ Էյնշտեյն…

Ես հոգնում եմ, երևի, գրելուց, միայնակ մեծ սենյակում մնալուց. ժամը 5.00-ին մոտ է, գնում եմ ննջասենյակ, պառկում Դավթի մահճակալին. սենյակի լուսամուտի մեջ երևում է, որ Դավիթն ու Արմինեն հերթական անգամ տեղերը