Իսկ Նազենի Հովհաննիսյան քույրիկի և անբաժան Սոֆի Մխեյանի հետ հանդիպումը մենք տեղափոխեցինք իրիկուն, մեր տուն. առանց Դավիթ «սրտակերի» մեր գրավիչ աստղերին ինչպե՞ս երկար զբաղեցնես…

Դավիթ Բլեյանը, ինչպես փոխանցում են նկարները, ֆեյսբուքյան իրարանցումները, փայլուն կատարեց իր առաքելությունը` մի երեկո աստղային ուշադրության կենտրոնում։ Նազենին իր եղբոր համար խնամքով ընտրված կարևոր գործիքներ էր բերել՝ մեծ ուրախություն պարգևելով նրան… Ամենահուզիչը Դավթի դիմելաձևն է՝ «Նազո քույրիկ»… Սոֆին պարզապես հիացնում է Դավթի հետ անձանձրույթ շփմամբ… Իսկ իմ հորեղբոր թոռնուհի-քույրիկ Տաթևի, ով փարիզյան պատրաստությունների մեջ է, ներկայությունը վկայում է, որ ամեն ինչ լավ է, ավագ հարազատներ, մեր երեխաները հիանալի մարզավիճակում են, առինքնող-մարդկային… Ես ու Արմինեն, որքան էլ հոգսաշատ, որքան էլ այսպիսի հանդիպում այցերը՝ հոգսաբեր, միշտ պատրաստ ենք ջերմ-ակումբային, անաղմուկ-մեկուսի միջավայր ապահովել իմ քույրիկների, եղբայրիկների, իմ սիրելիների համար…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիշողությունը քո անցյալի գիտակցությունն է…

Վերնագիրը՝ ըստ Նորայր Ասատրյանի Ուռա՜, այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է: Չխանգարի՜ հանկարծ Լիլիթ Բլեյանի համերգին. ի՞նչ եք կարծում՝ Լիլիթն իր համերգի օրը ճի՞շտ է ընտրել… Տեսնենք, տեսնենք. երկուսին էլ ժամեր մնացին։

Փինաչիությունն արմատախիլ անելու մասին է 274-րդ գիրը

Արմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի

Ուզո՞ւմ ես՝ հաշվելով ուտեմ

Նստակոնքին նստած, բաց դռնով զուգարանից Դավիթը կանչում է բա՜րձր-զի՜լ… — Մայրի՜կ, շուտ տոլման տաքացրու, դիր սեղանին, քաքիկս վերջացնում եմ, շուտ գալիս եմ հեծանվովս, տոլմա ուտեմ… Հետո էլ` ինձ նայելով. —