Ես ու իմ հարյուր տարվա ընկեր, սանիկ ու համախոհ Գևորգ Հակոբյանը չէինք կարող նշանավոր չդարձնել ապրիլի 23-ը։ Այդպես էլ արեցինք։ Ուղիղ 35 տարի հետո (հիշո՞ւմ եք, որ մենք այն ժամանակ 25 տարեկան էինք ունշանավոր դարձրինք մեր ընկերական միությունը հեծանվային արշավներով) երկու 60 տարեկան դարձող ուսուցիչներ հեծանիվ նստեցինք Մեդիակենտրոնում, մեր անբաժան ընկեր Սուսան Մարկոսյանին թողեցինք Տանը, որ դուռը Մեդիայի միշտ բաց լինի, ու արշավեցինք մեր սեբաստացիական աշխարհով, բնաբան իմ օրագրին ու առաջնորդող գաղափարական մեր երթին ունենալով  մեր ազատամարտիկ  Միքայել Նալբանդյանի (այսպիսին է իսկական ազատամարտիկը) «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհի» ընթերցարանային առաջաբանը... «Կյանքի հոսանքը միայն մի ընթացք ունի – դեպի հառաջ։ Հառա՜ջ… Այնտեղ միայն կարող ենք հանդիպել մեր ազգի կենսանորոգ և որոտընդոստ հա­րության…Կենդանություն»։

Փառահեղ, անշտապ, մանրակրկիտ երթ անցկացրինք իմ՝ սիրով, օրեր ուսումնասիրած-մշակած Մեդիակենտրոն-Գեղարվեստ-Արհեստներ-Նոր դպրոց-Մայր դպրոց-Դպրոց-պարտեզ-գյուղացիական տնտեսություն-Հիմնական դպրոց-Մեդիակենտրոն հեծանվային ճանապարհով։ Իսկական ուղևորություն կրթահամալիրով։ Հետո աշխատավորի պատշաճ-համեստ սեղան նստեցինք Մեդիայում, ես էլ հանեցի իմ խնամքով պահած հատուկ օղին, ու ի հեճուկս ծերացող-առանձնացող-հեռացող Գրիգոր Խաչատրյանի՝ բաժակ բարձրացրինք մեր բոլորիս արևշատության համար՝ որոշումով, որ մայիսյան ստեղծագործական հավաքին կլինի բացօթյա պարապմունքների ցուցադրության միասնական օր, որին հեծանվաերթով կարող է մասնակցել ով կամենա-միանա…

Մենք համոզվեցինք-հանգստացանք, որ ապրիլը երկրագործության իսկական չհայտարարված ստուգատես եղավ, մեր բոլոր դպրոցներում տեսանք կանաչի-կենդանության դրսևորումները, դպրոցական խնամվող-ջրվող-բարեկարգվող բակերը՝ բահը ձեռքին ու ջուրը նորատունկ ծառերի տակ արած պարտիզպանով. մենք ունեցանք կարևոր քննարկումներ ապրիլյան վերջնագծի անելիքների մասին…

Կրթահամալիրում ընթացող մաթեմատիկական ստուգատես-միամսյակով, այո, ես ոգևորված եմ։ Մաթեմատիկան այսօր բոլոր տարիքների երեխաների՝ սաների, սովորողների, այն կարևորող յուրաքանչյուրիս կողմից կոնկրետ աջակցություն-մասնակցության կարիք ունի, և Գևորգ Հակոբյանի խելամիտ ծրագիրը այդպիսի կազմակերպում ունի։ Սուսանը, Գևորգն ու ես քննարկեցինք վիճակը։

Երեքիս անունից ասում եմ։ Հանրակրթական մաթեմատիկան չի կարող մատչելի-գրավիչ-հետաքրքիր չլինել երեխայի կյանքի բոլոր զբաղմունքների կողքին, այո, հեծանվից սկսած ուբնապահպանությամբ շարունակած ու երկրագործություն-հայրենագիտությամբ վերջացրած։ Այնպիսի մաթեմատիկա, որ, այո, դառնա երեխայի կյանքը, նրա կյանքին նոր կենդանություն հաղորդի, մտնի նաև տուն, դառնա իր շուրջ խմբող գործողություն՝ հավաք, ընտանիքի բոլոր անդամների մասնակցությամբ… Մենք սեբաստացի սովորողների ապրիլի 21-ի, սեբաստացի ուսուցիչների ապրիլի 22-ի մաթեմատիկական խնդիրների լուծման ֆլեշմոբերը հաջողված ենք համարում՝ ոգևորելու աստիճան։ Ընտանեկան ֆլեշմոբի պատրաստությունը սկսենք օր առաջ՝ անդրանիկ ընտանեկան մաթեմատիկական իրարանցումը կազմակերպելու համար, հնարավորություն տալով այս՝ հեղինակային կրթական ծրագրի պարապմունքի ձև դարձող ֆլեշմոբին մասնակցելու յուրաքանչյուր ընտանիքի՝ առանց սահմանափակման, գտնվելու վայրի, ուսումնական հաստատության ընտրության… Մենք կարծում ենք, որ մաթեմատիկական միամսյակ-ստուգատեսի պսակը կդառնան մայիսի 19-20-ի ֆլեշմոբները Մարմարյա սրահում մաթեմատիկական մեդիաուրբաթ-համերգը մայիսի 22-ի։ Այս անձրևային, արձակուրդային, առանձնացման օրերը ստեղծագործական մայիսին պատրաստվելու համար չե՞ն, հիշեցնում ենք, այնպես չանե՞նք, որ մայիսին բացվի վարդը…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ամենակարևոր լուրը

Մեր գործընկերոջ՝  Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանի զանգն ամենասպասվածն էր՝ Արմինե Թոփչյանի ու ընկերների «Բանգլադեշն անիվների վրա» նախագծի իրագործման հաջորդ քայլի համար. մենք պիտի

Երեք էտյուդ սեբաստացի մարդու մասին. էտյուդ 1-ին

Արտակարգ համարվող պատահարները մեր կրթահամալիրում ոչ միայն չենք թաքցնում, այլև մեր ստեղծած կարգով հրապարակում ենք կայքում, փորձում հասկանալ՝ ինչու-ինչպես կատարվեց, արագ վերացնում պատահարի հետևանքները՝ կանխելու (բացառելու) դրա կրկնությունը… Ամենակարևորը, իհարկե,

Իմ գիրն էլ, որպես «թափառող ընթերցարան»…

Ես չեմ կարող մասնակցել, ոչ էլ առայժմ Դավիթ Բլեյանը, տիկին Աիդայի ու իր թոռնիկ Արեգի շրջիկ-խաղալիք ընթերցարանի կազմմանը, այնպիսի ընթերցարան, որ, Արեգի ասելով, «թափառող ընթերցարան» լինի, «ոնց որ շները, դրանց