«Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը». Ռուսաստանը հայտնվել է պարտված, դաունշիֆթեր երկրների շարքում… Սա ասում է մի մարդ՝ Գերման Գրեֆը, Մոսկվայում ընթացող գայդարյան ֆորումի ժամանակ, ռուսական сбербанк-ի ղեկավարը, ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի` երկար տարիների նախարարը, հայտնի տնտեսագետ…Կարդացե՛ք հիմնավորումը: Հայաստանի վիճակի մասին դիագնոստիկ եզրակացություն է հայտնում ամենաեռանդուն վերլուծաբաններից մեկը՝ 1-ին am–ի հիմանդիր տնօրենը… Երկար է, իհարկե, կկարողանա՞ք լսել

Սա էլ Եվրոպայի մասին, որի հետ, ըստ հայտնի Wall Street ամսագրի, պատմությունը չար կատակ խաղաց… Իսկապես որ` չար կատակ, Վանո Սիրադեղյանի դիպուկ բնորոշմամբ՝ «ծերուկի» հետ… Ինձ սրանով չմեղադրեք կողմնապահության մեջ… «Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսով, թուրք 1128 գիտնականների հրապարակած բողոքի արձագանքներն են այսօրվա թուրքական մամուլում… իսկական խայտաբղետ աշխարհ, որտեղ է և՛ մեր պատմական հայրենիքը: Կարդացե՛ք անպայման մինչև վերջ, երկար չէ…

Չարենցի կամարից այսպիսի չքնաղ, արևոտ ու ձյունոտ Արարատ:
Լուսանկարները՝  Նունե Մովսիսյանի:

2016-ը հենց ելքերի տարի է. ամեն ինչ չէ, որ կորսված է… ԱՄՆ պետական դեպարտամենտի այս հրապարակումը հենց դրական է. Ուկրաինայի հարցում հնարավոր է կողմերին բավարարող լուծում, և կարծես Ռուսաստանին այլ ելք չի մնում, քան վերականգնել Ուկրաինայի արևելյան սահմանը, իրականանան Մինսկի պայմանավորվածությունները, Դոնբասում անցկացվեն ընտրություններ, Ռուսաստանից հանեն պատժամիջոցները… Ինչ-որ թեթևություն, հնարավոր է, և Հայաստանում զգանք… Սկսեցի երազել՝ հերթը հասնի Հայաստան-Ադրբեջան ապառազմականացմանը, ապաշրջափակմանը…

Մի դրական ազդակ էլ Իրան-Արևմուտք երկարատև դիմակայությունից. այսօր չեղյալ կհայտարարվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները…

Դավիթը Ստեփան հորեղբոր հետ հավաքում է տոնական արդուզարդը:  Լուսանկարները՝  Արմինե Աբրահամյանի:

Ընթերցանության համար ընտրված մյուս հրապարակումներն իմ Օրագրի ընթերցողի համար ավանդական են, ուզում եմ հավատալ՝ սպասված… Ես ինքս շնորհակալությամբ եմ ընդունում ինձ որևէ եղանակով առաջարկած այդպիսի նյութ. որպես ընթերցող շահած եմ միշտ… Բարի, խորասուզված ընթերցումով, առցանց ուսուցման հունվարի 18-23-ի շաբաթի մեկնարկից առաջ… Առցանց ուսուցման շաբաթը աշխատանքային կիրակիների՝ ձեր կողմից կազմվող ընթերցարանների շարան է նաև:

Առցանց դպրոցի սովորողների մեդիատեխնոլոգիական հմտությունները:
Նկարները՝տրամադրել է Զառա Ոսկանյանը:

Կիրակնօրյա ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Կարինե Խառատյան
#555

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իսկական կրթահամալիր Բլեյանի դպրոցը՝ որպես մեծ գերդաստան…

Լիլիթ, Տաթև, Շուշան Բլեյանների հետ ընտանեկան ուսումնառության իմ փորձից չգիտեմ՝ ինչ է մնացել, ինչն է կիրառելի Դավթի համար… Գենդերը՝ մի կողմ։ Սկսենք Շուշանից. հաստատենք հեռավար ուսուցման խորհրդատվությո՞ւն, թե՞ առաջադրանքներ Վիեննայից՝ եթե

Ես ու տիար Գևորգը մտմտում ենք Սևանի շուրջ բազմօրյա հեծանվային ճամփորդություն սկսել

Առավոտյան ես ավելի շուտ էի դուրս եկել իմ հեծանվով: Որոշել էի ճանապարհել Թբիլիսի թիվ 20 դպրոցի ինձ սիրելի դարձած մարդկանց, որոշել էի 8-10-ն առտու, մինչև Սևան մեկնելը լինել նրանց հետ: Այսպիսի

Ողջը – հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

1921թ. մայիսին ք․ Երևանում գրված «Ութնյակներ արևին»-ը, նրանցից յուրաքանչյուրն ու ամբողջը միասին… Չարենցը հենց մեր այսօրվա՝ 1000-րդ ու ամբողջ գրի մասին-համար է՞ գրել… Ա՛յ, օրինակ… Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով