Ես մեդիայում փնտրեցի և գտա երեկվա իմ օրագրում հայտնած անհանգստության նոր հիմնավորումներ։ Իսկապես որ Ադրբեջանն առաջնագծում նոր մարտավարական հնարքներ է կիրառում և ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո պատասխանատուի՝ ապրիլի 24-ի հետ կապված՝ սրում իրավիճակը սահմանին։ Ի՞նչ, ապրիլի 24-ից հետո այս, իմ գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության նոր շրջան ազդարարող մարտավարությունն այլևս չի՞ կիրառվելու… Հիշո՞ւմ եմ… Մտահան չի լինում, որ սահմանի ողջ  երկայնքով կանգնած է իմ շրջանավարտը, իմ կրտսեր եղբայրը, իմ զավակը, ու Հայաստանը ես երբեք չեմ բաժանել սահմանային չկյանքի գոտու և միջոցառում-թամաշաների կենտրոն Երևանի… Կա մի Հայաստան՝ պետություն, բնակավայր, հայրենիք. ես նրա պատասխանատուն եմ, գործիչը։ Ես իմ անելիքն եմ որոշում…

Ու նորից, հերթական անգամ, երեկ, այսօր ես բացում եմ իմ բլոգի ընթերցարանում երկու փաստաթուղթ՝ մեկը՝ ընդունված 2015-ի ապրիլի 21-ին, մյուսը՝ ԱԺ գզրոցում 2009 թվից… Ո՞նց համոզեմ իմ ընթերցողին, ինձ հայհոյողին-ընդունողին… Անձրևոտ օր է, կողք կողքի դրեք այս ոչ ծավալուն փաստաթղթերը, որ կարծեմ ուղիղ կապ ունեն և՛ տոնական դարձած առօրյայի, և անապագա դարձող ներկայի հետ… Ինչո՞ւ էր պետք այսպիսի կոչով-դիմումովխաչ քաշել 2009-ի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման  վրա։ Հայ-թուրքական հարաբերություններում խիզախություն-իմաստնություն պահանջող և հայ-ադրբեջանական հակամարտության մեջ բեկում ենթադրող 2009-ի մեկնարկն ինչո՞ւ կասեցվեց… Որպեսզի ալամ աշխարհի առաջ ողբի, երկիր դատարկող պահանջատիրության անգործուն հիշումի բազմօրյա շքե՞րթը կազմակերպվի, ո՞ւմ համար…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գարնան շեմին` չարքերը քշելու ժամանակ

Ճապոնացի յոթանասուն հազար մարդ բուդդայական համալիրում հավաքվել է չարքերը քշելու կախարդանքին մասնակցելու համար: Այդպիսի մի կախարդանք է մեր աշխարհում փետրվարի 6-ի Ղափամայի ծեսը՝ մեր աշխարհքից չարքերը քշելու կախարդանք… Մենք առավելագույն

«Հայտնի ուժերի պահանջով» հրաժարական

1998թ. փետրվարի 3-ին Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերի պահանջով» հրաժարականով հանդես եկավ: Հայտնի ուժերի ով լինելը կռահեցինք, նրանց պահանջը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց, չգիտես ինչու։ Ասենք՝ իրենց ներքին գործն էր. բայց յոթ տարվա հանրապետություն

Զուլալ, ինչպես կոմիտասյան երգ

Արթուր Շահնազարյանին՝ իմ միշտ-սանիկին, Աստղիկ Բլեյանի կնքահորը, երկար կյանք ինձ էլ, իրեն էլ, որ Աստղիկի ծիսական հարսանիքն անենք․․․ այցելել էինք ընտանիքով՝ Առինջի իր խնամված տանը ամանորյա-սուրբ ծննդյան տեսություն․․․ Ինչպես միշտ Սվետա-Արթուրը