Զիլ ձայն էր երեկվանից, որ մնացել է իմ ականջում Գյումրիից վերադարձող ավտոբուսից, երբ ես հեռախոսով արտոնեցի, որ ավելի երկար ճամփորդեն սեբաստացիները… Գրիգոր Խաչատրյանը՝ հայրենագիտական-մշակութային ուսումնական ճամփորդության ղեկավարը, կարող մարդ է. կարողացավ հեռավորության վրա ճամփորդ սովորող-ուսուցիչների ինքնաբուխ ուրախությունը փոխանցել այնքա՜ն զիլ, որ ահա մի օր է անցել, բայց ձայնը օրվա այդքան ձայների մեջ մնացել է։ Հայրենիքի հետ կապը, հիացմունքը նրա առանձին կտորով՝ Մարմաշենով, Գյումրու Ժողովրդական արվեստի և կենցաղի թանգարանով, բազմապատկվի, մնա սեբաստացիների միասին լինելու կարողությամբ. սա է եղել իմ երեկվա նվերը, ու տեսեք՝ տեղ է հասել…

Երկրագործի ճի՞չ. չէ, բերկրանք կար Տաթև Բլեյանի, Սոնա Փափազյանի, Անահիտ Մելքոնյանի ու Արտեմ Խաչատրյանի ներկայացրած՝ տասնյակ ու տասնյակ տարատարիք սովորողների բզզոց-աշխատանքում… Անի Սարգսյանի՝ «Սեբաստացի» TV-ի օբյեկտիվում։ Ու Հայկազ Մարգարյան երկրագործի կերպարը Գեղարվեստում՝ իր ամբողջական ուժով, աշխատավոր մարդու հմայքով… Ահա այսպիսի կենդանի ապրիլ է շարունակում կուտակել-փոխանցել երեկվա օրը. կներեք, ես վիճակագիր չեմ, որ բարեխիղճ արձանագրեմ օրը, ապրիլը, դեպքերի հերթագայությամբ, ամբողջությամբ… Ես ազատ պատմող եմ. որքան էլ իմ թառլան հեծանվով հասցնում էի ամեն տեղ լինել… ու ո՛չ մեկ անգամ։ Ինձ համար հեշտ է, հետաքրքիր ու հարմար հեծանվի վրա. առանց արհեստականության, առանց զոռի գրանցել զիլ ձայները ու անջնջելի տեսարաններն իմ օրվա…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ցնծություն: Տոն: Փառաբանում Բարձրյալի…

Ի՜նչ ասեմ, հալա՜լ է, ախպե՛ր՝ իմ հարյուր տարվա ընկեր Գևորգ Հակոբյանի թե Դավթի մեկ տարվա ընկեր Օթարիկի բերանից թռած… Ուրախ եմ, որ mskh.am-ի խմբագիր, հասարակագետ Աղասի Մարգարյանի նորամուտի առաջին խոստումը

Մեր Բանգլադեշն էլ մի արտասահման է. երկրորդ էտյուդը սեբաստացի մարդու մասին

Խնամված հեծանվորդ դեռահասների մի խումբ, որ զվարճացրեց ինձ օրեր առաջ՝ իմ հեծանվորդի արդուզարդով շփոթելով ինձ արտասահմանցու հետ ու հետս կապ հաստատելով անգլերեն, երեկ սպասում էր ինձ Հանրապետության հրապարակի մատույցներում… Ես

Մահվանն ընդդիմանալու մեր բանաձևը

Ուղիղ և խորն են ազդում, խոցում են ինձ չօդափոխված ուսումնական տարածքները՝ թե՛ նախակրթարանների խմբասենյակները, թե՛ տարատարիք սովորողների տարատեսակ կաբինետները… Ինչպե՞ս են դա թույլ տալիս, չի՞ նկատում-հանդուրժո՞ւմ է ներս ու դուրս անող